Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը ոգեւորված չէ այլազգի ֆուտբոլիստներին ՀՀ ընտրանի հրավիրելու գաղափարով: Երեկ՝ օգոստոսի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց վերջին շրջանում հավաքական հրավիրված այլազգի 2-րդ ֆուտբոլիստի՝ «Գանձասար-Կապանի» 28-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոյի մասին: Մինչեւ այդ հրավիրվել էր «Շիրակի» նիգերիացի 25-ամյա կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյին: Երեկվա հայտարարությունից հետո համացանցում քննարկում ծավալվեց, թե որն է ճիշտ՝ հրավիրել այլազգիների՝ կարեւորելով արդյունքները, թե հայ ֆուտբոլիստների՝ անկախ նրանից, թե ինչպես կխաղան: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շվեդական «Լինշոպինգում» հանդես եկող Պաչաջյանը նշեց, որ անկախ ֆուտբոլիստների որակից, ինքը չի ողջունում այլազգիների հրավիրելու մոտեցումը, քանի որ դա բացասական միտում է համարում:
«Չեմ ուզում կենտրոնանալ ինչ-որ կոնկրետ խաղացողի որակների վրա եւ անձնավորել: Իմ ամբողջ միտքն այն է, որ այդ միտումը լավ տեղ չի տանում, երբ հավաքականում սկզբունքորեն քննարկվում է այն միտքը, որ արտասահմանցիներ կարող են ներգրավվել՝ անկախ նրանց որակից, մարդկային հատկանիշներից: Այն գիտեմ, որ ազգային հավաքականում պետք է ազգային տարրերը գերակշռեն, մանավանդ մեր դեպքում, որ ֆուտբոլիստներն այդքան շատ չեն, մենք էլ մեծաքանակ ազգ չենք: Այդ ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ՝ պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի մեր տեղի ֆուտբոլիստներին, նրանց աճը, զարգացումն ապահովելուն, նաեւ հավաքականում խաղալուն՝ անկախ արդյունքից: Ինձ համար սկզբունքային չէ արդյունքը»,- ասաց նա:
Մյուս կողմից հավաքականն ունի երկրպագուներ, որոնց կարծիքը տարբերվում է Պաչաջյանի տեսակետից: Նրանք համաձայն են ՀՖՖ-ի այս գործողությունների հետ: Օրինակ են բերում բրազիլացի Մարկոս Պիզելիին, որը երկար տարիներ եղել է ՀՀ հավաքականի առանցքային խաղացողներից մեկը, ինչպես ընդգծում են, որ կան մի շարք այլ, այդ թվում՝ գերհզոր հավաքականներ, որոնց կազմում ընդգրկված են այլազգիներ: Պաչաջյանը, սակայն, մտավախություններ ունի, որ լուրջ խնդիրների կհանգեցնի:
«Եթե վաղը, մյուս օրը 15 լեգեոներ ունենանք ու 3 խաղ հաղթենք, ինչպե՞ս եք գնահատում, ճի՞շտ կլինի: Իմ կարծիքով՝ արդյունքն էլ գալիս է՝ մոտեցումը փոխելով, պետք է հետեւողականորեն աշխատել հայկական կադրերի հետ, նրանց համար լավ ճանապարհ հարթել, որպեսզի մենք էլ տեղ հասնենք. արդյունքը հենց այնպես չի գալիս: Եթե գա մի պահ, որ ասենք՝ դե լավ, այդքան էլ լավը չեն մերոնք, եկեք դիմենք արտասահմանցիներին, պանդորայի արկղը բացենք ու ընկնենք «հեշտ» ընտրության հետեւից, վաղը, մյուս օրը ֆուտբոլիստ չենք ունենա: Մանավանդ հաշվի առնելով՝ ինչ է կատարվում մեր ակումբներում, մի քանի տարի հետո մենք կարող է ֆուտբոլիստներ չունենանք»,- ասաց նա:
Ֆուտբոլիստը չի ողջունում նաեւ այն, որ հավաքական են հրավիրվում արտասահմանում ծնված ու այլ երկրում ֆուտբոլային կրթություն ստացած խաղացողներ: Ըստ նրա՝ պետք է ամեն ինչ արվի, որ ՀՀ-ում աճեցվեն լավ խաղացողներ, որոնք կարող են համալրեր ինչպես ընտրանիները, այնպես էլ՝ ակումբները: Իսկ նման տեմպերով նա կարծում է, որ ապագայում հայ ֆուտբոլիստների քանակի խնդիրն ավելի է լրջանալու:
«Պետք է տեղային լինի այդ ամենը: Մեր խնդիրը պետք է լինի Հայաստանում մեծացած կադրերին հնարավորինս ընդգրկել հավաքականում: Եթե գա այն մակարդակը, որ Հայաստանում լինեն լավ հանդես եկող մի քանի տասնյակ ֆուտբոլիստներ, ու դրա հետ մեկտեղ որպես տեղային լուծում բերեն հայազգի նման 1-2 ֆուտբոլիստների, այդ դեպքում, իմ կարծիքով, իդեալականին մոտ հավաքական կունենանք, բայց, եթե այս միտումները շարունակվեն, իմ կարծիքով՝ էլի կընկնենք, 2000-ականների սկզբի նման ռումինացի, բրազիլացի, արգենտինացի... աֆրիկացի.... հավաքականը համն ու հոտը կկորցնի: Ես ոչ մի դեմ բան չունեմ այլազգիների նկատմամբ, ուղղակի, իմ պատկերացմամբ, ազգային հավաքականը հենց դրանով է ազգային հավաքական, որ ներառում է տվյալ երկրի ներկայացուցիչներին»,- ասաց նա:
Ամեն դեպքում, ինչ վերաբերում է վերը նշված 2 ֆուտբոլիստներին, Պաչաջյանը հարցականի տակ չի դնում նրանց որակները: Նրանից մեկի խաղերին նույնիսկ հետեւել է ու դրական կարծիք ունի: Պարզապես մտահոգված է, որ չկան հայ ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ հավաքականում:
««Շիրակից» Ուդոյին ավելի ծանոթ եմ: Նրա մասին դրական կարծիք ունեմ: Կոլումբիացուն չեն հետեւել, չեմ կարող ասել՝ ինչ ֆուտբոլիստ է, բայց, եթե հրավեր է ստացել, ուրեմն ինչ-որ կերպ աչքի է ընկել: Ուղակի, էլի եմ կրկնում, հնարավոր է՝ այդ ֆուտբոլիստները շատ բարձրորակ են, բացարձակ կասկածի տակ չեմ դնում նրանց որակները, բայց հավաքականի հետ կապված այդ խնդիրը, որը նշեցի, դա է առավել քան մտահոգիչ, թե չէ ֆուտբոլիստների հետ խնդիր չկա: Նրանց համար սա շատ լավ հնարավորություն է»,- ասաց նա:
ՀՀ հավաքականի առաջիկա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին: Ազգերի լիգայի 2-րդ՝ 2020-21 մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրում խաղալու է Մակեդոնիայի դեմ: Խաղը նախատեսված է մրցակցի հարկի տակ: Այդ հանդիպումը, ինչպես Ազգերի լիգայի՝ սեպտեմբերին կայանալիք մյուս խաղերը, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անցկացվելու է առանց հանդիսականների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT