Երևան
12 °C
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առաջարկել է հետաձգել նոյեմբերին երկրում սպասվող նախագահական ընտրությունները: Այս մասին նա գրել է թվիթերի իր էջում:
Առաջարկը նախագահն հիմնավորել է կորոնավիրուսի համավարակի հանգամանքով, որի պատճառով ստիպված են լինելու երկրի մեծ մասում կատարել փոստային քվեարկություն:
«2020 թվականի քվեարկությունը լինելու է պատմության մեջ ամենասխալն ու մեքենայություններով լին: Այն լինելու է ԱՄՆ-ի ամոթը»,-գրել է նա՝ հավելելով, որ քվեարկությունըն անհրաժեշտ է կազմակերպել բաց ու թափանցիկ, հենց դրա համար էլ հարկավոր է տեղափոխել քվեարկության օրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետական կուսակցության եւ նրա թեկնածու Դոնալդ Թրամփի վարկանիշը հնարավոր է այս տարի լինի նախորդ ընտրությունների համեմատությամբ երբեւէ եղած ռեկորդային ցածր վարկանիշը:
ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, երկրում նախագահական ընտրությունների ժամկետը փոփոխել կարող է միայն Կոնգրեսը: Դաշնային օրենքի միաժամանակ 3 կետեր էլ սահմանում են, որ Միացյալ նահանգներում ընտրությունները պետք է անցկացվեն հստակ նախանշված ժամկետում, որը սահմանվում է նոյեմբերի առաջին երկուշաբթիին հաջորդող երեքշաբթի օրը: Այս դրույթը փոփոխության չի ենթարկվել անգամ Կոնգրեսի կողմից՝ սկսած 1845 թվականից:
Ստեղծված իրավիճակում, եթե նախագահական ընտրությունների արդյունքները ապահովող ընտրողների կոլեգիան չքվեարկի նշանակված ամսաթվին ընտրություններ անցկացնելու համար, Թրամփի պաշտոնավարման ժամկետը իրավաբանորեն լրացած կհամարվի 2021 թվականի հունվարի 20-ին:
Մինչ ընտրությունների մասին հստակ որոշման կայացումը, դեմոկրատականները խոսում են ընտրություններում օտարերկրյա միջամտության մասին, իսկ փոստային տարբերակով քվեարկության դեպքում, ըստ Թրամփի, ցանկացած օտար երկիր կկարողանա միջամտել ընտրություններին: ԱՄՆ-ի նախագահը նախկինում բազմիցս հանդես է եկել փոստային քվեարկությանը դեմ լինելու մասին պնդումներով՝ նշելով այդ ընտրությունների մի շարք վատ կողմեր:
ԱՄՆ-ի մի քանի նահանգներ արդեն իսկ հայտարարել են, որ պարզեցրել են քվեարկությունների ընթացքը՝ ներառելով փոստային քվեարկության տարբերակ, որոշումը կապված է եղել կորոնավիրուսի համաճարակի հետ: 6 նահանգներում քվեարկությունն ամբողջությամբ անցկացվելու է փոստային տարբերակով: Այդ նահանգներն են Կալիֆորնիան, Յուտան, Հավայը, Կոլորադոն, Օրեգոնն ու Վաշինգտոնը, մի շարք այլ նահանգներ էլ պատրաստվում են անցնել շուտով փոստային քվեարկության տարբերակին: Այն նահանգներում, որտեղ արդեն հստակ վճռել են ընտրություններն անցկացնել հեռահար տարբերակով, փոստային բաժանմունքները բոլոր գրանցված թեկնածուներին կուղարկեն քվեաթերթիկները փոստարկղերով, կամ էլ փոստատարները դրանք կհասցնեն բոլոր հասցներով: Առկա եղանակով քվեարկության մասնակցել եւս հնարավոր կլինի, բայց առանձին դեպքերում միայն՝ խիստ անհրաժեշտության դեպքում:
Հարցումներն ու հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ փոստային քվեարկության տարբերակն այնքան էլ ընունելի չէ ամերիկացի ընտրողների շրջանում:
Թրամփի թվիթերյան գրառումը՝ ընտրությունների օրը հետաձգելու առաջարկի մասին, ըստ փորձագետների, բուռն քաղաքական քննարկումների թեմա է դառնալու, մանավանդ՝ Թրամփի հավանական պարտության մասին շշուկների համատեքստում: Բացի այդ, առանց Կոնգրեսի հավանության Թրամփը չի կարողանա կյանքի կոչել իր առաջարկը, մինչդեռ այնտեղ գերակշռում են դեմոկրատները, որոնք կարող են չհամաձայնել տեղափոխել ընտրությունների օրը՝ վստահ լինելով գործող նախագահի պարտության հանգամանքի վրա: Արդեն մի շարք կոնգրեսականներ դեմ են հանդես եկել ժամկետների փոփոխությանը:
Որոշ քաղաքական դեմքեր էլ հասցրել են կարծիք հայտնել, որ այս գրառմամբ նոր քննարկումների տեղիք տալով, Թրամփը փորձում է շեղել ամերիկացիների ուշադրությունը՝ տնտեսական ցուցանիշների փլուզվող թվերից, որոնք արդեն իսկ հրապարակվել են երրրորդ եռամսյակի համար ու այնքան էլ հուսադրող չեն: ԱՄՆ-ի նախագահը հույս ուներ, որ տնտեսական աճը կամրապնդեր իր քաղաքական թիմի դիրքերը, սակայն այդպես չեղավ: Մյուս կողմից էլ, որոշ փորձագետներ կարծում են, որ փոստային քվեարկության բացասական կողմերի մասին խոսելով Թրամփը փորձում է հետագայի համար արդարացում փնտրել՝ հավանական պարտության դեպքում, քանի որ կա կարծիք, որ ընտրությունները հետաձգելու առաջարկ չէր անի իր ուժերի վրա վստահ թեկնածուն:
Ընտրությունների հետաձգմանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի դաշնային ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլեն Վայնթրաուբը: Նա նշել է, որ ընտրությունները հետաձգելու իրավունք նախագահը չունի, փոխարենը՝ կարող է մտածել ընտրությունների ֆինանսավորումը մեծացնելու ուղղությամբ՝ կորոնավիրուսի պայմաններում դրա անվտանգ ընթացքն ապահովելու համար:
Միացյալ Նահանգներն այս պահին էլ շարունակում է առաջատար մնալ աշխարհի բոլոր պետությունների կորոնավիրուսով վարակակիրների եւ դրա հետեւանքով գրանցված մահացությունների շարքում: Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան հետազոտական համալսարանի տվյալներով, երկրում արդեն գրանցվել է վարակման 4,4 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 150,7 հազար մարդ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT