Քանի՞ մարդ կհավաքվի Քոչարյանի կամ Վանեցյանի շուրջ. Ենգիբարյանը վստահ է՝ ձեռքի մատներից մի քիչ շատ

 

Պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու գործով ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերով բացատրության հրավիրված այդ կառույցի երբեմնի տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո հերթական անգամ «սպառնաց» «քաղաքական ակտիվ գործողություններով»:

Այդ համատեքստում նա չբացառեց հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Լրագրողի դիտարկմանը, թե խոսքը այն նույն Քոչարյանի ու Սարգսյանի մասի՞ն է, որոնց ինքը ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեղադրում էր կոռուպցիայի, երկիրը թալանելու մեջ, Վանեցյանը արձագանքեց, թե հարցը տեղին չէ. «Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ»:

Ինչպես հայտնի է՝ քաղաքական գործընթացներով օրերս «սպառնացել» էր նաեւ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ընդամենը վերջերս 4 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանը:

«5-րդ ալիք», «Հ2» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նա քննադատել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին՝ չբացառելով ճանապարհներ փակելու միջոցով զանգվածային ճնշումները:

Թե ինչ տենդենցի մասին է վկայում քրեական հետապնդման ենթարկվողների այս քաղաքական սպառնալիքները՝ այդ հարցին ՀԺ-ի հետ զրույցում պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

- Պարոն Ենգիբարյան, Արթուր Վանեցյանն այսօր հայտարարում էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նպատակ ունենալով դադարեցնել իր քաղաղաքական գործունեությունը: Թեեւ վերջին շրջանում քաղաքական որեւէ ակնհայտ գործունեություն չկա, բայց ամեն դեպքում ըստ ձեզ այդքան վտանգավո՞ր է Վանեցյանի գործունեությունը:

-Նախ, մեր երկրում քաղաքական հետապնդում որեւէ մեկի նկատմամբ չի կարող լինել: Ով- ով, բայց մեր քաղաքական ուժը շատ լավ հասկանում է քաղաքական ազատությունների կարեւորությունը: Հետեւաբար բացառում եմ, որ որեւէ քաղաքական հետապնդում կլինի: Երկրորդ, կարծես թե մեր երկրում հեղափոխությունից հետո արատավոր ավանդույթ է ձեւավորվել. այն մարդիկ, որոնք հասկանում են, որ իրենք պոտենցյալ քրեական հետապնդման շեմին են կանգնած, սկսում են բուռն քաղաքական գործունեությամբ զբաղվել, որպեսզի հետո կարողանան քաղաքական հետապնդման պատրվակով ինչ-ինչ ազատություն ներ ստանալ: Մեր երկրում դատարանները անկախ են, ինչի մասին բազմիցս համոզվել ենք, իշխող ուժի կողմից նրանց գործունեությունը չի ուղղորդվում, հետեւաբար քաղաքական հետապնդման մասին խոսելն անիմաստ  է:

- Վանեցյանը սպառնում է առաջիկայում շատ ակտիվ գործողություններով. այդ մասին նախօրեին խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞վ եք պայմանավորում նրանց հայտարարությունների այս սինխրոն բնույթը:

-Չեմ բացառում, որ կապեր կարող են լինել, բայց այդպիսի տեղեկություն էլ չունեմ: Մենք բոլորի քաղաքական գործունեությունը ողջունում ենք եւ երաշխավորում ենք իրենց գործունեության ազատությունը: Բոլորն էլ իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ, միայն էդ իմ ասած արատավոր երեւույթը, որ թվացյալ քաղաքական գործունեությունը պիտի ազատի քրեական հետապնդումից՝ դա եւս բացառվում է:

- Դա նաեւ Ռոբերտ Քոչարյանի՞ն է վերաբերում:

- Նա դեռ 2 տարի առաջ քննչական ծառայությունների հրավերով ժամանեց Հայաստան եւ հենց առաջին հարցազրույցով տվեց ուղերձ, որ զբաղվելու է քաղաքականությամբ: Հարց է ծագում՝ եթե պարոն Քոչարյանը Հայաստանի ներքին քաղաքական գործընացներով այդքան հետաքրքրված էր, ինչո՞ւ 10 տարվա ընթացքում Հայաստանում չէր: Եթե մեր երկրում քաղաքական կարիերան շարունակելու ցանկություն ունենար, մինչ այդ էլ կգար Հայաստան կամ գոնե տարին մեկ մի հատ հարցազրույց կտար: Բայց հենց քրեական հետապնդումը սկսվեց, սկսվեցին իր քաղաքական հավակնությունները:  Շատ դժվար չի կռահել, որ դրանք ընդամենը պատրվակ են կամ շղարշ քրեական հետապնդումից խուսափելու համար:

- Երեւի տեղյակ եք, որ իշխանության հասցեին հնչում են մեղադրանքներ, որ Քոչարյանը բանտից ազատվեց գրավով  եւ հիմա ազատորեն ոչ միայն հարցազրույցներ է տալիս, այլեւ սպառնում ինչ-որ հեղափոխական գործողություններով: Տեսնո՞ւմ եք այդտեղ իշխանության մեղքը:

- Գիտեք, մեր քաղաքացիները շատ են նյարդայնանում դատական համակարգի գործունեությունից, բայց մեզ համար առաջին օրվանից սկզբունքային է եղել որեւէ ձեւով չմիջամտել դատական իշխանության գործունեությանը: Ես հասկանում եմ՝ դա հաճախ մեզ էլ կարող է նյարդայնացնել, բայց դա հենց առաջին ապացույցն է նրա, որ դատարանները ազատ են գոնե քաղաքական իշխանությունից: Այս քաղաքականությունը ապագային միտված է, այսինքն եթե էսօր ժողովրդահաճո քայլերի գնանք, սկսեն մեկ-երկու զանգ կատարել դատարաններ, մենք շատ արագ կվերածվենք նախկին իշխանության նման մի խմբի:

- Կան նման մեկնաբանություններ՝ մենք հեղափոխություն արեցինք, որ էսօր ամեն անկյունից լսենք Քոչարյանի հոխորտանքը եւ նյարդայնանա՞նք:

- Շատ լավ հասկանում եմ մարդկանց, բայց մեզ համար երկարաժամկետ առումով պետության հավասարակշռության եւ զսպումների մեխանիզմը ներդնելը շատ ավելի կարեւոր է: Ու մենք պետք է երաշխավորենք նաեւ մարդկանց խոսքի ազատությունը՝ լինի դա Քոչարյանը կամ որեւէ մեկ այլ պաշտոնյա: Բայց նորից կրկնեմ, որ քրեական հետապնդումները քաղաքական շղարշով ծածկելը անհնար է լինելու:

- Եթե փորձենք Քոչարյանի հայտարարությանը զուտ բովանդակային մակարդակով անդրադառնալ. նա ասում է՝ «բոլորը ընդունում են, որ իշխանությունը պետք է փոխվի, բոլորը հասկանում են, որ իրենք իրենց հոժար կամքով չեն փոխվելու եւ իշխանությունը փոխելու ճանապարհը հանրային, զանգվածային ճնշումների միջոցով  կարելի է գնալ»: Ըստ էության ակնարկում է նաեւ Մայդանի իրականացում կամ 2018-ի հեղափոխության կրկնություն: Որքանո՞վ եք ռեալ համարում նման գործողությունները Քոչարյանի կամ մյուսների կողմից:

- Դա բացարձակ անիրատեսական հայտարարություն է, որովհետեւ բոլոր հետազոտություններով մեր երկրում նման պահանջարկ չկա: Երեւի նման հայտարարություն անողը հույս ունի, որ հիմա երկրում արտակարգ դրության ընթացքում հնարավոր չի դա անել, մտածում է, որ մինչ արտակարգ դրության ավարտը կփակվի թեման, կմոռացվի,  բայց արտակարգ դրությունը կանցնի ու մենք կտեսնենք՝ քանի հոգի կհավաքվի իրենց շուրջ:

- Ըստ ձեզ քանի՞ հոգի կհավաքվի:

- Ես կարծում եմ, որ դա հնարավոր կլինի հիշողությունով հաշվել:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Այսինքն այնքան քիչ, որ հնարավոր կլինի հիշել, թե ովքեր էին հավաքվել:

- Այսինքն մատների վրա հաշվելու չա՞փ:

- Չէ, մատների վրայից մի քիչ ավել, բայց շատ չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26142 դիտում

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով