Փոխգնդապետը պարզաբանում էր պահանջել իրեն «Հը, արա»-ով դիմելու համար. հրապարակվել է գործի մեղադրական եզրակացությունը

ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին Վայոց ձորում ծեծի ենթարկելու գործը մակագրվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին:

Դատական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ նիստի օր դեռեւս նշանակված չէ:

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն երկու եղբայրներ Հարություն եւ Զավեն Գրիգորյանները: Վերջինիս եւ ինքնությունը դեռեւս չպարզված անձանց վերաբերյալ նախաքննությունը Քննչական կոմիտեում շարունակվում է, դատարանում է միայն Հարություն Գրիգորյանի վերաբերյալ գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 118-րդ եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ ծեծի եւ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ կողմերի միջեւ վեճը եւ ծեծկռտուքը սկսվել է այն բանից, երբ Հարություն Գրիգորյանը Արա Մխիթարյանին եւ նրա ծառայակից ընկերներին ավտոմեքենայի միջից սեւեռուն հայացքով նայել է, եւ Մխիթարյանը ցանկացել է պարզել դրա նպատակը, որի ընթացքում էլ Գրիգորյանը փոխգնդապետին դիմել է «հը, արա»-ով, ինչի համար վերջինս նրանից պարզաբանում է պահանջել:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խմբի կազմում՝ եղբոր՝ Զավեն Գրիգորյանի եւ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ ձեռքերով, ոտքերով եւ գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնածող ծանր վնաս, ինչպես նաեւ ծեծի է ենթարկել Լեւոն Հարությունյանին:

Այսպես. 2019թ. սեպտեմբերի 17-ին Արա Մխիթարյանն իր զինակից ընկերներ Մխիթար Մելքոնյանի, Լեւոն Հարությունյանի, ժորա Բաղդասարյանի, ինչպես նաեւ մի քանի այլ անձանց հետ գնացել է Եղեգնաձոր քաղաքում տեղակայված զորամասին կից ռեստորան՝ հաց ուտելու, որի ընթացքում նրանք օգտագործել են օղի: Դեռ խնջույքը չավարտած՝ Արա Մխիթարյանը դուրս է եկել ռեստորանից եւ գնացել «Լճակ» ռեստորանային համալիր՝ խնջույքը շարունակելու: ժամը 22:00-ի սահմաններում Մխիթար Մելքոնյանը, Լեւոն Հարությունյանը, ժորա Բաղդասարյանը, վերջինիս պատկանող ավտոմեքենայով «Լճակ» ռեստորանային համալիրից վերցնելով Արա Մխիթարյանին՝ գնացել են վերջինիս՝ Եղեգնաձոր քաղաքի բնակության վայր՝ նրան տուն ճանապարհելու, եւ կանգնած զրուցել են նշված շենքի բակում:

ժամը 23:30-ի սահմաններում Հարություն Գրիգորյանն իրեն պատկանող ավտոմեքենայով ժամանել է իր բնակության վայր, որտեղ նկատելով հարակից շենքի բակում կանգնած, իրար հետ բարձրաձայն զրուցող զինվորական համազգեստով վերը նշված չորս անձանց՝ իջեցրել է մեքենայի պատուհանի ապակին եւ սեւեռուն հայացքով նայել նրանց ուղղությամբ, որից հետո ավտոմեքենան կայանել է շենքի առաջին մուտքի աստիճանահարթակի մոտ: Մինչ Հարություն Գրիգորյանի կողմից ավտոմեքենայից իջնելը իրենց նման կերպ նայելու պատճառը պարզելու նպատակով Հարություն Գրիգորյանի ավտոմեքենային է մոտեցել Արա Մխիթարյանը: Ավտոմեքենայից դուրս գալով եւ նկատելով Արա Մխիթարյանին իր ավտոմեքենայի մոտ կանգնած՝ Հարություն Գրիգորյանն իր անձի առավելությունը ցույց տալու նպատակով, անտեսելով զինվորականի համազգեստը՝ նրան դիմել է «Հը, արա» արտահայտությամբ: Նշված արհամարհական արտահայտության պարզաբանման նպատակով սկսված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ Հարություն Գրիգորյանը եւ Արա Մխիթարյանը սկսել են քաշքշել միմյանց, իրար հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ: Վիճաբանությունը դադարեցնելու եւ իրենց զինակցին տուն ուղեկցելու նպատակով նրանց են մոտեցել Լեւոն Հարությունյանը և Մխիթար Մելքոնյանը, փորձել հետ պահել Արա Մխիթարյանին, սակայն վերջինս չի ենթարկվել նրանց պահանջներին, պնդել է, որ պարզաբանում ստանա Հարություն Գրիգորյանից իրեն «արա»-ով դիմելու համար: Հարություն Գրիգորյանը, շարունակելով Արա Մխիթարյանի հետ վիճաբանությունը, մտել է իր տան շքամուտք, բարձրացել աստիճաններով վերև, իսկ զինվորականները հետևել են նրան: Այդ ընթացքում Հարություն Գրիգորյանը զանգահարել է իր ընկերներին, այդ թվում՝ եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, եւ հայտնելով կատարվածի մասին՝ կանչել հիշյալ շենքի բակ:

Որոշ ժամանակ անց մի քանի ավտոմեքենաներով շենքի բակ են եկել Հարություն Գրիգորյանի ընկերները եւ եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որից հետո Հարություն Գրիգորյանը եւ նշված չորս զինվորականները շքամուտքից դուրս են եկել շենքի բակ, որտեղ նրանց ընդառաջ են գնացել Հարություն Գրիգորյանի կանչով այնտեղ հասած ընկերները և եղբայրը: Արա Մխիթարյանը Լևոն Հարությունյանի, ժորա Բաղդասարյանի և Մխիթար Մելքոնյանի խնդրանքով հեռու է կանգնել շենքի բակ ժամանած տղաների խմբից, իսկ նրա հիշյալ զինակից-ընկերները զրույցի են բռնվել Հարություն Գրիգորյանի ընկերների հետ, որին ներկա է եղել նաև Հարություն Գրիգորյանն ու նրա եղբայրը:

Բակում գտնվելու ընթացքում Հարություն Գրիգորյանը անսպասելի մոտեցել է միայնակ եւ հանգիստ կանգնած Արա Մխիթարյանին եւ դիտավորությամբ, բռունցքով մեկ անգամ հարվածել է Արա Մխիթարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո Հարություն Գրիգորյանը, Զավեն Գրիգորյանը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաեւ գործով չպարզված առարկայով բազմաթիվ եւ անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Արա Մխիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին, ինչպես նաև իր մարմնով Արա Մխիթարյանին հարվածներից պաշտպանելու համար նրա վրա կռացած Լեւոն Հարությունյանի մարմնի տարբեր հատվածներին, որի արդյունքում Արա Մխիթարյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ Լևոն Հարությունյանին ծեծի ենթարկելու հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Դեպքից հետո ժամանած շտապ օգնության անձնակազմը Արա Մխիթարյանին տեղափոխել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ 2019թ. սեպտեմբերի 18-ին Արա Մխիթարյանն ընդունվել է ՀՀ ՊՆ զորամաս, վիրահատվել և մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:

Նշենք նաեւ, որ գործով ականատես վկաներ Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանն իրենց ցուցմունքներում նշել էին նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, ինչը պնդել են նաեւ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ, սակայն Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել: Այնուամենայնիվ, միջադեպից հետո մարզպետը հրաժարական է տվել: Իսկ կալանավորված Հարություն Գրիգորյանը արդեն նախկին մարզպետի օգնականն է:

Ինչ վերաբերում է նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, վերջինս մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Մոտ 6 ամսվա կալանքից հետո՝ 2020 թվականի մարտ ամսին, նա ազատ էր արձակվել 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3119 դիտում

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ