Երևան
12 °C
Հանրապետականների պահվածքի պատճառով չպետք է անցկացվի համապետական նախընտրական բանավեճ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի եւ դեմոկրատների նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի միջեւ: Այս կարծիքն այսօր հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատական Կալիֆոռնիայից) ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Չեմ կարծում, որ Թրամփի եւ Բայդենի միջեւ որեւէ բանավեճ պետք է լինի: Սա իմ մասնավոր կարծիքն է: Ես գիտեմ, որ Բայդենի նախընտրական շտաբը այլ կերպ է մտածում այս մասին», - ասել է Փելոսին, որն ԱՄՆ-ի կառավարության երրորդ ամենակարեւոր պաշտոնյան է: Նա հավելել է, որ գրեթե համոզված է՝ Թրամփը բանավեճի ժամանակ իրեն չի պահելու այնպես, ինչպես վայել է նախագահին, շարունակ վիրավորանքներ է հնչեցնելու եւ շեղելու է բոլորին բուն քաղաքական թեմաներից:
Ընդ որում, հենց ինքը Բայդենն էլ է հայտարարել, որ չի համբերում, թե երբ է ունենալու նախընտրական բանավեճ գործող նախագահի հետ: USA.one-ը հայտնում է, որ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե հատուկ չի պատրաստվում դեմոկրատների հետ սպասվող հեռուստաբանավեճերին: Ակնարկելով 77-ամյա Բայդենի տարիքը, Թրամփը քամահրանքով հայտարարել է, որ իր մրցակցի համար հաջողություն կլինի արդեն այն, որ նա կարողանա երկար կանգնած մնալ բոլոր հեռուստաբանավեճերի ժամանակ: Թրամփը, թերեւս, հաշվի չի առել այն հանգամանքը, որ ինքն ընդամենը 3 տարով է զիջում Բայդենին (74 տարեկան է):
Հեռուստաբանավեճերի հետ կապված եւս մեկ աղմկոտ պատմություն կա: Washington Examiner –ը գրում է, որ Թրամփը կոչ է արել դեմոկրատականների նախագահի թեկնածու Բայդենին բանավեճի հանդիպումից առաջ անցնել մարմնում թմրանյութերի առկայության թեստ՝ նշելով, որ եթե Բայդենը համաձայնի, ինքը պատրաստ է թեստ հանձնել նրա հետ միասին: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, թե ինքն անսպասելի առաջխաղացում է նկատել տարատեսակ հեռուստաեթերների ժամանակ ունեցած Բայդենի ելույթներում ու խոսքում: Ընդ որում, ակնարկելով իր մրցակցի կողմից խթանիչների օգտագործման մասին, Թրամփը որեւէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել, թե ինչի հիման վրա է եկել այդ եզրահանգմանը: Թրամփի այս առաջարկին Բայդենն առայժմ որեւէ կերպ չի արձագանքել: Հայտնի է, որ ընտրություններից առաջ 2 թեկնածուների միջեւ նախատեսված է հեռուստաբանավեճերի 3 ռաունդ: Փրայմերիզների փուլում Ջոզեֆ Բայդենը հասցրել է մասնակցել 11 հեռուստաբանավեճի տարբեր գործիչների հետ: Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Դոնալդ Թրամփն առանց հիմքերի մեղադրանքներ է հնչեցնում Բայդենի հասցեին : Ավելի վաղ էլ նա բազմիցս է վերջինիս «խելագար, ցնդած Ջո» անվանել:
Հետաքրքրական է, որ Դեմոկրատների կողմից ԱՄՆ-ի նախագահի նախորդ տարիների թեկնածու Հիլարի Քլինթոնը խորհուրդ է տվել ընտրությունների օրը պարտվելու դեպքում չհամաձայնել հրապարակված արդյունքների հետ: Նա նշել է, որ ընտրությունների արդյունքներն ամփոփելիս հնարավոր է հայտարարեն Թրամփի հաղթանակի մասին՝ չնչին տոկոսների տարբերությամբ: «Ջո Բայդենը չպետք է ընդունի պարտությունը ոչ մի դեպքում, որովհետեւ կարծում եմ՝ այս գործը դեռ երկար է ձգձգվելու»,-ասել է նա:
Հիշեցնենք, Ջո Բայդենը վերջնականապես դարձավ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու ՝ առաջադրվելով Դեմոկրատական կուսակցության կողմից օգոստոսի 21-ին: Որպես փոխնախագահի պաշտոնի թեկնածու Բայդենն ընտրել է սենատոր Քամալ Հարրիսին:
Միացյալ նահանգների հանրապետական կուսակցությունն էլ օգոստոսի 24-ին պաշտոնապես առաջադրեց Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփին նախագահի թեկնածու՝ երկրորդ նախագահական ժամկետով: Փոխնախագահի պաշտոնի համար Թրամփն ընտրել է Մայք Փենսի թեկնածությունը, որն այժմ էլ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը:
Քամալ Հարրիսը, օրերս իսրայելական The Times of Israel-ին հայտնել է, որ նախագահ դառնալու դեպքում Բայդենը շարունակելու է պաշտպանել իսրայելացիների շահերը՝ չսահմանափակելով նաեւ ֆինանսական օժանդակությունը: Բացի այդ, նա կրկնել է Բայդենի՝ հանրապետականների համար անընդունելի խոստումն այն մասին, որ ոչ միայն կվերադառնան Իրանի հետ «միջուկային գործարքին», այլեւ ավելի կամրապնդեն ու կբարելավեն դրա պայմանները: Միաժամանակ Բայդենն ու Հարրիսը մեղադրել են Թրամփին՝ գործարքից դուրս գալով սխալ որոշում կայացնելու մեջ:
Ի դեպ, Թրամփը պատրաստվում է ամերիկացիների համար նախընտրական մեծ ելույթին, որի ժամանակ հայտարարելու է, որ ամերիկյան ժողովուրդը երբեք այսքան միանշանակ կարծիք չի ունեցել ընտրություններին մասնակցող 2 կուսակցությունների մասին եւ երբեք այսքան վստահ չի եղել հանրապետականների գաղափարների իրագործման համար: Նախագահի ելույթի բովանդակությունը հաջողվել է ստանալ Politico պարբերականին: Նշվում է, որ ելույթում կոշտ քննադատության է ենթարկվելու դեմոկրատ թեկնածու Բայդենը: Թրամփն իր ելույթում ամենավերջին անգամ հաստատելու է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու հանգամանքը:
Նշենք, որ Դոնալդ Թրամփի եւ Ջո Բայդենի առաջին հեռուստաբանավեճը տեղի է ունենալու սեպտեմբերի 29-ին՝ Քվիվլենդում, Օհայո նահանգում, երկրորդը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին Մայամիում, Ֆլորիդա նահանգում, իսկ երրորդը՝ հոկտեմբերի 22-ին Նեշվիլլեում՝ Թեննեսի նահանգում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT