Բողոքի ցույցեր, բախումներ Ադրբեջանում. ինչ էին պահանջում, բայց ինչ ստացվեց

Անհապաղ պատերազմ սկսել, անցնել հայկական սահմանը, գրավել Ղարաբաղը, սպանել, վերացնել հայերին, պայթեցնել, բնաջնջել հայկական գյուղերը, վրեժ լուծել ադրբեջանցի սպաների արյան համար: Այսպիսի կոչերով ու պահանջներով հուլիսի 14-ին, մի քանի հազար մարդ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դուրս էր եկել փողոց՝ ցույցերի: Նրանց շուտով միացան Ադրբեջանի այլ քաղաքներում, օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանի գործողությունների ժամանակ սպանված գեներալի հայրենի քաղաք Սումգայիթում էլ: Հազարավոր ադրբեջանցիներից կազմված ամբոխը լցվել էր փողոցներ, քայլերթ էր իրականացնում ու տարատեսակ վանկարկումներ անում այնքան ժամանակ, մինչեւ որ սկսեցին պահանջել պաշտոնյաներից մեկի հրաժարականն ու ցույցն անմիջապես հակառակ ընթացք ստացավ՝ վերածվելով հակաիշխանական բողոքի:  Մինչ այդ, մի քանի ժամ իշխանությունները լուռ հետեւում էին չարտոնագրված ցույցին ու չէին խանգարում: Եւ՛ երկրի իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը պնդում էին, որ ցույցերը հակահայկական բնույթ ունեն ու քաղաքացիները պահանջում են իրենց էլ զենք տալ եւ ուղարկել սահման:

Իրավիճակը կարճ ժամանակ անց կտրուկ փոխվեց, սկսվեցին բախումներ քաղաքացիների ու ոստիկանների միջեւ, ծեծկռտուք, աղմուկ, ցուցարարները ջարդուփշուր անելով շուռ տվեցին մի քանի ոստիկանական մեքենաներ: Ոստիկաններն էլ, ի պատասխան, մահակներով ծեծի ենթարկեցին  ցուցարարներին ու սկսեցին բերման ենթարկել՝ հորդորելով ցրվել:

Իրադրությունն ավելի թեժացավ, երբ զայրացած ամբոխի մի մասին հաջողվեց ներխուժել երկրի խորհրդարանի՝ միլի-մեջլիսի շենք, որտեղ նախ՝ տեսնելով «եղբայրական» թուրքական դրոշը, ծափահարություններ ու վանկարկումներ հնչեցին, այնուհետ ցուցարարները սկսեցին ջարդել ու ավերել, փոխվեցին կոչերը, մոռացվեց պահանջը, որ սկզբում հնչել էր եւ աղմուկ-աղաղակով ամբոխը սկսեց պահանջել իշխանությունների, մի քանի բարձրաստիճան զինվորականների հրաժարականը: Ցուցարարները հայտարարեցին, որ հայակական ուժերի կողմից սպանված «սիրելի» գեներալին ուղղակի գնդակահարել են, դա ամոթ ու խայտառակություն է եւ նշանակում է, որ որոշ գեներալներ հատուկ են դա կազմակերպել, կամ՝ մատնել են վերջինիս տեղը՝ նախանձելով նրա «փառքին»:

Հենց մեջլիսի շենքի մոտ իրավապահները սկսեցին մահակներով, ջրային արկերով ու արցունքաբեր գազով դուրս բերել ցուցարարներին, իսկ դրսում արդեն ոստիկանական գործողությունները վերածվեցին իրական մարտերի, եղան տուժածներ ջրցանների, ռետինե փամփուշտների ու մահակների կիրառման պատճառով: Հետաքրքրական է, որ ցուցարարները ոստիկաններին հայ էին անվանում՝ որպես վիրավորանք, այնուհետ գոռում, թե հայ ոստիկանները վաղուց քաղաքացիների կողմն են անցել, նրանց մեծ մասն օգնում է զինվորներին սահմանում, իսկ իրենց ոստիկանները «կոտորում են ժողովրդին»:

Արդյունքում ՝ եղան հարյուրավոր բերման ենթարկվածներ, մի քանի տասնյակ տուժածներ, մի քանի հարյուր ծեծվածներ, հազարավոր հիասթափվածներ, ջարդված ոստիկանական մեքենաներ: Ոստիկաններին հաջողվեց ցրել ցույցը առավոտյան միայն:

Առավոտյան ադրբեջանական մամուլում հայտնվեցին ցույցի մասին իշխանական օղակների կարծիքները, որոնցում ասվում էր. «հայկական սահմանը միլի-մեջլիսի միջով չի անցնում» «կեղծ հայրենասիրության կարիքն այսօր չունենք», «թշնամուն ուրախացնելու կարիք չկա» եւ այլն:

Ստացվում է՝ սեփական քաղաքացիների ցույցերից իշխանությունն այնքան էլ գոհ չէր ու հակահայկական ցույցերը հակաիշխանական բնույթ ստացան, իսկ ցուցարարները այդպես էլ չկարողացան կողմնորոշվել՝ ի վեջո ինչ պահանջներ ունեն, ում կամ ինչի դեմ են բողոքում եւ ի՞նչ կապ ուներ Ղարաբաղի սահմանը գրավելու հետ մեջլիսի շենքը:

Հարկ է նշել նաեւ, որ տարածվող տեսանյութերում ցուցարարների շարքում չկան դիմակներով անձինք եւ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն առաջիկա ամսում իր ուշադրությունը փոքր-ինչ կշեղի Հայաստանից՝ կենտրոնանալով ցույցերի հետեւանքով կորոնավիրուսով վարակված իր հարյուրավոր քաղաքացիների վրա:

Տպել
2236 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին