Պայթյունի հետեւանքով անօթեւան մնացածների բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը

Օգոստոսի 26-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում քառահարկ շենքի պայթյունի հետեւանքով անթօեւան մնացած բնակիչներն առաջիկա 10 օրը կմնան հյուրանոցում, դրանից հետո բնակարան կվարձակալեն: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հավելելով՝ բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը:

Հիշեցնենք՝ Ռայնիսի պայթյունի հետեւանքով անօթեւան մնացած 9 ընտանիք տեղավորվել էր հյուրանոցում: Ավերվել էր ընդհանուր առմամբ 12 բնակարան: Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ շենքի մյուս շքամուտքերի բնակիչները շարունակում են ապրել իրենց տներում:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ -ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ Ռայնիսի 1 հասցեում գտնվող տվյալ շենքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ շքամուտքերը բացարձակապես ապահով են, միանշանակ կարելի է ապրել: Իսկ այ 4-րդ շքամուտքում մասնագետը նկատել է որոշակի ձեւախախտումներ:

«Ցավոք սրտի դեպքի օրը հնարավոր չէր բնակարաններ մտնել, որպեսզի մանրամասն ճաքերը եւ այլն տեսնեինք: Բայց հենց մուտքում նոր ճաքեր կան, դրա համար առաջարկվել է 4-րդ շքամուտքում մանրամասն հետազոտություն կատարել: Դե իսկ 5-րդը ավերված է: Պայթյունի օրը տեղում էինք, ես իմ նախնական կարծիքն ասել եմ, որը հետագայում ամբողջությամբ հիմնավորվեց՝ շենքն ամուր է»,- ասաց վարչության պետի տեղակալը, հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախնական ուսումնասիրությունից հետո ապահովության համար եւս մեկ անգամ համապատասան ուսումնասիրություն կատարել:

Վերջինիս խոսքով՝ քաղաքի այդ հատվածի շենքերն առանձնահատուկ կոնստրուկտիվ լուծում ունեն իրենց ամրության տեսանկյունից: Շենքերն անհամեմատ ամուր են: «Միգուցե շահագործման տեսանկյունից հարմարավետ չեն՝ հարկայնությունը ցածր է, ժողովուրդը «խրուշչովկա» է ասում, ձմռանը սառն է, ամռանը՝ շոգ, սենյակները նեղ եւ այլն, բայց զուտ ամրության տեսանկյունից բացառիկ լավն են ու սեյսմակայուն: Նմանատիպ շենքերից սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ոչ մի  հատ չէր փլուզվել, վնասվածներն էլ մասնակի էին վնասվել»,- ասաց Նամալյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1972 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել