Վայոց ձորի համայնքներում նախադպրոցական հաստատություններ կվերանորոգվեն և մանկական զարգացման կենտրոն կկառուցվի

21/07/2020 schedule23:00

Վայոց ձորի մարզպետարանը հայտնում է, որ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կգազիֆիկացվի Վերնաշենի մանկապարտեզի շենքը, կվերանորոգվի Գնդեվազի մանկապարտեզի մասնաշենքը և մանկապարտեզի շենքի բակը, կկառուցվի «Ջերմուկի Մանկական զարգացման կենտրոնը (վերակառուցում)» և դրան կից խաղահրապարակը:

Ջերմուկի մանկական զարգացման կենտրոնի համար վերակառուցվող շենքը 2003-2011 թվականներին գործել է որպես մանկական ամբուլատորիա, այնուհետ չի շահագործվել և շենքի տանիքն ու ներսի հարդարանքը վնասվել են: Շենքը քայքայման վտանգից փրկելու նպատակով Ջերմուկի համայնքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով այն կվերակառուցվի և կգործի որպես «Մանկական զարգացման կենտրոն»:
Ծրագրերի ընդհանուր արժեքները կազմում են.

Վերնաշենի մանկապարտեզի շենքի գազիֆիկացում՝ 564,390 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 225,756 ՀՀ դրամ(40%), իսկ պետության կողմից տրամադրվող գումարի չափը՝ 338,634 ՀՀ դրամ (60 %):

Ջերմուկի Մանկական զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցում 32,788,013 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 11,475,805 ՀՀ դրամ(35%), իսկ պետության կողմից տրամադրվող գումարի չափը՝ 21,312,208 ՀՀ դրամ( 65%):

Գնդեվազի մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգում՝ 10,678,900 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 3,740,765 ՀՀ դրամ(35%), իսկ պետության կողմից տրամադրվող գումարի չափը՝ 6,947,135 ՀՀ դրամ(65%):

«Ջերմուկ համայնքի <Զատիկ> մանկապարտեզ ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի Ձախափնյա թաղամասի և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքերի բակերի վերանորոգում և ասֆալտապատում՝ 16,999,560 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 5,949,846 ՀՀ դրամ (35%), իսկ պետության կողմից տրամադրվող գումարի չափը՝ 11,049,714 ՀՀ դրամ (65%):

Վայոց ձորի մարզի նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրները մարզպետի ուշադրության կենտրոնում են: «Քայլ առ քայլ կլուծվի համայնքային ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզների վերանորոգման խնդիրները»,- նշել է է մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ:

 

Տպել
1576 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)