Մրցույթը չի անցկացվի, կանցկացվի, չի կարող անցկացվել. Տնտեսագիտական համալսարանում կփորձեն վաղը ռեկտոր ընտրել

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որը դատարանի որոշմամբ կասեցվել էր, այնուամենայնիվ կկայանա նախատեսված օրը՝ հուլիսի 17-ին:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել թիվ ԵԴ/19554/2/20 և թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որը դատարանը սույն թվականի հուլիսի 16-ին բավարարել է։ Ըստ այդմ՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կանցկացվի վաղը՝ 17.07.2020 թ. ժամը 12.00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (հասցե Նալբանդյան 128) » ,- ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը դատարանի արգելանքով կասեցվել էր բուհի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա: Նա դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, Հայաստանի պետական տնեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի խորհրդին, ՀՀ կառավարությանը։ Պահանջը բաց մրցույթ կազմակերպելու գործընթացը ոչ իրավաչափ ճանաչելն էր։

Մեկ տարի առաջ սկսվել էին աշխատանքները՝ համալսարանը հիմնադրամի վերակազմավորելու եւ նոր կանոնադրություն մշակելու ուղղությամբ։ Փաթեթը ներկայացվել էր ԿԳՄՍՆ, սակայն բուհը հիմնադրամի չէր վերածվել, մրցույթն էլ հին ձեւով եւ խորհրդով է հայտարարվել, ինչը Հայրապետյանն անընդունելի է համարում։

Նա, ի դեպ, շատ չանցած արձագանքել է ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը՝ հուլիսի 17-ի մրցույթը նախատեսվածի պես անցկացնելու մասին՝ կրկին պնդելով, որ մրցույթն այդ օրը չի կարող կայանալ, որովհետեւ կա դատական ակտը բողոքարկելու յոթնօրյա ժամկետ, եւ այդ ակտը բողոքարկվելու է:

«ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը վաղը չի կարող անցկացվել. ԿԳՄՍՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. Մրցույթի արգելանքն առնվազն 7 օր ուժի մեջ է լինելու, որը գործում է մինչև ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ: Օրենքի կոպտագույն խախտումներով ընդամենը մի քանի ժամ առաջ կիրառված արգելանքի վերացման մասին աննախադեպ որոշումը ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ ՉԷ, որովհետև, բնականաբար, այն բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան, որի համար օրենքով նախատեսվում է 7 օր»,- ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է Ռուբեն Հայրապետյանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1996 դիտում

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են