Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ. Համեստ Ուրֆանյանն այցելել էր որդու մարտական դիրք (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շաբաթ օրը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհվեց: Պարգեւը հանձնվեց հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին:

Վերջինս այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ ընկերներ, երախտապարտ եմ, որ այս չորս տարիների ընթացքում եղաք իմ կողքին, շրջապատեցիք ինձ Ձեր ջերմ հոգատարությամբ ու ներկայությամբ:

Երբ կորցրի որդուս, երբ կյանքիս լույսն ու հույսը մարեց, ես կարողացա պահպանել իմ գոյությունը լոկ այն ուժի շնորհիվ, որն ուղղված էր իմ միակ նպատակի իրականացմանը՝ տեսնել տղայիս սխրանքը իրապես արժեվորված: Որդուս հետմահու շնորհվեց Արցախի հերոսի կոչումը, որի առթիվ այսօր ինձ բոլորը շնորհավորում են: Իսկ ես շնորհավորում եմ Ձեզ: Հայ ազգը հպարտ է իր նոր հերոսով, ես՝ ջախջախված: Երեկ այցելեցի տղայիս մարտական դիրքը, որտեղ զոհվել է Արմենակն իր տղաների հետ: Զգացողությունս այնպիսին էր՝ կարծես գնում եմ որդուս մոտ, պիտի տեսնեմ նրան այնտեղ կանգնած՝ իր սովորական հզոր ու մարտական կեցվածքով: Բայց ես գտա իմ Արմենակի հիշատակը հավերժացնող հուշեր միայն, որոնք ամեն քայլափոխին էին: Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ: Իմ Արմենակը այլևս երբեք չի վերադառնալու տուն, իր հմայիչ ժպիտով չի ջերմացնելու կարոտից տառապող իմ հոգին...

Խաղաղություն Հայոց աշխարհին: Թող էլ երբեք ոչ մի մայր չզգա այն ցավը, ինչ զգում ենք մենք՝ որդեկորույս մայրերս»:

Ավելի վաղ Համեստ Ուրֆանյանն այցելել է այն մարտական դիրք, որտեղ ծառայում էր որդին՝ Արմենակ Ուրֆանյանը:

Լուսանկարները՝ Համեստ Ուրֆանյանի էջից

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3893 դիտում

Վարչապետը ժինգյալով հաց է ուտում, մենք՝ երևանյան շաուրմա. Ալեն Սիմոնյան

Սիրում եմ բոլորիդ. ՀՀ վարչապետը Երևանում հանդիպում է քաղաքացիների հետ

Կատարում ռազմական ուղղաթիռ է կործանվել. գտնվել է 6 դի, որոնվում է ևս մեկ մարմին

Ես ղարաբաղցի եմ, միշտ տենց ժողովրդի կողքը մնա. քաղաքացին՝ Փաշինյանին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Իրաքում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. նրանք փոխադրվել են

Ես հետաքրքրված չեմ Իրանի հետ համաձայնության գալով. Թրամփ

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Վրաստան՝ պատրիարք Իլյա II-ի hուղարկավորությանը

Սուդանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 64, վիրավորվել՝ 89 մարդ

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ

Տարածված լուրը, իբր, ընտրությունների հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, սուտ է և աբսուրդային. ԱՆ

Լոռու մարզում ավտոմեքենա է հրդեհվել

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով քանի անձ է դիմել դեսպանություն և վերադարձել

Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան

Իրանցիները կոտրել են Իսրայելի՝ աշխարհում լավագույնը համարվող «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանությունը

Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Կոֆե կենտրո՞ն. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի

44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ

Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը

ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն

Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը

Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն

Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ

ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում

Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակում է եղել Նաթանզի ուրանի հարստացման համալիրի վրա

Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել

Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր․ ինչպես գրանցվել հանդիպման համար

Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական և վերջնական ավարտի օգտին․ Արաղչի

«Օրենքով գող»-ի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող է կալանավորվել․ տեսանյութ