«Տուժող անձանցից ոչ ոք տուժող չի ճանաչվել սահմանադրական կարգի տապալումից»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այս պահին քննվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը տուժողների եւ նրանց ներկայացուցիչների կարգավիճակի վերաբերյալ։

Նշենք, որ այս միջնորդության քննությունը սկսվել էր նախորդ դատական նիստին․ պաշտպանները ներկայացրել էին իրենց հիմնավորումներն այն մասին, որ գործի՝ դատարան ուղարկված այս անջատված մասով որեւէ մեկը չէր կարող տուժողի կարգավիճակ ունենալ։ Միջնորդության դեմ առարկել էին մեղադրող դատախազները։

Այսօրվա նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարություն արեց դատախազների առարկության վերաբերյալ։ Նա նախ հիշեցրեց, որ առարկելիս դատախազները հայտարարել են, որ բոլոր նրանք, ովքեր Մարտի 1-ի՝ նախաքննության փուլում գտնվող գործով տուժող են ճանաչված եղել, ինքնաբերաբար այդ կարգավիճակը պահպանում են նաեւ այս անջատված գործով։ Դատախազների այս պնդումը, սակայն, ըստ պաշտպանի, սնանկ է եւ գործնականում չի էլ կիրառվում․ «Եթե իրոք այդպես են համարում, պիտի դատակոչեին նախաքննության փուլում գտնվող գործով տուժող ճանաչված բոլոր 228 հոգուն, բայց իրենք իրենց այդ փաստարկը գործնականում չեն կիրառել, չգիտեմ՝ ինչ չափանիշներով, եւ իրենցից բացի ոչ ոք երեւի չգիտի, միայն 102 տուժողի են դատակոչել այս գործով, հետեւաբար իրենց փաստարկը հիմք չեն ընդունում, չեն հավատում, այլ բերում են՝ տպավորություն ստեղծելու համար»։

Ալումյանը դատարանին ներկայացրեց երկու փաստաթուղթ, որոնցից առաջինում Մարտի 1-ի մայր գործով տուժող ճանաչված 228 հոգու անուններն էին, երկրորդում՝ դատարան ուղարկված գործով՝ դատակոչված 102 տուժողների անունները․ «Մասը անջատվում է կա՛մ մեկ, կա՛մ մի քանի անձանց նկատմամբ, եւ եթե մեղադրողների տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա այստեղի մեղադրյալները պետք է մեղադրյալ լինեին նաեւ ՀՔԾ-ում գտնվող քրեական գործով, եւ ոչ միայն իրենք, այլ նաեւ 7-ի գործով մեղադրյալները, օրինակ՝ պարոն Փաշինյանը, այսինքն՝ եթե դատավարության մասնակիցները իրենց կարգավիճակը պահպանում են ե՛ւ անջատված մասով, ե՛ւ չանջատված, դա է ստացվում, բայց այդ տրամաբանությամբ մտնում ենք ուղիղ փակուղի»։

Հայկ Ալումյանը նաեւ նշեց, որ հենց 7-ի գործով նույնանման իրավիճակ է եղել, եւ Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ մայր գործով տուժող ճանաչված անձինք անջատված գործով դատարան չեն կանչվել, քանի որ դատարան ուղարկված գործի մեղադրանքում նշված գործողություններով որեւէ մեկին անմիջականորեն վնաս չի պատճառվել։

Ալումյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատարանը տեղյակ է, թե ինչու տուժող կողմն այսօր չի ներկայացել դատարան, եւ հիշեցրեց, որ դատավորը ցանկացել էր լսել նաեւ տուժողների կարծիքը իրենց միջնորդության վերաբերյալ։ Ի պատասխան պաշտպանի հարցին՝ դատավորը տեղեկացրեց, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայկ Ալումյանի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից կարելի է համոզվել, որ այդ անձացից ոչ ոք տուժող չի ճանաչվել սահմանադրական կարգի տապալումից․ «Առկա է եղել հարուցված քրեական գործ, որը վերաբերել է զանգվածային անկարգությունների, հետագայում դրանից գործ է առանձնացվել սպանությունների, այլ դրվագներով, եւ յուրաքանչյուր անձ տուժող է ճանաչվել ուղղակիորեն այն արարքից, որով իրեն անմիջականորեն պատճառվել է կամ կարող էր պատճառված լինել վնաս»,- ասաց նա՝ ընդգծելով, որ որոշում կայացնելիս դատարանը պետք է պատճառաբանի, թե ինչու այս գործով կարող են լինել տուժողի կարգավիճակ ունեցողներ կամ ինչու չեն կարող․ «Այն պարագայում, երբ ՀՔԾ-ն առ այսօր չի կարողացել կոնկրետացնել, թե կոնկրետ անձանց մահվան, վնասման, գույքի վնասման հանգամանքները ինչպես են առաջացել, չի կարող անմիջական կամ միջնորդավորված որեւէ կապ լինել որեւէ անձի հետ, այսինքն՝ նախապես պետք է լինի վարկած եւ ապացուցվի, որ այս անձը կոնկրետ տուժել է այս-այս գործողության արդյունքում»։

Այս պահին ելույթ է ունենում մեղադրող կողմը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1736 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ