IDBank-ն ու Idram-ը առաջարկում են հեղափոխական թվային գործիք անհպում և առցանց գնումների ոլորտում (տեսանյութ)

23/07/2020 schedule14:50

Հաշվի առնելով IDBank-ի ու Idram-ի համագործակցության արդյունավետությունը՝ ընկերությունները հայտարարում են ռազմավարական համագործակցության ընդլայնման մասին և օգտատերերի լայն շրջանակի առաջարկում են համատեղ թվային նոր ծառայություններ։


Այսօր կայացած առցանց շնորհանդեսի ընթացքում ընկերությունները ներկայացրեցին «Rocket line» նորարար թվային պրոդուկտը։


«Այսօր մենք մեծ հաճույքով ներկայացնում ենք համագործակցության նոր պտուղը՝ Rocket line-ը։ Դա թվային գործիք է անհպում և առցանց գնումների ոլորտում, որը նորույթ է հայաստանյան շուկայում», - ասաց IDBank-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։ Նրա խոսքով Rocket line-ը կարելի է անվանել նաև հեղափոխական թվային ապառիկ, բայց՝ ավելի հարմարավետ և ամբողջական, քան մինչ օրս հնարավոր էր պատկերացնել։


Idram-ի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանն էլ իր խոսքում նշեց, որ Rocket line-ը լիարժեք վճարման ազատություն է տալիս հաճախորդներին։ «Եթե մեզ բոլորիս ծանոթ ապառիկը սահմանափակում է այն խանութների ցանկը, որտեղից կարող ենք ապրանք ձեռք բերել ապառիկով, ապա Rocket line-ը լայն ընտրություն է տալիս․ այն աշխատում է ամենուր, որտեղ հնարավոր է վճարումը Idram-ով՝ 300-ից ավելի ծառայություններից օգտվելիս, 3000-ից ավելի վաճառակետերում QR և NFC-ով վճարելիս և անգամ 300-ից ավել առցանց խանութներում, եթե այնտեղ ինտեգրված է Idram-ով վճարելու հնարավորություն։
Շնորհանդեսին ներկայացվեցին Rocket line-ի առավելությունները․


- Միաժամանակ Բանկի և Idram-ի հաճախորդ հանդիսացողների համար նախահաստատված սահմանաչափ․ առցանց ավելացման հնարավորությամբ
- Չկա մարման պարտադիր գրաֆիկ. Հաճախորդը իր ֆինանսական միջոցների կառավարման ճկուն գործիք է ստանում․ ընտրած 3 կամ 6 ամսվա ընթացքում հնարավոր է մարել ըստ հարմարության
- Rocket Line-ով կարող ենք վճարել նույնիսկ առօրյա գնումների համար, այնպիսի իրեր կամ ապրանքներ գնելիս, որոնց դեպքում երբեք ապառիկ չի կիրառվել նախկինում․ անգամ կոմունալները վճարելիս, սրճարանի հաշիվը փակելիս կամ սուպերմարկետում գնումները կատարելիս,
- Աշխատում է և՛ հավելվածով, և՛ վեբ տարբերակով,
- Գործընթացն արագ է, հավելյալ թղթաբանություն չի պահանջում ո՛չ գնորդից, ո՛չ էլ վաճառողից․ ամեն ինչ օնլայն է և արագ,
- Օգտվելը չափազանց հեշտ է․ հավելվածի կամ վեբ տարբերակի միջոցով գնում կատարելիս պարզապես պետք է ընտրել «վճարել 3 ամսից» կամ «վճարել 6 ամսից»։


Բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացնելով պրոդուկտի առանձնահատկությունները՝ նշեց, որ Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում և IDBanking.am առցանց հարթակում ունենալ անձնական սահմանաչափ (պահուստային գումար) IDBank-ի կողմից։ «Rocket line-ի նվազագույն նախահաստատված սահմանաչափը՝ 10․000 դրամ, Բանկում այն անվանում են welcome limit, և այն ավտոմատ կերպով տրվում է IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ։ Անձնական սահմանաչափը կարելի է օգտագործել սկսած 3000 դրամ գնումների/վճարումների համար՝ ամբողջովին կամ մաս-մաս»։


Եթե IDBank-ի հաճախորդ չեք, սահմանաչափից օգտվելու համար ընդամենն անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում Idram բջջային հավելվածի միջոցով և դառնալ բանկի հաճախորդ։ Նաև կա հնարավորություն բարձրացնել Rocket line-ի սահմանաչափը․ դրա համար ընդամենը մի քանի քայլով հենց Idram հավելվածից կամ IDBanking.am հարթակից համապատասխան կոճակը սեղմելով՝ կարելի է դիմել Բանկ և հաշված վայրկյանների ընթացքում ստանալ Ձեր վարկային պատմությանն ու վարկարժանությանը համապատասխանող՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ անձնական սահմանաչափ։
Շնորհանդեսի մասնակիցները նշեցին, որ Rocket line-ի անձնական սահմանաչափը հնարավոր է ստանալ մի քանի պարզ քայլով, օգտատիրոջը տրամադրված, ինչպես նաև նրա կողմից օգտագործված գումարի չափը տեսանելի կլինեն Idram հավելվածում և IDBanking.am հարթակում, իսկ այն մարելը նույնքան հեշտ է, որքան ստանալը․ ամեն ինչ՝ առցանց, արագ և հարմարավետ։


Շնորհանդեսի ավարտին Բանկի և Idram-ի աշխատակիցները փորձարկեցին պրոդուկտը։
Rocket line-ի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։

 

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1765 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին