Երևան
12 °C
Կարծում եմ՝ ճիշտ չէ կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարություններին: Վերջինները երեկ ասուլիսի ընթացքում հայտարարել էին, որ 2018 թ․-ի հեղափոխությունից հետո դատական համակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել։
Ի թիվս մի շարք հայտարարությունների՝ նրանք նաեւ նշել էին, որ այլևս չեն մասնակցելու Մարտի 1-ի գործով դատավարությանը։
«Ես, ճիշտն ասած, ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը և իրենց պատճառաբանություններին, բայց կարծում եմ՝ դատաիրավական բարեփոխումները, որոնք կատարվում են, բավական ինտենսիվ ընթացքի մեջ են: Բազմիցս մենք պարզաբանել ենք թե՛ այդ բարեփոխումների էությունը և բովանդակությունը, թե՛ կոնկրետ ձեռնարկվող քայլերը։ Կարծում եմ՝ ճիշտ չէ կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը»,- նշեց նա։
Նախարարը ընդգծեց, սակայն, որ առանձին դեպքերում արդարադատությունից խուսափելու միտումներ է տեսնում։ «Այս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր կամ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, այս խնդիրները կուտակված են տարիներ շարունակ։ Չի կարելի ինքնանպատակ ինքնաբացարկ հայտնել»։
Բադասյանը անլուրջ է համարում կարծիքը, ըստ որի՝ Գերագույն դատարանը ստեղծվում է Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելու համար։ «Այդ հարցը ինձ ուղղվում է, դա զարմանալի է, որովհետև չկա նման մի մարդ, կամ մարդկանց խումբ, ում պատճառով կամ ում չեզոքացնելու համար հնարավոր է կայացնել բարձրագույն դատական մարմինները միավորելու որոշում։ Դա գաղափարական որոշում է, դա սահմանադրականության ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում և դա ինտիտուցիոնալ ու հեռուն գնացող բարեփոխում է, որը արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դատական համակարգում փոփոխությունների շարքը շարունակելու միտումով»։
Նախարարը նաև ասաց, որ Գերագույն դատարանի հետ կապված պլանավորում են հոկտեմբերի վերջին ունենալ հայեցակարգ, որը կդրվի հանրային քննարկման։
Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման օրինագծի ընթացքին՝ Բադասյանը նշեց, որ դատախազության գործունեությունը այս փուլում հասարակության համար դեռևս տեսանելի չի լինելու։ «Հիմա դատախազության ստորաբաժանումը, արդեն կարող է համապատասխան հիմքերը ստանալով, սկսել ուսումնասիրություններ, բայց ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այն կարծիքին եմ, որ այդ ուսումնասիրությունները այնքան ծավալուն են, որ ակնկալել, թե 21 թվականի առաջին եռամսյակից շուտ որևէ հայց կգնա դատարան, և մենք ականատեսը կլինենք, կարծում եմ՝ սխալ կլինի։ Հիմա դատախազության գործունեության այն հատվածն է լինելու, որը հասարակության համար տեսանելի չէ, իսկ տեսանելի հատվածին մենք ականատես կլինենք 21 թ․-ի ընթացքում։ Ծավալն էլ կարծում եմ՝ դատախազությունը կհրապարակի կամ հանդես կգա հայտարարություններով»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT