Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամատի հավաքականում կորոնավիրուսի 3 թեստ դրական է եղել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 3 ըմբիշների կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Նա նշեց, որ դրական թեստով ըմբիշներն իրենց միանգամայն լավ են զգում:

«Շատ լավ են զգում, ոչ մի ախտանշան չունեն, նույնիսկ կասկածում ենք, որ սխալ է ցույց տվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կրկնակի թեստ են հանձնելու:

Հավաքականի կազմում (մարզիչ, մարզիկ) թեստ են հանձնել ընդհանուր առմամբ 32 հոգի: Նրանք դա արել են, քանի որ այսօրվանից՝ հուլիսի 15-ից, պետք է սկսվեր Ծաղկաձորի երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը: Դրական թեստերի պատճառով հավաքը հետաձգվել է:

«Ժամանակավորապես, երևի 2 շաբաթով, դադարեցրինք հավաքը, տեղերում մարզումները կշարունակեն: Այդ մարզիկներն իրենց պոլիկլինիկաներում հսկողության տակ կլինեն, բայց ոչ մի ախտանշան չունեն, մարզիչների հետ զրուցել եմ, ոչ մի ախտանշան չունեն: Մեկուսացված կմնան, երևի 1 շաբաթվա մեջ, եթե տեսնենք՝ ամեն ինչ նորմալ է, կրկնակի թեստ կհանձնեն ու կբարձրանան Ծաղկաձոր»,- ասաց նա:

Բաղդադյանը չցանկացավ նշել այն մարզիկների անունները, որոնց թեստերը դրական են եղել: Միայն ասաց, որ նրանց թվում հայտնիներ չկան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի 1 դեպք կա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում: Ընտրանին ծաղկաձորյան հավաքը հուլիսի 8-ից սկսել էր առանց այդ մարզիկի: Հետագայում նա կրկին թեստ է հանձնել, ու պատասխանը բացասական է եղել, սակայն չի միացել թիմին ու առանձին է մարզվում:

«Թեստը տվել է, շատ նորմալ է, ոչինչ չունի, մի քանի օր հետո տվեց, չունի: Երևի… ես կասկածում եմ, որ այս թեստերը «խաբում» են: Չեմ կարող հաստատ ասել, բայց դե եթե ոչինչ չունեն… մեկ հոգի չէ, 2 հոգի չէ… ոչ մի ախտանշան չունեն»,- ասաց Բաղդադյանը:

Կորոնավիրուսի տարածման պատճառով հայ ըմբիշները շուրջ 4 ամիս հավաքներ չէին անցկացրել: Այս շրջանում նրանք սպասում են, որ Ըմբշամարտի միջազգային միությունը հաստատի մրցումների փոփոխված օրացուցային պլանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1859 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները