Երևան
12 °C
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հայտարարած «Ճանապարհաշինարարաներ» եւ «Արձագանք» արձանների վերականգնման մրցույթն արդեն երրորդ անգամ է՝ չի կայանում: Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է 176 միլիոն դրամ, իսկ Բյուրեղավանում գտնվող «Արձագանքի» համար եւ 76 միլիոն դրամ:
Արձանների վերականգնման ու տարածքի բարեկարգման աշխատանքների համար առաջին մրցույթը հայտարարվել էր հունիսին, ապա հուլիսին: Երկու դեպքում էլ մրցույթը չէր կայացել մասնակից չլինելու պատճառով: Օգոստոսի 24-ին երրորդ անգամ էր հայտարարվել: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ այս անգամ էլ մրցույթը չի կայացել: Ընդամենը մեկ հայտատու են ունեցել «Արձագանքի» համար, նրա էլ փաստաթղթերը ամբողջական չեն եղել: «Մասնակիցը չուներ ամենակարեւոր փաստաթուղթը՝ բանկային երաշխիքը: Ինչպես օրենքն է պարտադրում՝ նրան մեկ օր ժամանակ տրվեց, բայց չներկայացրեց»,- ասաց նախարարի տեղակալը:
Խոսելով արդեն երրորդ անգամ տապալված մրցույթի մասին, փոխնախարարը նկատեց, որ պատճառներից մեկը կարող լինել նախ, ժամկետների սղությունը, քանի որ մինչեւ տարեվերջ պետք է մասնակից կազմակերպությունը հանձներ աշխատանքը, այլապես տույժերի տուգանքների տակ են ընկնում: Երկրորդը՝ շատերի համար դժվարություն է բանկային երաշխիքը. «Ենթադրենք որեւէ գործի վերկանգնման համար նախատեսված է 176 միլիոն դրամ, ապա մասնակիցը հաշվի վրա պետք է ունենա այդքան գումար, գումարած 110 տոկոս: Մեծ գումար է, որը փաստորեն բանկում սառեցվում է, չի պտտվում՝ տոկոսներ չեն գալիս: Բայց սա իհարկե՝ մեր նախարարության քմահաճույքը չէ, «Գնումների մասին օրենքն» է այդպիսին»:
Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է առաջիկայում ԿԳՄՍ նախարարի հետ քննարկվի, ապա նաեւ ԱԺ ներկայացվի «Գնումների մասին օրենքի» վերոնշյալ խնդրին վերաբերող կետում որոշակի փոփոխությունների նախագիծ, Նարինե Խաչատուրյանը նկատեց՝ սա երկսայր խնդիր է.«Եթե հուշարձանների տեսանկյունից ենք նայում, այո, խանգարում է այս կարգը, բայց մյուս կողմից էլ պետութունը մեծ գումարներ է տալիս, պետք է նաեւ երաշխիք ունենա»:
Նախարարությունում այժմ ապակողմնորոշված են, 4-րդ անգամ հայտարարե՞լ մրցույթ, թե՞ ոչ: Ըստ Թուխիկյանի՝ ժամանակային առումով էլ է արդեն խնդիր, տարին մոտենում է ավարտին՝ հասցնելու տեսանկյունից, եղանակային պայմաններն էլ գնալով անբարենապաստ կդառնան:
«Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» մրցույթներին մասնակից չլինելու խնդրին օգոստոսին անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր երկու քանդակների նկարներն ու կից գրառում կատարել: «Երեւի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ»,- մասնավորապես գրել էր վարչապետն ու հայտնել, թե յուրաքանչյուր արձանի համար ինչքան գումար է հատկացվել:
Ավելի վաղ «Հայկական ժաամանակը» ԿԳՄՍՆ-ից նույն խնդրի վերաբերյալ հետարքրքվել էր, թե որոնք ենք հնարավոր այն պատճառները, որ քանդակները վերականգնելու համար հայտարարված մրցույթը մասնագետների շրջանում հետաքրքրություն չի առաջացնում եւ արդյոք ոլորտի պատասխանատուները վերլուծել են այդ պատճառները: ԿԳՄՍ նախարարությունից «Հայկական ժամանակը» հարցմանը պատասխանելով կարծիք էին հայտնել, որ մրցույթի չկայանալու հնարավոր պատճառներից կարող է լինել վերականգնման ոլորտի առանձնահատկությունը եւ մասնակցել ցանկացող կազմակերպությունում համապատասխան քանդակագործ չլինելը:
Հավելենք նաեւ, որ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի բյուջեով նախատեսված է պատմության եւ մշակույթի 12 անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգման աշխատանքների իրականացում: Ընդհանուր գումարը կազմում է 429. 4 մլն ՀՀ դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT