Երևան
12 °C
Բեյրութի նավահանգստում բռնկված խոշոր հրդեհը մարվել է: Կրակի բռնկման մասին մի քանի վարկածներ կան:
Ինչպես հայտնել ենք, այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է առավոտյան՝ անվադողերի եւ մեքենաների քսայուղերի պահեստում: Դեպի նավահանգիստ տանող բոլոր ավտոճանապարհները փակվել են, նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:
Ողջ օրվա ընթացքում ուժգին կրակի դեմ պայքարել են 15 մարտական հաշվարկներ, նրանց օգնել են ռազմական ինքնաթիռներն ու ջրցան ուղղաթիռները: Հրդեհի օջախը մեկուսացնել է հաջողվել օրվա երկրորդ կեսին միայն:

Euroneոews-ը հայտնում է, որ Լիբանանի նախագահը երկրի բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկվել են տեղի ունեցած հրդեհի նախնական պատճառները, բռնկման վարկածներն ու հետագա քայլերը:
Հրդեհված պահեստը գտնվում է օգոստոսի սկզբին Բեյրութում գրանցված ուժգին եւ ավերիչ պայթյունի վայրի էպիկենտրոնից փոքր-ինչ հեռու, որի ժամանակ զոհվել էր 190 մարդ, տուժել՝ 6,5 հազարը: Փաստացի, հրդեհի վայրն ընդգրկում է պայթյունից առավել տուժած հատվածը:
Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան, սակայն կան ենթադրություններ: Վարկածներից մեկի համաձայն, այսօրվա հրդեհի վայրում հավաքել ու այրել են օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի ավերած շինությունների մնացորդ աղբը, որը կարող էր տարածվել քամու հետեւանքով եւ բռնկման պատճառ հանդիսանալ:

Մեկ այլ վարկածի համաձայն, որն առաջ է քաշել Լիբանանի աշխատանքի նախարար Միշել Նաջարը, Բեյրութի նավահանգստում հրդեհի պատճառ կարող էին հանդիսանալ շինարարական աշխատանքները, որոնց ժամանակ տարածքում կայծեր են նկատվել, փոխանցում է LBC-ն:
Նա հավելել է, որ հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո կսկսվի քննություն, կպարզվեն հանգամանքները:
Ներկա պահին հրդեհը մարված է, բայց առկա են բռնկման օջախներ, որոնք գտնվում են հրշեջների վերահսկողության տակ:







Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT