Լիահույս եմ՝ հուշարձանը տեղադրելու օրը անմեղ զոհերի վրա կրակելու հրաման տվողը կլինի ճաղերի հետեւում. Անի Խաչատրյան

Երեւանի ավագանին այսօր համաձայնություն տվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը: Սա օրակարգային հարցերից մեկն էր:

Հուշարձանը տեղադրվելու է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում: Հեղինակն է քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնելու, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման եւ տեղադրման անհրաժեշտությամբ: Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարությունից Երեւան համայնքին հատկացվել է 2,000.0 հազար դրամ:

Միչեւ քվերակությունը նախագծի եւ կանգնեցվելիք հուշարձանի մասին ելույթով հանդես եկավ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: «Երեք տարի առաջ այս նույն շենքում տխրահռչակ ու ազգակործան նախագահի դեմքով այս ամբիոնից նման մի նախագիծ էր ներկայացվում: Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաձանի կանգնեցման ֆոնին ոմանք ցանկանում էին իրական մեղավորի ուսերից հանել մեղքի պատմուճանը: Ինչպես այդ օրն ասացի, Քոչարյան Ռոբերտի ականջներն էին երեւում նախագիծը բերող խմբակի թիկունքում, որովհետեւ նախագծի հիմնավորումները իրական հասցեատերերից շեղում էր պատմությունը: «Ելք» դաշինքի իմ գործընկերները, որոնք հիմա իշխող քաղաքական թիմի կորիզն են, թերահավատորեն էին վերաբերվում իմ դիտարկումներին: Այնուամենայինիվ, «Ելք» խմբակցությունը եղավ միաձայն, չքվեարկեց նախագիծն ու լքեց նիստերի դահլիճը»,- հիշեց Խաչատրյանը:

Վերջինս նաւ նկատեց՝ տարիներ են անցել, դիմակները՝ պատռվել, թափվել են հատակին, սակայն այս ընթացքում մեղքի զգացում է ունեցել, որ նախագծի եւ հուշարձանի տապալման գործում ամենամեծ դերն իրենն է եղել: «Հիմա այլ մթնոլորտ է, դրսում՝ պահանջատեր քաղաքացի, իսկ նրա թիկունքում՝ ամուր ժողովրդավարություն: Ինձ համար մեծ պատիվ է այսօր քվեարկել այս նախագծի օգտին, եւ լիահույս եմ, որ հուշարձանը տեղադրելու օրը անմեղ զոհերի վրա կրակելու հրաման տվողը կլինի ճաղերի հետեւում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Մարտի 1-» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի համար երկու անգամ է մրցույթ կայացել, առաջինի ժամանակ ներկայացված գործերը հավանության չէին արժանացել: Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր է դրված եղել, որ հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1873 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ