Գազից պայթյուններ, թունավորումներ. անվտանգության ինչ կանոնների պետք է հետեւել՝ այդ ամենից խուսափելու համար

Երեկ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեի քառահարկ շենքում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, թեպետ կատարվածի մանրամասները դեռեւս հայտնի չեն: Առայժմ պարզ չէ՝ բնակիչների անփութությա՞ն, թե՞ համապատասխան մարմինների անուշադրության պատճառով է եղել դեպքը: Ինչ էլ եղած լինի, կատարվածն ում մեղքով էլ լինի, սա եւս մեկ անգամ մեզ հուշում է, որ անհրաժեշտ է մաքսիմալ ուշադիր լինել կենցաղում բնական գազից օգտվելիս:

Ձեր եւ ձեր ընտանիքի անդամների կյանքի անվտանգության ապահովման նպատակով առաջարկում ենք եւս մեկ անգամ ուշադիր վերընթերցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անվտանգության հրահանգավորման պահանջները:

Շինություններում գազի հոտ զգալու դեպքում բաժանորդը պարտավոր է՝

1. բացել պատուհանները եւ օդափոխության փեղկերը, օդափոխել շենքը,

2.փակել գազասարքերի եւ սնող գազախողովակների վրա տեղադրված խցանային փականները,

3.զանգահարել գազի վթարային ծառայություն 1-04 հեռախոսահամարով:

Արգելվում է՝

  • օգտվել լուցկուց կամ բաց կրակից, ծխել,
  • միացնել կամ անջատել էլեկտրասարքավորումները,
  • երեխաներին եւ հրահանգավորում չանցած անձանց օգտվել գազասարքերից,
  • ինքնուրույն վերացնել գազասարքերի անսարքությունները: Նման դեպքերում պետք է փակել գազի փականները եւ կանչի միջոցով տեղեկացնել ներտնային համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող ծառայությանը:

Ջրատաքացուցիչից եւ ջեռուցման սարքից օգտվելու դեպքում անհրաժեշտ է՝

համոզվել, որ գազի արտահոսք չկա և բոլոր փականները փակ վիճակում են, օդի ներհոսքի համար դռան ներքևի մասում նախատեսված բացվածքը և օդափոխության ուղին բաց են, վառվող լուցկու բոցը մոտեցնել գազասարքի վրա օդի ներհոսքի համար նախատեսված բացվածքին և ստուգել ծխատարում քարշը:

Նորմալ քարշի դեպքում բոցը շեղվում է դեպի գազասարք: Հետադարձ քարշի դեպքում բոցը թեքվում է դեպի շինություն, իսկ քարշի բացակայության դեպքում այն չի շեղվում: Հետադարձ քարշի կամ դրա բացակայության դեպքերում պետք է դիմել գազամատակարարին (տեխ. սպասարկում իրականացնող ծառայությանը), քարշի առկայության դեպքում միացնել գազասարքը` համաձայն գազասարքը արտադրող գործարանի տեղեկաթերթիկում նշված շահագործման հրահանգի,

գազասարքը գործարկելուց 3-5 րոպե հետո կրկին անգամ ստուգել ծխատարում քարշի առկայությունը,

գազասարքերի երկարատեւ օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը,

ձմռանը ծխատարի սառցակալումը և խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:

Գազասարքերի ծխահեռացման թիթեղյա խողովակների հավաքակցման դեպքում՝

  • գազասարքերի միացումները ծխատար ուղիներին անհրաժեշտ է կատարել ոչ պակաս 1մմ հաստություն ունեցող, գազասարքի ծխատար կարճախողովակի տրամագծից ոչ պակաս թիթեղյա խողովակներով,
  • հորիզոնական տեղամասի ընդհանուր երկարությունը չպետք է գերազանցի 0 մետրը, ունենա խողովակի տրամագծից ոչ պակաս կորացման շառավղով 3-ից ոչ ավելի անկյունակներ և ունենա 1 գծամետրի վրա 1սմ-ից ոչ պակաս թեքություն դեպի տեղադրված սարքը,
  • ուղղահայաց տեղամասի չափը՝ հաշված գազասարքի ծխահեռացման կարճախողովակից մինչև հորիզոնական մասը պետք է լինի 5 մետրից ոչ պակաս, իսկ 2.7 մետր բարձրություն ունեցող շինություններում՝ 0.15 մետրից ոչ պակաս,
  • խողովակները պետք է մտցվեն մեկը մյուսի մեջ դրանց տրամագծի կեսից ոչ պակաս չափով, ծխագազերի շարժման ուղղությամբ:

չի թույլատրվում՝

  • օգտվել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքերից,
  • գազասարքերի միացումները ծխատար ուղիներին իրականացնել փայլաթիթեղյա ծալքավոր խողովակներով,
  • կատարել թիթեղյա ծխատար խողովակների ինքնակամ ձեւափոխություններ, տրամագծերի նեղացումներ և դրանցում ստեղծել արհեստական դիմադրություններ,
  • օգտվել գազասարքերից հետադարձ քարշի կամ քարշի բացակայության դեպքում, քանի որ այդ ժամանակ գազի թերայրման արդյունքում առաջանում է շմոլ (CO) գազ: Շինությունում շմոլ (CO) գազի 4-0.5% առկայության դեպքում 10-15 րոպեի ընթացքում մարդը մահացու թունավորվում է:

Անվտանգության ապահովման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խստիվ արգելում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը:

Անկախ այն պատճառներից, որոնք հանգեցրել են ազդանշանի առաջացմանը եւ գազամատակարարման վթարային դադարեցմանը, պետք է անմիջապես դիմել գազի վթարային ծառայություն (1-04 հեռախոսահամարով): Մինչեւ վթարային իրավիճակի առաջացման պատճառի վերացումը խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2139 դիտում

Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ

237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին

Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»

Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ

Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ

Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը

Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել

Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը

Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը

Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ

Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը

Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին

Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին

Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան

ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան

Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան

Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին

Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով

Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին

Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը

ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին

Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում

Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ

Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան

Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը

Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան

Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 22-ամյա վարորդն ինքն է շտապօգնություն կանչել

Միքայել Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո

Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս