Պայթյունից մասամբ փլուզված շենքի 4-րդ շքամուտքը եւս անվտանգ է. անօթեւան մնացած ընտանիքները հյուրանոցներից տեղափոխվել են

Օգոստոսի 26-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 3 հասցեում տեղի ունեցած պայթյունից տուժած քառահարկ՝ 5 մուտքանի շենքում ապամոնտաժման է ենթակա միայն վթարված 5-րդ շքամուտքը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվականից:

Ավելի վաղ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ -ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանն ասել էր, որ Ռայնիսի 3 հասցեում գտնվող տվյալ շենքի 4-րդ շքամուտքում նկատվել են որոշակի ձեւախախտումներ: Մասնագետը նաեւ հայտնել էր, որ նախնական ուսումնասիրությունից հետո Քաղաքաշինության կոմիտեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովության համար եւս մեկ անգամ համապատասխան ուսումնասիրություն կատարել:

Քաղշինկոմի լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ 48 բնակարաններից բաղկացած շենքում իրականցվել է տեխնիկական հետազննություն եւ կազմվել է շենքի ընդհանուր վիճակի մասին եզրակացություն. «Ամբողջությամբ փլուզվել է շենքի 5-րդ մուտքը` 12 բնակարանով: Ուսումնասիրության արդյունքում շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մուտքերի հատվածամասի տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար եւ պիտանի բնակության համար»:

Նաեւ տեղեկացրեցին, որ Երեւանի քաղաքապետարանի պատվիրատվությամբ մշակվում է շենքի վնասված հատվածը քանդելու նախագիծ: 5-րդ շքամուտքի ապամոնտաժումից հետո իրականացվելու, այդ հատվաածի վերակառուցում, ապա շենքի տեխնիկական վիճակի կրկնակի հետազննություն, որի արդյունքներով կորոշվի նրա ուժեղացման եւ սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հարցը:

«Ներկայումս վթարված 5-րդ մուտքի 12 ընտանիքների բնակապահովման հարցի լուծման համար մշակվում է Կառավարության որոշման նախագիծ»,- հայտնեցին քաղշինկոմից:

Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ 12 ընտանիքները հյուրանոցից արդեն տեղափոխվել են վարձակալած բնակարաններ: «Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս շուտ այդ մարդանց ապահովի կացարաններով, չնայած ուղիղ պարտականություն չունենք, որովհետեւ կարող են նմանատիպ բազմաթիվ դեպքեր լինել, բայց այս պրագայում րոպե առաջ փորձում ենք խնդիրը լուծել»,- ասացին մեզ:

Երեւանի քաղաքապետարանը մտահոգված լինելով անտուն մնացած քաղաքացիների ճակատագրով՝ Կառավարության հետ քննարկում է հնարավորինս շուտ նրանց խնդիրը լուծելու հարցը: Քաղաքաետարանից դժվարացան ասել, թե պայթյունի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքները, երբ կկարողնանան իրենց հմնական կացաարններում վերաբնակվել: Կոնկրետ ժամկետներ դեռեւս հայտնի չեն, հնարավոր է վերաբնակեցումը լինի Նոր տարուց հետո:

Երեւանի քաղաքապետարանից նաեւ նպատակահարմար չգտան հայտնել, թե մայրաքաղաքի որ հատվածում են ժամանակավոր բնակություն հաստատել վերոնշյալ 12 ընտանիքները:

«Հայկական ժամանակը» քաղաքապետարանի լրատվականից հետաքրքրվել էր, թե հնարո՞ր է ապագայում, այդ ընտանիքները կրկին վերաբնակվեն Ռայնիսի 3 հասցեի իրենց նախկին բնակարաններում, որոնք վերանորոգելու են: Այս տարբերակը թերեւս բացառեցին, նկատելով՝ ավելի իրատեսական ու արագ կլինի նրանց արդեն իսկ պատրաստի բնակարաններում տեղավորել, քան սպասել հնի վերակառուցմանը:

Հիշեցնենք՝ Ռայնիսի պայթյունի հետեւանքով անօթեւան մնացած 9 ընտանիք տեղավորվել էին հյուրանոցում: Հինգերորդ մուտքում ավերվել էր ընդհանուր առմամբ 12 բնակարան: Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ շենքի մյուս շքամուտքերի բնակիչները շարունակում են ապրել իրենց տներում:

Տպել
1611 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց