Իրանում կորոնավիրուսը տարածվում է ահագնացող տեմպերով. կանխատեսվում է իրավիճակի առավել վատթարացում

Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը, համավարակի բռնկումից մինչ օրս աճել է մինչեւ 293.606 դեպք: Այս մասին երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության  եւ բժշկական կրթության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին:

«Կորոնավիրուսի բռնկումից մինչ այսօր կորոնավիրուսով վարակվածներից 255.144-ը բուժվել եւ առողջացումով դուրս են գրվել»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 15.912 մարդ:

Այսքանը՝ պաշտոնական վիճակագրությամբ: Իսկ ընդհանուր առմամբ, վերջին 1 ամսում ծայրահեղ վատթարացել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Իրանում: Թեպետ նախկինում սպասվում էր, որ հունիսից հետո վիճակը կամաց-կամաց կբարելավվի ու վարակման դեպքերը կնվազեն, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Հատկապես կրիտիկական վիճակում է իրադրությունը Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Այս մասին էլ կիրակի օրվա մամուլի ասուլիսի ժամանակ է հայտաարել Իրանի առողջապահության փոխնախարար Իրաժ Հարիրիչին:

Պարզվում է, միայն Թեհրանի՝ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեջ մասնագիտացած հիվանդանոցներ ամեն օր ընդունվում է կորոնավիրուսով վարակված 600-ից ոչ պակաս հիվանդ:

Վիճակագրությունը փաստում է, որ Իրանում արդեն յուրաքանչյուր հինգերորդ մահը գրանցվում է կորոնավիրուսից: Այս ամսվա սկզբին Իրանը «թարմացրել էր» նախկինում սահմանած իր ռեկորդները՝ գրանցելով ամենից շատ թվով մահերը՝ օրական կտրվածքով: Հենց այդ օրերին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, եթե չկարողանան նվազեցնել կորոնավիրուսի տարածման գերարագ տեմպերը, երկրում վարակվածների թիվը կարող է շատ շուտով հասնել 25 միլիոնի։ Ամբողջ հուլիս ամսվա ընթացքում զգալի աճել է կորոնավիրուսից մահացությունը ողջ երկրի տարածքում, ընդ որում, տարիքային շեմն արդեն իջել է:

Չնայած այն հանգամանքին, որ Իրանը համավարակի հենց սկզբի ամիսներին դարձավ կորոնավիրուսի ամենախոցելի թիրախներից մեկը, այնտեղ խիստ կարանտինային միջոցառումները չափազանց ուշ սահմանվեցին եւ առաջիններից մեկը հենց Իրանում որոշվեց ահնել մտցված սահմանափակումները: Դիմակներ կրելու հորդորը պարտադիր դարձավ հունիսի վերջին միայն, մինչ այդ՝ առողջապահական գերատեսչությունները միայն հորդորում էին հետեւել կանոններին:

Երկրի առողջապահական համակարգն արդեն իսկ գտնվում է կաթվածահար վիճակում: Բանն այն է, որ առանց այն էլ քայքայված համակարգի աշխատանքը չափազանց դժվարացնում են ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, որոնք շատ դեպքերում անհնարին են դարձնում անհրաժեշտ բուժմիջոցների ներկրումը երկիր, ինչպես նաեւ համապատասխան կառույցների հետ համագործակցությունների հնարավորություններն ու օգնության փոխանցումը: Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անկարող կլինի դիմանալ, եթե եւս մի քանի միլիոն վարակակիրների մասին կանխատեսումներն իրականություն դառնան:

Դեռ մարտին հայտարարվեց, որ Իրանը գործ ունի աշխարհում կորոնավիրուսի խոշորագույն բռնկումներից մեկի հետ։  Երկրում մարդիկ մտավախություն ունեին, որ կառավարությունը թաքցնում էր վարակի տարածման իրական մասշտաբները, իսկ Covid-19–ի հետ կապված իրավիճակը կարող է շատ արագ վատթարանալ։ Դեռ այդ ժամանակ Իրանի առավել տուժած շրջաններից երեքի՝ Գիլանի, Գոլեստանի եւ Մազանդարանի՝ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժիշկները միջազգային լրատվամիջոցներին պատմել էին, որ իրենք ընդհանրապես թեստեր չունեն, դեղորայքի պաշարները խիստ սահմանափակ են: Այդ թվում, խոսքը բուժման ընթացքում հիմնական կիրառություն ունեցող դեղամիջոցների մասին էր:

Բժիշկները նշել էին, որ թթվածնի բալոնների, դիմակների, պաշտպանիչ ձեռնոցների, խալաթների պակաս կա։ Ամիսներ անց, պարզվում է, իրավիճակը դարձյալ շարունակում է դժվարին մնալ:

Իրանում վարակվածների թվի կտրուկ աճ տեղի ունեցավ, երբ վերը նշվածին գումարվեց այն, որ համաճարակի ամենաթեժ պահին իշխանությունները չհրաժարվեցին խորհրդարանական ընտրությունների անցկացումից: Ամենաշատ վարակակիրների մասին հայտնի դարձավ ապրիլին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլից հետո: Բացի այդ, երկրում առհասարակ չեն փակվել մզկիթները եւ նամազի ժամին մեծաքանակ խմբերով քաղաքացիները շարունակում էին դուրս գալ աղոթքի:

Այժմ արդեն, երբ երկրում առողջապահական եւ համաճարակային ծայրահեղ լարված իրավիճակ է ստեղծվել, սկսել են խիստ ուշադրության տակ առնվել դիմակների պարտադիր կրումը, հանրային վայրերում մարդկանց կուտակումները, փակվել են զբոսանքի ամենամեծ հանրային վայրերը, այդ թվում՝ կենդանաբանական այգիները և լողավազանները, չեն գործում սրճարանները:

Ավելի վաղ 16 երկրներ հայտարարել են, որ վարակն առաջին անգամ իրենց երկիր է ներթափանցել Իրանի տարածքից։ Դրանք Հարավային Կովկասի բոլոր 3 երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը։ վարակն Իրանից է փոխանցվել նաեւ դեպի Իրաք, Աֆղանստան, Բահրեյն, Քուվեյթ, Օման, Լիբանան, ԱՄԷ, Կանադան, Պակիստան, Էստոնիա, Նոր Զելանդիա, Բելառուս, Քաթար։ Առողջապահական ոլորտի մասնագետները կանխատեսում են, որ առաջիկա ամիսներին իրանում իրավիճակն ավելի է վատթարանալու:

Տպել
2193 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց