ԱՄՆ-ը մեղադրել է Միջազգային քրեական դատարանին կոռուպցիայի եւ ամենաթողության մեջ

03/09/2020 schedule22:36

Միջազգային քրեական դատարանը երեկ դատապարտել է կառույցի դատախազներից  եւ դատախազության աշխատակիցներից մեկի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցները:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այս կապակցությամբ միջազգային քրեական դատարանն անվանել է քաղաքականացված եւ  կոռումպացված անձանց խումբ: Այս մասին  նա հայտարարել է Fox Business ալիքի եթերում:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ գանձապետարանի հայտարարությունը ՄՔԴ դատախազ Ֆաթու Բենսուդայի եւ  Արդարադատության, փոխլրացման ու համագործակցության դեպարտամենտի ղեկավար Ֆակիսո Մոչոչոկոյի նկատմամբ սահմանափակող միջոցներ սահմանելու մասին:

«Սա Հաագայում գործող քաղաքական գործիչների մի խումբ է, որոնք սպառնում են Աֆղանստանում ծառայած եւ այնտեղ կռված մեր տղաներին: Սա ամենաթողների դատարան է՝ բացահայտ կոռումպացված փաստաբաններով, որոնք սպառնում են Աֆղանստանում ազատության համար պայքարող ամերիկացիների դատավարությանը: Դա անընդունելի է », - ասել է Պոմպեոն:

«Մենք սկսեցինք իրական ճնշում գործադրել դատարանի վրա: ԱՄՆ-ը չմասնակցեց այս դատարանի ստեղծման վերաբերյալ համաձայնագրերի կնքմանը եւ չի ցանկանում որեւէ կապ ունենալ դրա հետ», - շարունակել է պետքարտուղարը: Նա խոստացել է ուշադրությամբ հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը՝ մինչեւ Հաագայի միջազգային քրեական դատարանի՝ ամերիկյան քաղաքացիների իրավասության բացակայության հարցում լիակատար վստահության ի հայտ գալը:

Չորեքշաբթի օրը, ՄՔԴ-ն, դատապարտելով  վերը նշված անձանց նկատմամբ սահմանված ամերիկյան տնտեսական պատժամիջոցները, ընդգծել է, որ շարունակելու է պաշտպանել դատարանի ամբողջ անձնակազմի շահերը եւ շարունակելու է իր առաքելությունը՝ ամենածանր  հանցագործությունների համար անպատժելիության վերացման եւ միջազգային իրավունքի պահպանման ուղղությամբ՝ հավատարիմ մնալով իր մանդատին:

ՄՔԴ-ի դատախազությունը 2006-ին սկսեց Աֆղանստանում տիրող իրավիճակի նախաքննությունը, իսկ 2017 թվականին միջնորդություն ուղարկեց Նախաքննական պալատ `2003 թվականի մայիսի 1-ից Աֆղանստանում զինված հակամարտության ընթացքում հնարավոր ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետաքննությունը թույլատրելու խնդրանքով, ինչպես նաեւ այս մեղադրանքին շաղկապված այլ դաժանությունների հետ, որոնք կարող էին կատարվել Միջազգային քրեական դատարանի անդամ մյուս երկրների տարածքում 2002 թվականի հուլիսի 1-ից:

Այս գործի հետաքննության շրջանակներում ներառվել եւ քննության տակ են հայտնվել «Թալիբան» արմատական շարժման զինյալները, աֆղանացի զինվորներն ու ամերիկացիները՝ ներառյալ ԿՀՎ սպաները, ովքեր, ենթադրաբար, հանցագործություններ են կատարել Լեհաստանի, Լիտվայի եւ Ռումինիայի գաղտնի բանտերում:

Այս միջնորդությունը մերժվել է Նախաքննական պալատի կողմից 2019 թվականի ապրիլի 12-ին, որպես  հիմքեր են նշել այն, որ գործընթացը չի բխի արդարադատության շահերից, եւ հաջող քննության ու քրեական հետապնդման հեռանկարները ծայրաստիճան սահմանափակ են: Այնուամենայնիվ, ՄՔԴ դատախազությունը վիճարկել է  այս որոշումը Վերաքննիչ պալատում, որը միաձայն բեկանել է Նախաքննական պալատի որոշումը եւ հաստատել հետաքննությունը:

Ամերիկայի Միացյալ նահանգները չի հանդիսանում ՄՔԴ-ի անդամ: 2002 թվականին նրանք ընդունել են հատուկ օրենք, որը թույլ է տալիս ռազմական ուժ կիրառել ՄՔԴ հրամանագրով կալանավորված ԱՄՆ-ի եւ դաշնակից պետությունների քաղաքացիներին: 2019-ի մարտին Վաշինգտոնը մուտքի արտոնագրերի տրամադրման սահմանափակումներ մտցրեց ՄՔԴ ներկայացուցիչների վրա, որոնք, ըստ ԱՄՆ իշխանությունների, ուղղակիորեն պատասխանատու են ԱՄՆ ռազմական անձնակազմի դեմ հետաքննությունների համար:

Դատարանի կանոններն իրենց հերթին թույլ են տալիս ցանկացած պետության քաղաքացու մեղադրանք առաջադրել այն դեպքում, երբ նրանք հանցագործություններ են կատարում այն երկրների տարածքում, որոնք վավերացրել են Հռոմի կանոնադրությունը, այսինքն `ՄՔԴ-ի նորմերը:

Human Rights Watch- ի ավագ խորհրդական Բալկիզ Ջարրահը դատապարտել է ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը `համարելով մարդու իրավունքները ոտնահարողներին պատժելու համար նման սահմանափակումների կիրառումը ԱՄՆ պատժամիջոցներով խայտառակ այլասերում, երբ   թիրախավորում են ռազմական հանցագործությունների քննիչները:

Աֆղանստանը վավերացրել է ՄՔԴ-ն ստեղծող Հռոմի Կանոնադրությունը, բայց նաեւ դեմ է հետաքննությանը ՝ վախենալով, որ այն կարող է թիրախավորել նաև Աֆղանստանի կառավարական ուժերին:

Ի տարբերություն Արդարադատության միջազգային դատարանի, որը նույնպես գտնվում է Հաագայում և զբաղվում է միջպետական վեճերով, ՄՔԴ-ն քննում է այն անձանց գործերը, ովքեր մեղադրվում են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական ագրեսիայի մեջ:

Տպել
1050 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց