Գրանցվել է մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման 7 դեպք, ԻՀԱԿ-ի տնօրենի խոսքով՝ սա վերջին 5 տարվա մեջ աննախադեպ է

Հայաստանում 2020 թվականի մարտից գրանցվել է ՄԻԱՎ վարակի փոխանցման 7 դեպք՝ մինչեւ 4 տարեկանների շրջանում։ Խոսքը մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման մասին է։
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն ասուլիսի ժամանակ տարօրինակ է համարել նշված փաստը։

«Վերջին 5 տարվա մեջ աննախադեպ է։ Ընդ որում՝ այդ 7 դեպքում էլ վարակը տեղի է ունեցել 2019 թվականին եւ ավելի վաղ ժամանակահատվածում»։

Այժմ հարցն ուսումնասիրելու համար՝ ստեղծել են աշխատանքային խումբ եւ փորձում են հասկանալ՝ ի՞նչ պատճառով է դա տեղի ունեցել, եւ ի՞նչու են նախկինում նման դեպքերը բաց թողնվել։

«Չի կարող չլինել պատճառ, որ տարիներ շարունակ 2-3 դեպք է արձանագրվում, մեկ էլ այս տարվա մեջ՝ 7 դեպք»,- նշել է Մադոյանը՝ հավելելով, որ դա դատախազության քննություն չէ, պարզապես ցանկանում են հասկանալ՝ ապագայում խնդիրները վերացնելու համար։

Հայաստանում այս տարի հունվարի 1-ից գրանցվել է 249 ՄԻԱՎ վարակի դեպք։ Ըստ Մադոյանի՝ իրենց կանխատեսմամբ՝ տարվա ընթացքում երեւի կունենանք 400-450 դեպք, այսինքն՝ այնքան, որքան նախորդ տարի։ Ընդհանուր պատկերով ունենք ՄԻԱՎ վարակի 4039 դեպք, որոնցից 2801-ը տղամարդու, 1238-ը՝ կնոջ մոտ։

«Մի պահ նվազեցին դեպքերը՝ մարտի կեսերից ապրիլի վերջ (խոսքն այս տարվա մասին է), երբ լոքդաուն էր եւ բուժհաստատությունների պլանային այցելությունները գրեթե չէին կատարվում մարդկանց կողմից։ Հիմա վերականգնվել է այդ հոսքը, նույնիսկ ավելի շատ է դիմելիությունը, որովհետեւ կորոնավիրուսի հետ կապված, եթե առաջ մարդիկ որեւէ հիվանդություն, ջերմություն ոտքի վրա անցկացնում էին, բժշկի չէին դիմում, հիմա դիմելիությունը մեծացել է»,- ընդգծել է Մադոյանը։

ԻՀԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ մինչեւ այս տարվա հուլիսի 31-ը երկրում ՄԻԱՎ-ի 60,000 հետազոտություն է իրականացվել, որը բավականին մոտ է նախորդ տարիների պատկերին։ Ցավոք սրտի 35 հոգի մահացել է՝ հիմնականում ուշ ախտորոշման արդյունքում։ Մահվան դեպքերի մեջ չկան երեխաներ։

Մահացածների տարիքային պատկերը հետեւյալն է․ 15-19 տարեկան 1 հոգի, 20-29 տարիքային խմբում՝ 3 հոգի, 30-39 տարեկան՝ 8 հոգի։ 40-49 տարիքային խմբում կա 9 մահ, իսկ 50-59-ի դեպքում՝ 11, 60-69 տարեկաններից մահացել են 3-ը։

«30 տարուց ավելի ՁԻԱՀ-ի կենտրոն է գործում, 20 տարի է՝ ունենք ազգային ծրագիր, բայց, ցավոք սրտի, մինչեւ հիմա շատ են դեպքերը, երբ մարդիկ ուշ են ախտորոշվում՝ այն փուլում, որ իրենց օգնելը գրեթե անհնար է լինում»,-ասել է Մադոյանը։

Տնօրենի պաշտոնակատարը հավելել է՝ Հայաստանում գրանցված դեպքերը ցույց են տալիս, որ այստեղ վարակվողների հիմնական խումբը 30-50 տարկեկաններն են, 70 %-ի դեպքում այն կապվում է դեպի Ռուսաստան միգրացիայի հետ։

Տպել
867 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց