Երևան
12 °C
Մի քանի քրեական գործերով «անցնող» Սերժ Սարգսյանը վերջերս ասուլիս էր հրավիրել մի քանի այլ քրեական գործերով «անցնող» Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում ու խոսում էր ապրիլյան պատերազմի մասին։ Թե հատկապես ինչ էր խոսում՝ առանձնապես կարեւոր չէ, որովհետեւ ապրիլյան պատերազմին վերաբերող բազմաթիվ հարցերին տեսախցիկների առջեւ չէ, որ պետք է պատասխանել (առանց այն էլ նա ասաց ավելին, քան կարելի էր ասել՝ հրապարակելով ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ)։ Շատ ավելի կարեւոր ու տհաճ է ինքնին այն փաստը, որ հայկական զինված ուժերի գործունեությունը քաղաքականացվում է, եւ դա, կարելի է ասել, դարձել է վերջին օրերի ներքաղաքական պայքարի հիմնական «թրենդը»։ Հարցն այնպես է ներկայացվում, որ 2016-ի ապրիլյան պատերազմը Սերժ Սարգսյանի անձնական ձախողումն էր, 2020-ի հուլիսյան մարտերը՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հաղթանակը, եւ այլն։
Իրականում խնդիրը ոչ այնքան կոնկրետ ռազմական գործողություններն են, որքան իշխանությունների վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Իսկ այդ առումով պատկերը բավականին հստակ է։ Հայկական բանակը ստեղծվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին՝ բառացիորեն զրոյից, եւ կարճ ժամանակում դարձել է ամուր եւ կայացած կառույց։ Հետագայում՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք (միասին ենք նշում, որովհետեւ Քոչարյանի իշխանության ժամանակահատվածի մեծ մասը Սերժ Սարգսյանն անցկացրել է որպես պաշտպանության նախարար) բանակն, իհարկե, շարունակել է զարգանալ ու ձեռք բերել նոր սպառազինություններ, բայց դրան զուգահեռ՝ հենց այդ ժամանակահատվածում է, որ զինված ուժերը ներքաշվել են կոռուպցիոն սխեմաների մեջ ու դարձել արագ հարստանալու հիմնական աղբյուրներից մեկը, գեներալները վերածվել են խոշոր կալվածատերերի ու ընտրակեղծիքների «ինստիտուտի» առանցքային դեմքերի, իսկ շարքային զինվորների ծնողները՝ բարձրաստիճան սպայակազմի ֆինանսավորման հիմնական աղբյուրի։ Նրանք էին ապահովում զինվորների սնունդն ու հագուստը, հստակ սակագներով վճարում արձակուրդի համար եւ այլն։ Նիկոլ Փաշինյանի օրոք բանակի սպառազինության տեմպերն արագացել են, համակարգային կոռուպցիան գրեթե զրոյացվել է, իսկ վերաբերմունքն անձնակազմի եւ հատկապես ժամկետային ծառայողների նկատմամբ փոխվել է արմատապես։ Սրանք փաստեր են, որոնց դեմ հազիվ թե որեւէ մեկն առարկի։
Հասկանալի է, որ պետության անվտանգության միակ երաշխիքը բանակը չէ, կան նաեւ բազմաթիվ արտաքին գործոններ։ Եվ Սերժ Սարգսյանն, իհարկե, հասկանում էր դա։ Դրա համար էլ իշխանության գալուն պես փորձեց լեզու գտնել Թուրքիայի հետ, դրա համար ինչ ասես արեց՝ հանգցրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանից մի քանի օրով հանեց Արարատ լեռան պատկերը, փորձության ենթարկեց արտգործնախարարի թշերը... Եվ ի՞նչ, հասա՞վ որեւէ բանի։ Ոչ, որովհետեւ ի սկզբանե սխալվել էր։ Մի քանի տարի անց Հայաստանը մտցրեց ԵԱՏՄ, բայց փաստորեն դարձյալ որեւէ բանի չհասավ, որովհետեւ հենց դրանից հետո Ադրբեջանը մի քանի միլիարդ դոլարի հարձակողական սպառազինություն ձեռք բերեց ՌԴ-ից։ Ու բացարձակապես անիմաստ են արդարացումները, թե ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը մեծ քանակությամբ ռազմամթերք է ձեռք բերել։ Պատկերացրեք՝ երեխան տարիներ շարունակ թերսնվելու եւ տաք շորեր չունենալու պատճառով մրսի-հիվանդանա, իսկ ծնողն արդարանա, թե հետո՞ ինչ, «զատո» բուժվելուց հետո տաք շոր եմ առել։
Այնպես որ, մեծ հաշվով, խնդիրն այն չէ՝ ապրիլյան պատերազմի օրերին տեխնիկան վառելիք ունե՞ր, թե ոչ։ Խնդիրն այն է, որ ապրիլյան պատերազմը հետեւանք էր իշխանությունների՝ բանակի նկատմամբ տարիներ շարունակ հետեւողականորեն իրականացվող սպառողական վերաբերմունքի ու սխալների։
Ինչ-ինչ, բայց վերաբերմունքը հիմա հաստատ փոխվել է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT