Օրենսդրական առումով ամեն ինչ նորմալ է, հիմքերն էլ ապահովել ենք. ԿԳՄՍՆ պաշտոնյան՝ ընդունելության քննությունների մասին

Արդեն քանի օր է՝ շարունակվում են բուհի ընդունելության նոր կարգից դժգոհ մի շարք դիմորդների, նրանց ծնողների բողոքի ակցիաները։

Մասնակիցները բողոքում են ոչ միայն նոր կարգից, այլեւ այդ մասին լիարժեք տեղեկացված չլինելուց, ոմանք էլ մեղադրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ պնդելով, թե նոր կարգը հաստատելու մասին որոշումը հակասում է գործող օրենքին։ 

Նշենք, որ Կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածում գրված է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում եւ մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է ՀՀ կառավարությունը: Հաստատված ցանկում էլ փոփոխություններ եւ լրացումներ կատարելն արգելվում է։ 

Այս տարվա ընդունելության կարգը հաստատող որոշումն ընդունվել է դեկտեմբերի 1-ից հետո՝ մայիսին, երբ քննություններին մնացել էր մեկուկես ամիս:

Մեզ հետ զրույցում ԿԳՄՍՆ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը պատասխանեց հնչող մեղադրանքներին՝ նշելով, որ կարգի մշակմանը զուգահեռ վերոնշյալ օրենքի մեջ օրենսդրական փոփոխություններ են արվել։ Ըստ այդ նոր կարգավորման՝ հաստատված ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն արգելվում է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կատարման, ինչպես նաեւ նոր ցանկի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ։

Օրենքի այս փոփոխությունները տարածվում են 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ Հայաստանում արտակարգ դրությունը հայտարարվել է մարտի 16-ին, ինչը նշանակում է, որ քննական փոփոխություններ կարող էին արվել։

Դիտարկմանը, թե քննության կարգի մասին որոշումն ընդունման պահին արդյոք չի՞ հակասել Կրթության մասին օրենքին, քանի որ այդ օրենքում փոփոխությունները կատարվել են բավականին հետո, Լուսինե Գրիգորյանը պատասխանեց, որ այդ պահին այդքան էլ չեն հակասել․ ՀՀ սահմանադրությունը թույլ է տալիս արտակարգ դրության պայմաններում որոշակի սահմանափակումներ իրականացնել։ Ամեն դեպքում ցանկի մեջ փոփոխություններ չեն արել միայն արտակարգ դրությամբ պայմանավորված անհրաժեշտ քայլեր են իրականացրել, որոնք ուղղված կլինեին ընդունելության հարցը կարգավորելուն։

Նշենք, որ «Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի նիստում: ՀՀ վարչապետն այն ստորագրել է մայիսի 25-ին եւ նույն օրն էլ հրապարակվել է /որոշում N 826/։ Այն ուժի մեջ մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունիսի 26-ից։

Գրիգորյանի խոսքով՝ որոշումը ստորագրումից հետո անմիջապես ուղարկվել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնին (ԳԹԿ) եւ գործարկվել է Dimord.am կայքը, հաջորդ օրվանից էլ սկսվել են հայտագրումները։

Ինչ վերաբերում է ընդունելության քննությունների արդյունքները չեղարկելուն՝ կարծում է՝ նման բան չի լինի։

«Օրենսդրական առումով ամեն ինչ նորմալ է, հիմքերն էլ ապահովել ենք, ամեն ինչ բխում էր հանրային շահերից, որ այդ պահին՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հնարավոր միջոցները ձեռնարկվեին, որպեսզի գործընթացը չխաթարվի, բնականոն ընթանա»,- նշեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նոր կարգով գերակա է առաջին հայտը, մրցույթն անցկացվել է՝ ըստ նշած մասնագիտությունների եւ ոչ ըստ գնահատականների, ինչն էլ դժգոհության պատճառ է դարձել, քանի որ որոշ դիմորդներ, ստանակով համեմատաբար բարձր միավորներ, դուրս են մնացել բուհերից։

Տպել
1540 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել