Երևան
12 °C
Երեւանի ավագանու սեպտեմբերի 8-ին կայանալիք հերթական նիստի օրակարգում է նաեւ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցը: Թեման նաեւ հանրային քննարկումների օրակարգում է հայտնվել, ու հուշարձանը հիմնականում արժանանում է բուռն քննադատության՝ չնայած որ քանդակի տեսքը նորություն չէ, եւ մրցույթում հաղթած տարբերակը հրապարակվել է դեռ այս տարվա սկզբին:
Ի տարբերություն հանրային կարծիքի, մարտի 1-ի զոհերի հարազատները կիսում են մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու ընդունում կատարված ընտրությունը: Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում այսօր ասել է, որ համաձայն չեն քանդակի անվանման հետ, բայց թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ թե՛ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իրենց ասել են, որ այդ անվանումը կհանվի շրջանառությունից:
«Մեզ միայն մի բան չի գոհացնում՝ «Ազդեցություն-հակազդեցությունը»-ը: Չգիտեմ՝ ո՞վ է նման բան գրել, իբրեւ թե՝ մենք ազդել ենք, նրանք էլ հակազդել են, որի հետեւանքով զոհեր են եղել… մենք այդ դիտողությունը ներկայացրել ենք, եւ մեզ պատասխանել են, որ կհանեն դա շրջանառությունից: Վարչապետն անգամ դրանից տեղյակ է, ես եմ անձամբ ասել, նա էլ ասել է, որ խնդիր չկա: Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին եւս ասել ենք, նա ասաց, որ կհանեն: Եթե հանեն, մենք խնդիր չենք տեսնում»:
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից «Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ «Ազդեցություն-հակազդեցություն»-ի փոխարեն հուշարձանի նոր անվանումների տարբերակներ չեն քննարկվում՝ հավելելով, որ քանդակը որեւէ անուն չունի եւ չի էլ ունեցել: «Դա մարտիմեկյան զոհերին նվիրված հուշարձան է եւ վերջ, իսկ այդ անունը, որը շահարկվում է, մի անվանում է, որը քանդակագործն իր աշխատանքի ընթացքում գործածել է»,-ասաց փոխքաղաքապետը:
Վիրաբյանը նաեւ նկատեց, որ ընտրված տարբերակը բազմիցս քննարկվել է, մի քանի փուլերով է անցել, այն արժանացել է նաեւ զոհերի հարազատների հավանությանը: «Ես քիչ առաջ պարոն Քլոյանի հետ էլ եմ խոսել, նա գոհ է, ամեն ինչ նորմալ է»,- ասաց քաղաքապետի տեղակալը՝ կրկնելով՝ արձանը վերնագիր եւ անուն չունի:
Հիշեցնենք՝ «Մարտի 1-» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի համար երկու անգամ է մրցույթ կայացել, առաջինի ժամանակ ներկայացված գործերը հավանության չէին արժանացել: Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր է դրված եղել , որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում: Հարթաքանդակը բրոնզի եւ քարի համադրությամբ հուշարձան է: Հեղինակն է քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT