Բելառուսը Նավալնիի թունավորման գործով սկանդալային ձայնագրություն է հրապարակել. ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն քննարկումների մեջ են

Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն հայտարարել են, որ հատուկ քննարկման կդնեն ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի թունավորման  փաստն ու դրա արձագանքը, Բելառուսն այս գործով սկանդալային ձայնագրություն է հրապարակել՝ օգնելով Ռուսաստանին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Բորելը հնարավոր է՝ մեկնի Մոսկվա: Նավալնիի գործի բոլոր նոր մանրամասները ներկայացնում ենք այս հրապարակման մեջ:

« Новичок» խմբի քիմիական նյութով Նավալնիի թունավորման մասին իմանալուն պես Եվրոպայում չափազանց սուր եւ կտրուկ են արձագանքել: Եվրամիության, ՆԱՏՕ-ի ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարները ոչ միայն քննադատել ու դատապարտել են քիմիական այս զենքի կիրառումը, այլ նաեւ պահանջել Ռուսաստանից բացատրություններ կամ թափանցիկ քննություն ու արդար պատասխանատվություն մեղավորների նկատմամբ:

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Նավալնիի թունավորման համար համատեղ արձագանք են նախապատրաստում:

ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն հայտնել է, որ նման քննարկում արդեն սկսվել է Միության խորհրդում դեռ  սեպտեմբերի 3-ին: «Դժվար է խոսել պատժի մասին, եթե չկան պատասխանատուներ», - շեշտել է նա՝ հավելելով, որ՝ Բրյուսելը կսպասի հանցագործներին գտնելու Մոսկվայի քայլերին, եւ միայն այդ դեպքում կգործի: Միեւնույն ժամանակ, նա հիշել է Աննա Պոլիտկովսկայային, Սերգեյ Մագնիտսկուն, Բորիս Նեմցովին, որոնց սպանությունների հետաքննությունները գոհացուցիչ արդյունքներ չեն տվել:

Գերմանական Deutch Welle պարբերականի հետ զրույցում Եվրախորհրդարանի լատվիացի պատգամավոր Սանդրա Կալնիետեն, որը Եվրախորհրդարանի վերջին գումարման ժամանակ Ռուսաստանի մշտական զեկուցողն էր, չի հավատում Ռուսաստանի իշխանությունների պատրաստակամությանը եւ ցանկությանը` հետաքննել «այս հանցագործության իրական հանգամանքները»: Ուստի, ըստ Կալնիետեի, Եվրամիությունը պետք է նախաձեռնի միջազգային քննչական թիմի ստեղծում, որը պետք է հետաքննի Նավալնիի թունավորումը: Այն պետք է ստեղծվի ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի մասնակցությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական տասնյակ երկրներ լուրջ մեղադրանքներ են հնչեցրել ռուսական իշխանությունների եւ անձամբ Պուտինի հասցեին, կան մի շարք երկրներ էլ, որոնք դիվանագիտական, անձնական կամ քաղաքական շահերից ելնելով՝ պաշտպանում են Պուտինին եւ հերքում Նավալնիին թունավորելու հանգամանքը: Այդպիսի երկրներից է, օրինակ, Բելառուսը, որի նախագահ Լուկաշենկոն երեկ հայտարարել էր, թե ունի ապացույցներ  այն մասին, որ ՌԴ-ն այս գործում մեղավոր չէ:

Քիչ առաջ բելառուսական պետական լրատվամիջոցները հրապարակել են Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին պաշտոնական Բեռլինի ու պաշտոնական Վարշավայի ներկայացուցիչների սկանդալային խոսակցությունից մի հատված:

Այսպես, գերմանական ներկայացուցիչը խոսակցության ընթացքում նշում է, որ այս իրավիճակում թունավորման հաստատում պետք էլ չէ, քանի որ «պատերազմում բոլոր մեթոդներն են թույլատրելի»: Նրա լեհ գործընկերն իր հերթին  հավելել է, որ իրենց պետք է հաջողվի «տրորել Պուտինի քիթը՝ Բելառուսի գործերի մեջ այն խոթելու պատճառով»: Լեհ զրուցակիցը առաջարկել է նաեւ «ռուս նախագահին թաղել խնդիրների մեջ»: Խոսակցության ժամանակ զրուցակիցները հավելել են, որ Լուկաշենկոն «պինդ ընկույզ» է, բայց բելառուսցիները համախմբված ու կազմակերպված են աշխատում:

Սկանդալային խոսակցությունը արագորեն տարածվում է միջազգային մի քանի տասնյակ լրատվամիջոցներում:

ստորեւ՝ ձայնագրությունը

Պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանությունները Նավալնիի վիճակի հետ կապված ոչ մի տեղեկություն չեն թաքցրել, քրեական գործ կհարուցեն, երբ հաստատվի, որ նրան թունավորել են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե ռուսական հատուկ ծառայությունները ուսումնասիրում են երեկ Բելառուսի փոխանցած ապացույցները:

 Չհավատալով, որ Ռուսաստանը լիարժեք հետաքննություն կանցկացնի Նավալնիի թունավորման փաստի առնչությամբ, եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ արդեն հնչեցրել են կոչեր ՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Օրինակ, եվրախորհրդարանական Կալնիետեն անհրաժեշտ է համարում արգելել մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ եւ սառեցնել Նավալնիի դեմ մահափորձի «կազմակերպիչների եւ իրագործողների» եվրոպական հաշիվները:

Ի դեպ, Բրյուսելը կարող էր համեմատաբար արագ անցնել այդպիսի անձնական պատժամիջոցների, քանի որ 2018-ին ստեղծել է քիմիական զենքի օգտագործման համար պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմ: 2019 թվականին այն կիրառվել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի գլխավոր վարչության չորս ներկայացուցիչների վրա, որոնք զբաղվում էին հետախուզական ծառայությամբ: Խոսքը նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի նկատմամաբ  «Новичок»-ով մահափորձի մասին է:

Որպես պատժամիջոցների ամենահավանական տարբերակ, լայնորեն շրջանառվում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության կասեցումը:  Այդ կոչով են հանդես եկել գերմանացի մի շարք պատգամավորներ՝ հաշվի առնելով, որ կառուցվում է գազատարի գերմանական տարածքի հատվածը եւ իրենք կարող են դադարեցնել աշխատանքները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է հանդես եկել «Հյուսիսային հոսք-2»-ն այս գործում օգտագործելու հորդորներին:

Եվրամիությունն արդեն ունի Ռուսաստանի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցներ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, եվրախորհրդարանական Շուլցը այս կապակցությամբ նշել է, թե չի պատկերացնում՝ ինչպես կարելի է խստացնել առանց այն էլ խիստ պատժամիջոցները: դրանց փոխարեն նա առաջարկել է, որ եվրոպական դիվանագիտության առաջնորդ Ժոզեպ Բորելը մեկնի Մոսկվա՝ տեղում հարցերի պատասխանները ստանալու եւ ԱԳ նախարար Լավրովին համատեղ հետաքննության առաջարկ անելու համար:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3717 դիտում

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը