Բախումներ, ծեծ, բռնություն՝ անհայտ ստորաբաժանումների կողմից. ինչպես է Թրամփը փորձում ճնշել ցույցերը Փորթլենդում

Զինվորական համազգեստով, զինված ու առանց տարբերանշանների մարդիկ հուլիսի սկզբին հայտնվել են ԱՄՆ-ի արեւմտյան ափին գտնվող Օրեգոն նահանգի ամենամեծ քաղաք Փորթլենդում:

Այս ստորաբաժանումները ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության նորաստեղծ բաժանմունքի մի մասն են: Այն բաղկացած է ԱՄՆ-ի ծառայության աշխատակից մարշալներից, ինչպես նաեւ մաքսային եւ սահմանային ծառայությունների աշխատակիցներից:

Մի քանի շաբաթ արդեն նրանք պարեկային ծառայություն են իրականացնում տարածքում՝ շրջանի դաշնային դատարանի մոտ, շրջում են քաղաքում առանց համարանիշների միկրոավտոբուսներով , առանց որեւէ նույնականացման նշանի: Անծանոթ զինվորականների համազգեստներին գրված է միայն «ոստիկանություն», սակայն ի հակասություն Ամերիկայի օրենքների, չկան ոչ անուններ, ոչ էլ ստորաբաժանման մասին տվյալներ:

ԲԲՑ-ն գրում է, որ վերջին օրերին այդ ստորաբաժանումները հայտնվել են ԱՄՆ-ի հնչեղ քաղաքական սկանդալների կենտրոնում: Օրեգոն նահանգի իշխանությունները, Փորթլենդի քաղաքապետարանն ու կոնգրեսում դեմոկրատների առաջնորդները պահանջել են նախագահ Դոնալդ Թրամփից՝ հետ կանչել անհայտ զինվորականներին ու մեղադրելով իշխանություններին չհիմնավորված բռություն ու հակասահմանադրական գործողություններ կատարելու մեջ:

Նահանգի դատախազը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ու մի քանի այլ գերատեսչությունների դեմ՝ հայտարարելով, որ համազգեստով անձինք ապօրինաբար ու ագրեսիվ կերպով ձերբակալում են մարդկանց:

Դատարան են դիմել նաեւ առավել ազդեցիկ իրավապաշտպան կառույցները՝ հայտարարելով, որ նմանատիպ ձերբակալումները նման են մարդկանց առեւանգելու փորձերի:

Ի պատասխան, ԱՄՆ-ի նախագահ Թրամփը անծանոթ զինվորականների աշխատանքը «հրաշալի գործ» է անվանել՝ հայտարարելով, որ այլ քաղաքներ եւս ուղարկելու է նմանատիպ ստորաբաժանումներ: նախագահի ցանկում են հայտնվել Նյու-Յորքը, Չիկագոն, Ֆիլադելֆիան, Դետրոյթը, բալթիմորը եւ Օքլենդը: բոլոր այս քաղաքների քաղաքապետները դեմոկրատ գործիչներ են:

«Այդ քաղաքները ղեկավարվում են լիբերալների կողմից եւ շատ հիմար ձեւով, ես մտադիր եմ այդ տեղերում վերջ դնել անարխիստների ու խռովարարների ազատ քայլերին»,-ասել է Թրամփը:

Իսկ ինչու՞ այդ ստորաբաժանման առաջին ծառայության վայր ՝ սահմանվել հենց Փորթլենդը:

Ռասայական խտրականության եւ ոստիկանական բռնությունների դեմ բողոքները Փորթլենդում մեկնարկել են դեռ մայիսի 25-ին՝ Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան դեպքից հետո: Այդ օրից սկսած, բուռն ակցիաները շրջանային դատարանի մոտ անցկացվում էին ամեն օր, հավաքվում էին տեղացի հարյուրավոր մարդիկ:  Վերեկները բողոքի ակցիաները նմանվում էին փոքրիկ քաղաքային փառատոնների. Ցուցարարները պարում էին, երգում ու շփվում միմյանց հետ, իսկ գիշերը շրջանային դատարանի մոտ  հավաքվում էր ցուցարարների մեկ այլ խումբ, որոնք շատ հաճախ անկարգություններ էին իրականացնում:

Օրինակ, հուլիսի 4-ին, ցուցարարները շենքի ուղղությամբ քարեր ու հրավառվող ճայթուկներ են նետել, իսկ մի քանի օր անց արդեն փորձել են տարածքում բարիկադներ կառուցել: Տեղի ոստիկանությունը փորձել է հնարավորինս չխառնվել, սակայն հուլիսի 4-ին՝ շինության հրդեհման փորձից հետո փորթլենդի քաղաքապետարանը հայտարարել է, որ քաղաքի կենտրոնում սահմանվել է  հատուկ ռեժիմ, սակայն քանի որ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնացել, ոստիկանները չեն մոտեցել ցուցարարներին:

Այս իրադարձություններից եւ գրեթե 1,5 ամիս տեւած ցույցերից հետո վերը նշված ստորաբաժանումը տեղակայվել է հենց դատարանի շենքում: Ցուցարարների՝ շենքին մոտենալուն պես նրանք կիրառում են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, մինի-ռումբեր ու մահակներով ծեծում ցուցարարներին: Հուլիսի 15-ից արդեն, ստորաբաժանման զինվորականները փոխել են տակտիկան ու դուրս եկել դատարանի սահմաններից, բռնություն կիրառել այլ տարածքում ցույցերին մասնակցողների նկատմամբ, հուլիսի 15-ին ակցիայի մասնակիցներից մեկը մահակի հարվածի հետեւանքով գլխուղեղի ծանր տրավմա է ստացել: Տեղի ոստիկանության տվյալներով, քաղաքի տարբեր հատվածներում ավելի քան 13 մարդ է անհիմն բերման ենթարկվել՝ բռնի ուժով ու առանց համարանիշների միկրոավտոբուսներով:

Շաբաթ օրը պաշտոնաթող մի սպա, առաջին անգամ միանալով ցուցարարներին, փորձել է բանակցել ստորաբաժանման զինվորականների հետ, սակայն մահակներով դաժան ծեծի է ենթարկվել՝ ստանալով բազմաթիվ կոտրվածքներ: Հենց այս միջադեպից հետո Փորթլենդի կենտրոնում իրական պատերազմ է սկսվել ցուցարարների ու հիշյալ զինվորականների միջեւ: Բախումները, որոնք սկսվել են շաբաթ օրը երեկոյան, շարունակվում են մինչեւ այսօր: Երկուշաբթի օրվանից ցուցարարների թիվը կտրուկ աճել է՝ դառնալով մի քանի հազար:

Երկուշաբթի կեսգիշերից հետո ցուցարարներին հաջողվել է ճեղքել զինվորականների պատնեշը, որի հետեւանքով վերջիններս սկսել են կրակել  ցուցարարներին ռետինե փամփուշտներով, պղպեղային գազով, մինի-ռումբերով: բախումները շարունակվել են մինչեւ առավոտ:

Թե կոնկրետ որ ստորաբաժանման ծառայողներ են համարվում այս զինվորականները, հայտնի է դարձել հիմա միայն: Բարձրաստիճան ոստիկանությունը հայտարարել է, որ այդ զինծառայողները պահպանում են կարգուկանոնը Փորթլենդում, իսկ համազգեստներն ու մեքենաները չունեն տարբերանշաններ՝ զինվորականների ընտանիքները թիրախավորումից զերծ պահելու համար:

Փորթլենդի քաղաքապետ Թեդ Ուիլլերը CNN-ին հայտնել է, որ իրեն չեն բավարարել այս հիմնավորումները, նա պնդում է, որ նախագահ Թրամփի որոշումը հակասահմանադրական է, իսկ մինչեւ զինվորականների հայտնվելը, ցույցերը փորթլենդում ընթացել են խաղաղ:

Օրեգոնի նահանգապետ Քեյթ Բրաունն էլ իրավիճակը որակել է իբրեւ քաղաքական թատրոն, որը խաղում են՝ Թրամփի դիրքերն ընտրությունների նախաշեմին ամրապնդելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2760 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել