ԱՄՆ-ը նոր ռեկորդներ է գրանցում, Հնդկաստանում վարակակիրների թիվն անցնում է միլիոնը. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հնդկաստանում գերազանցում է 1 միլիոնը, Բրազիլիայում վարակակիրներն արդեն 2 միլիոն են կազմում, ԱՄՆ-ը թարմացրել է կորոնավիրուսի ռեկորդների թիվը, Բրիտանիայի վարչապետն էլ հույս ունի՝ մինչեւ Սուրբ ծնունդ մարդիկ կանցնեն նորմալ կյանքի:

Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով, համաճարակի բռնկումից ի վեր  ամբողջ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 13,8 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 590 հազարը:

Վարակի մասին վերջին տեղեկությունները՝ աշխարհի մի շարք կետերից՝ ամփոփ, BBC-ի անդրադարձում:

Հնդկաստանը արագ քայլերով հայտնվեց աշխարհի երկրների երրորդ հորիզոնականում՝ վարակակիրների թվով, զիջում է միայն ԱՄՆ-ին ու Բրազիլիային: 1,3 միլիարդ բնակչություն ունեցող երկրում 1 միլիոն վարակակիր ունենալը, թվում է, թե այդքան էլ մեծ ցուցանիշ չէ, սակայն վարակն այստեղ տարածվում է մեծ արագությամբ եւ առողջապահական համակարգը երկրում աշխատում է գերծանրաբեռնված: Հատկապես բարդ է իրավիճակն առավել աղքատ բնակավայրերում, որտեղ կաղում են նաեւ առողջապահական ռեսուրսները:

Բրազիլիայում վարակակիրների թիվը հասել է 2 միլիոնի, իսկ տարածման տեմպերը չեն դանդաղում:

Բրազիլիայում ապրում է մոտ 210 միլիոն մարդ: Երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն շարունակում է պնդել, որ վարակն այդքան էլ վտանգավոր չէ, չնայած այն հանգամանքին, որ իր կրկնակի թեստի պատասխանը դարձյալ դրական է ստացվել եւ շարունակում է բուժում ստանալ: Վերջին տվյալներով, կորոնավիրուսից Բրազիլիայում մահացել է 74 հազար մարդ, սակայն իրական թվերը կարող են ավելի մեծ լինել, քան պաշտոնապես հայտարարվում են:

ԱՄՆ-ում վերջին 1 օրում գրանցվել է համաճարակի բռնկունմից ի վեր վարակման ամենաբարձր ցուցանիշը՝ 74,5 հազար դեպք մեկ օրում: Վարակակիրների ընդհանուր թիվը, Հոփքինսի համալսարանի տվյալներով, այժմ գերազանցում է 3,57 միլիոնը:

Վարակման առավել մեծ ինտենսիվություն է նկատվում 30 նահանգներում: Covid-19-ից, 1 օրում ԱՄՆ-ում ավելի քան հազար մարդ է մահացել, ընդհանուր մահերի թիվը կազմում է շուրջ 138 հազար:

Washington Post-ի եւ  ABC News-ի համատեղ հարցումներից պարզ է դառնում, որ ամերիկացիների մեծ մասը դժգոհ է նախագահ Թրամփի կողմից երկրում  իրականացվող հակահամաճարակային միջոցառումներից: Հարցվածների 60 տոկոսը դժգոհել է ձեռնարկված քայլերից: Պարզվել է՝ ամեն 10 ամերիկացիներից 6-ը չի հավատում Covid-19-ի մասին Թրամփի հայտարարություններին:

Իսրայելում նորից անցնում են խիստ կարանտինային սահմանափակումների՝ վարակման  նոր դեպքերի աճով պայմանավորված: Ուրբաթ օրը, երեկոյան 17:00-ից մինչեւ կիրակի առավոտյան 05:00-ն Իսրայելում փակ են լինելու խանութները, սպորտդահլիճները, վարսավիրանոցները, կենդանաբանական այգիները, շուկաները, զբոսաշրջային տեսարժան վայրերը, իսկ ռեստորանները կարող են աշխատել միայն առաքման ծառայությամբ: Փաստացի, երկրում ստեղծվում է իրավիճակ, երբ մարդիկ չեն կարողանա տնից դուրս գալ ոչ աշխատանքային օրերին:

Փակ կլինեն նաեւ լողափերը, կարգելվի փակ կառույցներում 10 անձից ավել հավաքվելը: Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ սահմանափակումները գործելու են բոլոր հանգստյան օրերին՝ մինչեւ հատուկ թույլտվությամբ դրանց վերացումը:

Կորոնավիրուսի նոր դեպքերի պատճառով Չինաստանի Ուրումչի քաղաքում ավելի քան 600 չվերթ է չեղարկվել: Պաշտոնական տվյալներով, այնտեղ 11 ասիմպտոմ եւ 6 սիմպտոմներով դեպքեր են արձանագրվել: Սահամանափակումները գործելու են նաեւ մետրոյի միակ կայարանի եւ մի շարք ավտոբուսային երթուղիների համար:

Սինցզյան քաղաքում գտնվող Քաշգար քաղաքի ելքն ու մուտքն էլ, իշխանությունների որոշմամբ, արգելափակվել է՝ այնտեղ եւս գրանցված նոր դեպքերի պատճառով:

Բելգիան, ամենայն հավանականությամբ, գտնվում է համաճարակի երկրորդ ալիքի հարվածի տակ: Այս մասին հայտարարել է բելգիացի վարակաբան Մարկ Վան Ռանստը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 1 շաբաթում Բելգիայում վարակակիրների թիվն ավելացել է 32 տոկոսով: Վան Ռանստն իր թվիթերում նշել է, որ եթե նախկինում կորոնավիրուս էր հաստատվում ամեն 10-րդ բելգիացու մոտ, ապա այժմ ամեն երրորդ բնակիչն է վարակված: Առողջապահության նախարարությունը, սակայն, չի համաձայնել վարակաբանի տեսակետի հետ՝ հայտնելով, որ նոր դեպքերը գրանցվում են երկրի ֆլամանդական նահանգներում, որտեղ նախկինում վարակման դեպքերը քիչ են եղել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հայտնում է, որ աշխարհը շարոււնակում է պայքարը կորոնավիրուսի նոր բռնկումների դեմ, առայժմ իրավիճակի լավացում չի նկատվում:

Տպել
965 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են