Հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի ԶՈՒ-ին, այլ նաև դիվանագիտական ներուժին․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը պաշտոնապես մտահոգություն է հայտնում Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ: Մենք բացատրություններ ենք պահանջում, թե ինչո՞ւ է Ռուսաստանը ինտենսիվ զինում Հայաստանը. հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը:

Վերջին շրջանում մենք ադրբեջանական կողմից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ եւ հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլեւ դիվանագիտական ներուժին:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի այն պաշտոնական մտահոգությանը, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարում: «Այս առումով նշեմ, որ որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմը այդ մակարդակի չի իջնելու»,- ասաց Նաղդալյանը:

Նա մեջբերեց ադրբեջանական կողմի այն վարկածը, ըստ որի՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները, տվյալ պարագայում՝ Հայաստանը եւ Ռուսաստանը, չպետք է սերտ համագործակցություն ունենան ռազմաարդյունաբերական ոլորտում: «Գուցե բացահայտում անեմ նրանց համար, բայց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ դաշնակցական հարաբերություններ հաստատվել են դեռեւս 90-ական թվականներին, եւ պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել այդ աշխարհաքաղաքական իրականությունը»,- նկատեց Նաղդալյանը:

Տպել
1169 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է