ԵՊՀ 7 հոգանոց թիմը մաթեմատիկայի միջազգային օլիպիադայում 5 ոսկե, 2 արծաթե մեդալ է նվաճել

Արդեն քանի տարի է՝ Երեւանի պետական համալսարանի ուսանողների խումբը միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադայից դատարկաձեռն չի վերադառնում․ այս անգամ նրանք 5 ոսկի, 2 արծաթ են նվաճել։

Հուլիսի 27-ին ավարտվել է 27-րդ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան։ Այն այս տարի, համավարակով պայմանավորված, առաջին անգամ առցանց է անցկացվել, որին Հայաստանից մասնակցել է միայն ԵՊՀ 7 հոգանոց թիմը։

Թիմի ղեկավարներից Վազգեն Միքայելյանը, որը եւս 2017 թվականին այս օլիմպիադայի ոսկեմեդալակիր է դարձել, մեզ պատմեց, որ օլիմպիադան բաղկացած է եղել 2 փուլից, օրական 4 խնդիր են լուծել մասնակիցները, որոնք ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետներից են։

Լուսանկարում՝ Վազգեն Միքայլեյանը

Վազգենի խոսքով՝ IMC-ն, որն իրականացվում է 1994թ.-ից, աշխարհում շատ ճանաչված է, ուսանողական օլիմպիադաներից ամենամեծ ռեյտինգ ունեցողներից մեկը։ Այն ոչ թե երկրների, այլ համալսարանների միջեւ է անցկացվում, այսինքն՝ մեկ երկրից կարող են մի քանի համալսարանի ուսանողներ ներկայանալ։ Այս տարի 134 տարբեր համալսարաններից ներգրավված էին 546 ուսանող։

Հայաստանից, որը 2005-ից սկսած՝ ամեն տարի մասնակցում է, հիմնականում ներկայացված է լինեւմ ԵՊՀ թիմը, չնայած եղել են տարիներ, որ Հայաստանի ամերիկյան եւ Հայ-ռուսական համալսարաններից ուսանողներ են մասնակցել։

ԵՊՀ թիմի արդյունքները տարեց տարի լավանում են, հատկապես՝ այս անգամ։

«Եթե վիճակագրությամբ նայենք, մինչեւ 2016 թվականը ներառյալ ԵՊՀ թիմը ընդհանուր առմամբ չորս ոսկե մեդալ է ունեցել, հետո սկսել են շատանալ ոսկե մեդալները»,- նշեց թիմի ղեկավարը՝ հավելելով, որ արդեն, օրինակ, 2017-ին երկու ոսկե մեդալ է եղել։

Լուսանկարը՝ Վազգեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից. թիմի անդամները

Մինչեւ IMC-ն մեր ուսանողները պարապել են: Նախ ամիսներ առաջ ԵՊՀ-ում նախընտրական օլիմպիադա է եղել, լավ արդյունքներ գրանցած ուսանողներից ընտրվել են 7-ը, որոնց հետ էլ սկսել են 1-1,5 ամիս տեւող պարապմունքները։

Հեռավար օլպիադային մասնակցելն ավելի հե՞շտ է, թե՞ բարդ: Հարցին Վազգենը միանշանակ պատասխան չտվեց. մարդիկ կան, որ լավ տրամադրվում են այն ժամանակ, երբ այլ՝ խիստ միջավայրում նստած գրում են, մարդիկ էլ կան՝ տանը միայնակ ավելի հանգիստ են մտածում։

Ստորեւ մեդալի արժանացած ուսանողների անունները՝

Ոսկե մեդալ՝ Արսեն Համբարձումյան, Վահան Մարտիրոսյան, Վահագն Ալթունյան, Սեւակ Աբրահամյան, Իշխան Էլազյան։

Արծաթե մեդալ՝ Վահե Կարագուլյան, Արման Բայրամյան։

Տպել
9722 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ