Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին խնդրեց թույլատրել իր պաշտպանյալին երկու օրով հատել ՀՀ սահմանը եւ մեկնել իր ծննդավայր՝ Վրաստանի Հանրապետություն։
Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ 2018 թվականին Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը, եւ նա մեկնել է Մոսկվա, որտեղ ազատվելով զբաղեցրած պաշտոնից՝ վերադարձել է Հայաստան նոյեմբերի 4-ին, ինչից հետո երբեւէ ՀՀ-ն չի լքել․ «Հայտնի է, որ Խաչատուրովը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում, նրա ծնողները, եղբայրը հուղարկավորված են այնտեղ, իսկ նա 2018 թվականի նոյեմբեր ամսից չի եղել այնտեղ»։
Պաշտպանը ասաց, որ հստակ օր չեն նշում, ընտրելու են դատական նիստերի միջեւ եղած ինչ-որ մի միջակայք, ինչը, ըստ իրենց, պատճառ չի հանդիսանա, որ որեւէ նիստ հանկարծ հետաձգվի․ «Իսկ եթե այդ ընթացքում հրատապ անհրաժեշտություն լինի Խաչատուրովի՝ ՀՀ-ում գտնվելու հետ կապված, մեր հեռաախոսահամարը ակտիվ է լինելու, եւ դա կարող ենք մի քանի ժամում կազմակերպել»։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց պաշտպանից, թե ինքնամեկուսացման ինչ կանոններ են գործում Վրաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսը։
Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 1-ից այդ սահմանափակումները հանվելու են, ուստի այդ ժամանակ մեկնելու դեպքում Խաչատուրովը չի ենթարկվի ինքնամեկուսացման պահանջի․ «Վստահեցնում ենք, որ եթե այդ կանոնների մեջ փոփոխություն տեղի ունեցավ, եւ ստիպված եղավ ինքնամեկուսացում պահպանել, նախապես կճշտենք եւ չենք մեկնի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով․ «Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով որեւէ նիստ չի հետաձգվի, դա գիտակցում ենք եւ ժամկետը այնպես կհարմարացնենք, որ ո՛չ նիստերը հետաձգվեն, ո՛չ վերադարձի խնդիր լինի»։
Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ասաց, որ մեկնելու համար ներկայացված պատճառաբանությունը հարգելի է համարում, սակայն այս պահին պետական սահմանը հատելուց հետո վերադարձի խոչընդոտի ռիսկերը կանխատեսելի չեն, եւ հնարավոր էլ չէ դա ճշտել։ Միաժամանակ դատախազ Պետրոս Պետրոսյանը հիշեցրեց, որ այս պահին հայ-վրացական սահմանը քաղաքացիների համար դեռ փակ է։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հիշեցրեց, որ ՀՀ ժամանող անձանց համար նախատեսված է 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ, եւ նշեց, որ դատարանը տեղեկություն չունի՝ նման պահանջ կա՞ արդյոք Վրաստանում, թե՞ ոչ։ Դատավորն ասաց, որ մի դեպքում պետք է դիտարկել դատարան չներկայանալու ռիսկը, որը կարող է պայմանավորված լինել ոչ միայն վարույթից թաքնվելով, այլեւ օբյեկտիվ պատռճառներով, մյուս կողմից՝ մեկնման անհրաժեշտության հիմքը, որը պետք է լինի այնքան ծանրակշիռ, որ կգերակշռի դատարան չներկայանալու ռիսկին․ «Տվյալ դեպքում փաստարկումը, որ դրված է դիմումի հիմքում, այնքան հրատապ չէ, եւ դատարանն արձանագրում է ակնհայտ հանգամանքներ, որ կարող են խոչընդոտել դատական նիստերին, ուստի դատական նիստը կարող է հետաձգվել առնվազն մեկ ամսով»։
Սա հաշվի առնելով՝ Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանի դիմումը՝ ասելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում Խաչատուրովին թույլատրել լքել ՀՀ-ն։ Դատավորը միաժամանակ տեղեկացրեց, որ պաշտպանը զրկված չէ այն հետագայում կրկին ներկայացնելու հնարավորությունից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT