Երևան
12 °C
Շուրջ 3 ժամ տեւած քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հնչեցրին ինչպես մամուլի կողմից բարձրաձայնված բոլոր հարցերը, այնպես էլ այնպիսի հարցեր, որպիսիք չէին հնչել։
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը։ Նրա պնդմամբ՝ այս քննարկման ժամանակ իր կողմից փորձ է կատարվել հնարավորինս անկեղծ ներկայացնել կատարված հարցադրումների վերաբերյալ իր վերաբերմունքը, մոտեցումները։ Դրանք, Ավետիսյանի կարծիքով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին թույլ կտան ձեւավորել մոտեցում՝ հետագա գործընթացների ժամանակ։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով դատապարտվածներն ու զոհերի հարազատները օրեր առաջ կասկածի տակ էին դրել Վահրամ Ավետիսյանի անաչառությունը՝ հիշեցնելով, որ նրա հայրը Դավիթ Ավետիսյանը 2008-2016 թթ. պաշտոնավարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։
Անդրադառնալով այս քննադատություններին, Վահրամ Ավետիսյանն ասաց. «Իմ մոտեցումը հետեւյալն է․ ես ամենեւին չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցած դատական համակարգում առկա խնդիրները, նաեւ ես չեմ պատրաստվում դառնալ «դատական համակարգի մեղքերի քավության նոխազը»։ Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ այստեղ անհրաժեշտ է հստակ պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը, արդյո՞ք Վճռաբեկ դատարանը գործ քննող դատարան է, արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե խոսում ենք միայն ենթադրությունների մասին»։ Ավետիսյանը կոչ արեց այս ամենին նայել մասնագիտական տեսանկյունից ու ներկայացրեց, որ վճիռները բեկանվում են։
«Իմ հայրն արդեն շուրջ 5 տարի է՝ թոշակի է անցել եւ ես չեմ պատկերացնում էդ պրոցեսների ազդեցությունը հետագայում Սահմանադրական դատարանում իմ գործունեության վրա»,- ասաց կառավարության թեկնածուն։
Հարցին, թե արդյո՞ք իրեն կընտրեն ՍԴ դատավոր, Ավետիսյանը պատասխանեց, որ կան պատգամավորներ, որոնք ունեն հստակ դիրքորոշում, իսկ կային պատգամավորներ, որոնք առանց կարծրատիպերի լսում էին ելույթն ու փորձում կարծիք ձեւավորել։ ՍԴ անդամի թեկնածուի ներկայացմամբ՝ այս հանդիպման իմաստը կայանում էր նրանում, որ շատ պատգամավորներ իր հետ ծանոթ չէին, իր հայացնքերին ծանոթ չէին, եւ հնարավորություն ունեցան ծանոթանալ իր հետ։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքը հրաժարվի իր թեկնածությունից, Ավետիսյանը պատասխանեց, որ այս պահին հիմքեր չի տեսնում դրա համար։
Անդրադառնալով կողմից կատարված հայտնի գրառմանը, որը նա այնուհետեւ ջնջել էր իր ֆեյսբուքյան էջից, Ավետիսյանը պարզաբանեց, որ մարդիկ, որոնք իր ընկերներում կան, կարող են տեսնել այն։ Նրա պնդմամբ՝ այդ գրառումը չի ջնջել, այլ պարզապես դարձրել է միայն ընկերներին հասանելի՝ խուսափելու համար մեկնաբանություններից։ «Իմ գրառումը փորձում են ասոցացնել նրա հետ, որ ես փորձել եմ դրանով անդրադառնալ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների, կամ Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում տուժած անձանց։ Ցանկանում եմ նշել, որ Մարտի 1-ի իրադարձությունները մեր նորանկախ պետության արյունահոսող վերքերի շարքին դասվող իրադարձություններ են եւ որեւէ կերպ իմ գրառումը չի կարող անդրադառնալ, առնչվել Մարտի 1-ի դեպքերին»։ Հարցին, թե ու՞մ նկատի ուներ այդ դեպքում Ավետիսյանն իր այդ գրառմամբ, նա պատասխանեց, որ եթե հետեւենք պարբերաբար լրատվամիջոցներին տրամադրող սուբյեկտային կազմը, կգտնենք նաեւ այս հարցի պատասխանը։
Հարցին, թե Վահե Գրիգորյանը, կարծես թե, դեմ է իր թեկնածությանը, ինչն է պատճառը կամ արդյոք ճանաչում են միմյանց, Ավետիսյանն ասաց․ «Պարոն Գրիգորյանի հետ որևէ խնդիր չունեմ, իր հետ ծանոթացել եմ մի անգամ «Քվանտ» վարժարանում՝ երեխաների ընդունելության քննությունների ժամանակ, այլ շփումներ չեմ ունեցել»։
Ավետիսյանը շեշտեց, որ իրեն թեկնածուի առաջարկ է արվել որպես ապաքաղաքականացված անձ։ Նրա համար նույնիսկ անսպասելի էր նման խոսակցությունների ի հայտ գալը իր եւ հոր անձի շուրջ, քանի որ երբեք հասարակական գործունեությամբ չի զբաղվել։ «Առաջին 2-3 օրերին շոկային իրավիճակ էր, բայց հիմա, վերաիմաստավորելով այս պրոցեսները, հասկացանք, որ սա մի յուրօրինակ փորձություն է, որի միջով պետք է անցնել, որպեսզի հետագայում սպասվող առավել «դաժան փորձություններին» հնարավոր լինի դիմակայել»,- ասաց Ավետիսյանը։
Թե ով է առաջարկել իր թեկնածությունը, ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն անուններ չնշեց, միայն ասաց, որ Կառավարությունից է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT