«Մինչեւ 2 շրջան չվերցնենք՝ Ադրբեջանը կապիտուլյացիայի չի ենթարկվի. մենք կպարտադրենք՝ ընտրել խաղաղության ճանապարհը»

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունը պահպանվում էր նաեւ երեկ: Չնայած միջազգային արձագանքներին եւ բանակցությունների վերադառնալու կոչերին, իրավիճակը հանդարտվելու նշաններ ցույց չէր տալիս: Երեկ հայկական կողմից նաեւ զոհեր գրանցվեցին: Թեեւ գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել եւ այս պահին էլ լարվածության մասին տեղեկություններ չկան, սակայն որեւէ բան չի բացառվում: Ինչպես Ապրիլյան պատերազմի օրերին՝ ազատամարտիկները կրկին ակտիվացել են, իրենց պատրաստակամությունն են հայտնում վայրկյան առաջ մեկնել առաջնագիծ, կանգնել երիտասարդ զինվորի կողքին: Մեր հարցերին պատասխանել է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը

- Պարոն Պետրոսյան, ըստ ձեզ ինչո՞ւ Ադրբեջանը սկսեց այս գործողությունը: Սովորաբար լարված է լինում Արցախի հետ սահմանը, ինչո՞ւ այս անգամ հարձակումը սկսվեց Հայաստանի հետ սահմանից:

- Ադրբեջանի գործողությունների պատճառը գուշակել դժվար է, բայց կանխատեսելի է, որ Հայաստանում նախկինների ակտիվանալը նրանց թեւ տվեց, որ մտածեն, թե Հայաստանում քաղաքական վիճակն անկայուն է, կորոնավիրուսի դեպքերը շատ են եւ երկիրը թուլացած է: Դրանց գումարվեց մեր վայ ընդդիմադիրների կոչը, թե լավ ժամանակն է, եւ այլն:  Բայց իրենք չէին հաշվել մի կարեւոր բան, որ եթե նախկին իշխանությունների նկատմամբ ատելություն ունենալով 2016-ին մեր ժողովուրդը միավորվել է, ապա իշխանության հանդեպ էդքան նվիրվածություն, էդքան սեր ունեցող ժողովրդին ներքին մի քանի թափթփուկի ակտիվանալը չէր կարող խանգարել, ընդամենը 2 մեքենա ընդդիմությունը չէր կարող հոգեբանական վիճակ ստեղծել: Բացի այդ, Ադրբեջանը մտածել է հավանաբար, որ հարձակվելու ամենահարմար պահը հիմա է, քանի որ Հայաստանի իշխանությունները գնալով ամրացնում են սահմանը, գնալով հզորանում են, այսինքն ժամանակը իրենց օգտին չի աշխատում:

- Արդեն 3-րդ օրն է՝ սահմանին մարտեր են գնում, ինչպե՞ս եք գնահատում մեր զինված ուժերի գործողությունները առաջնագծում:

- Գլխավոր խնդիրը, որ կարողացել են լուծել մեր իշխանությունները, դա այն է, որ առաջնագծում զինվորն ավելի պաշտպանված է: Խոսքը ժամանակակից տեսադիտարկման սարքերի մասին է, ժամանակակից զենք-զինամթերքի մասին է, որոնք առաջին հերթին զինվորին պաշտպանում են հրետանուց, օդային հարվածներից: Դա է տարբերությունը, որ 2016 թվականի հրետակոծությունների ժամանակ շատ զոհեր էինք ունենում, քան հիմա: Որովհետեւ այն ժամանակ իշխանությունները թալանում էին, բանակն անտեսված էր, զինվորը պաշտպանված չէր: Իրականում առաջին հերթին զինվորը պետք է պաշտպանված լինի (որպես զինվորական եմ ասում), որ կարողանա իր պարտականությունները իրականացնել: Հիմա փառք Աստծո, առաջնագծում մեր զինվորները պաշտպանված են: Կառավարման առումով էլ ամեն ինչ նորմալ է եւ մեր բանակը իր խնդիրը կատարել է: Ցավում եմ  եւ ցավակցում մեր սպաների ընտանիքներին, մեզ բոլորիս եմ ցավակցում, նրանք մեր բոլորի կորուստն են, բայց մարտական գործողությունը ուղեկցվում է նաեւ զոհերով:

-Ինչպես նշեցիք, արդեն զոհեր ունենք: Մխիթարություն չէ, բայց Ադրբեջանի զոհերն ավելի շատ են, այդ թվում բարձրաստիճան սպաներ: Ըստ ձեզ այդ կորուստները Ադրբեջանին կստիպե՞ն հետ քաշվել, թե՞ արդեն հետ քաշվելու ցանկությունը քիչ է, մեր զինվորները պետք է տան այդ հնարավորությունը: Ընդհանրապես ո՞ւմ ձեռքին է իրադարձությունների հետագա զարգացումը:

-Հետագա իրադարձությունների զարգացումը մեր զինվորի ձեռքին է, մեր զինվորը սահմանին է կանգնած, մենք ճիշտ մարտավարություն ենք հիմա վարում, մեր պետական դոկտրինը շատ ճիշտ է: Այո՛, մենք հաղթած ազգ ենք, հաղթածի կեցվածքով ենք հիմա հանդես գալիս: Վերջին 15-20 տարին մեզ դարձրել էին պաշտպանվող, մեզ խփում էին, գոռում էինք օգնության հասեք: Մենք այդպես չենք եղել մինչեւ 1998- 99 թվերը: Հիմա նորից վերադառնում ենք մեր հին կեցվածքին: Այո՛, նույն թուրքն է մեր դիմաց, նույն վախկոտ պարտված ադրբեջանցին է, մենք էլ նույն հաղթած սերունդն ենք, իսկ մեր էրեխեքը մեզնից ոչ պակաս հերոսներն են: Ամենաշատը մենք ենք, որ պատերազմից չենք վախենում, բայց ամենաշատը մենք ենք խաղաղություն ուզում: Դա չի նշանակում, որ այդ խաղաղությունը պետք է աղաչելով ուզենք: Պետք է պատրաստ լինենք պատերազմի: Հիմա մենք պատրաստ ենք պատերազմի, նշանակում է, որ մենք կպարտադրենք հակառակորդին, որ խաղաղության ճանապարհն ընտրի: Հակառակ դեպքում մենք պետք է կարճ ժամանակում առանց դադար տալու իր սադրանքից անմիջապես հետո գործողություններ անենք, որ ռազմական գործողությունները տեղափոխենք իր տարածք: 2 շրջան մինչեւ մենք չվերցնենք, ինքը վերջնականապես կապիտուլյացիայի չի ենթարկվի: Ինչքան էլ թուրքերը իրենց թեւերի տակ ձմերուկ դնեն, մեկ է՝ ադրբեջանցիք կռվել չգիտեն: Իրենք ոհմակային կռիվ են տալիս, շատ եղան՝ գնում են, առաջին 2 զոհը տվեցին, խուճապ է սկսվում: Այնպես որ ես խնդիր չեմ տեսնում, մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք. թե՛ ռեզերվում եղած մեր մարտական ընկերները, թե՛ բանակն իր ռեզերվով պետք է պատրաստակամության վիճակի գա, պատրաստ լինենք էս վերջին կռիվը տալու: Սպարապետն ասում էր՝ չպիտի հոգնենք, էս կռիվը պիտի մինչեւ վերջ տանենք: Կռիվը դեռ ավարտված չի, մենք պետք է դա անենք այն ժամանակ, երբ ուժեղ ենք, իսկ մենք հիմա առավել քան ուժեղ ենք: 2016 թվի տարբերությամբ հիմա մենք ուժեղ ենք 2 կողմից էլ՝ ե՛ւ ռազմական, զինվածության տեսակետից, ե՛ւ բարոյահոգեբանական վիճակով:

-Նախորդ օրը 2 դիրք ազատագրելու մասին խոսք գնաց, որոնցից մեկի վերաբերյալ նկարներ հրապարակվեցին համացանցում: Տեղեկություն ունե՞ք ինչ նշանակության դիրք է դա:

-Որպես զինվորական ասեմ, ոչ մի կարեւոր նշանակություն ունեցող բարձունքի համար գործողություն չի իրականացվում: Եթե վերադարձնելու կամ գրավելու գործողություն է իրականացվում, նշանակում է, որ դրանք այն բարձունքներն են, որտեղից պաշտպանություն իրականացնելը դյուրին է կամ դրանց վրա թշնամու հենակետեր կան, որոնք խանգարում են մեզ կամ այդտեղից հրետակոծվում են մեր դիրքերը, բնակավայրերը: Եվ իրականում կա այդ բարձունքների անհրաժեշտությունը ու փառք ու պատիվ մեր զինվորներին ու սպաներին, որ շատ գեղեցիկ կազմակերպել են այդ գործողությունը եւ ունեն այդ բարձունքները մեր հսկողության տակ: Եվ ոչ թե միայն բարձունքների մասին է խոսքը, նոր տարածքներ, մեր պատմական տարածքներն են իրենք դեռ հսկում, այնպես որ Ադրբեջանը պիտի հետեւություն անի: Ամեն անգամ ինձ թվում է՝ պիտի հետեւություն անեն, բայց չգիտեմ ինչու ոնց որ դասեր չեն քաղում: Հիմա մեր գործողությունները պետք  այնպիսին լինեն, որ իրենք վերջնականապես զգան, որ մեզ հետ ուժի դիրքից խոսել չի կարելի:

- Հնարավո՞ր է, որ այլ տարածքից նոր հարձակում լինի, այդ ամենը վերածվի լայնածավալ գործողությունների:

- Ռազմական արվեստում ընդհանրապես նման բաները չեն բացառվում եւ չի բացառվում նաեւ հիմա: Դրա համար մենք պետք է կենտրոնանանք ոչ միայն այն տարածքի վրա, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունենում, այլ ընդհանրապես Հայաստանի ու Արցախի բոլոր սահմաններում պիտի բոլոր ուղղություններով պատրաստ լինենք ու ես վստահ եմ, որ պատրաստ ենք: Հիմա մենք դեմքով պետք է թեքվենք հակառակորդի կողմ ու պատրաստ լինենք կարգին հարված տալու: Ես հպարտ եմ մեր բանակով, մեր կազմակերպվածությամբ: Բայց մենք պետք է օգնենք մեր բանակին եւ հենց դա է պատճառը, որ մենք՝ ազատամարտիկներս ներքին ցանցով ինքնակազմակերպվում ենք, բոլորին տեղյակ ենք պահել, պատրաստաակամ ենք, սպասում ենք Պաշտպանության նախարարության կոչին: Երբ որ նախարարության կողմից ինֆորմացիա կլինի, որ մեր գնալու կարիքը կա, մենք վայրկյան անգամ չենք ուշանա: Սա ֆիդայական ժամանակները չի, որ ինքնագլուխ գնանք: Դուք քիչ առաջ ասացիք՝ հնարավո՞ր է ուրիշ տեղ սադրանք լինի: Այո՛, հենց էդ խնդիրը կարող է լինել, հենց դրա համար էլ մենք պետք է պատրաստ լինենք եւ հստակ գործենք բանակի ենթակայության տակ՝ կատարելով մեր առջեւ դրված խնդիրը:

-Դուք ո՞ւմ եք տեղյակ պահել որ պատրաստ եք: Շա՞տ են կամավոր առաջնագիծ մեկնելու ցանկություն ունեցողները:

- Հենց էս պահին կապվում ենք իրար հետ, ճշտում, թե ովքեր, որտեղ, որ տարածաշրջանում, քանի հոգի է պատրաստ, ինչքան ժամանակից կմիանան: Մարդահամարի նման ճշտում ենք մեր թիմը: Եթե այս պահին էլ անհրաժեշտություն լինի՝ 200-300 հոգի կշարժվի, հետո հետեւից կմիանան մնացածը: Ձեր միջոցով էլ ասում ենք նախարարությանը եւ կառավարությանը, որ պատրաստ ենք:

- Պարոն Պետրոսյան, ես ուզում եմ խնդրել, որ գնահատեք տեղի ունեցողին միջազգային արձագանքը: ՀԱՊԿ-ն մինչ այսօր դեռ լուռ էր, ըստ ձեզ ինչո՞ւ:

- Էդ կառույցը կույրաղիքի նման բան է, դա միշտ էլ լուռ է եղել: Իրենք որոշում ունեն, որ եթե անդամ երկրի սահմանի վրա ոտնձգություն է արվում, իրենք պիտի արձագանքեն: Հիմա այդ անդամ երկրի սահմանի վրա ոտնձգություն է  (Ղարաբաղում չի, որ ասեն, թե Ղարաբաղը մեր կառույցի անդամ չի), իսկ ՀԱՊԿ-ն լղոզված արձագանք է տալիս: Սա առիթ է, որ հետո քննարկվի այդ կառույցում մնալու անհրաժեշտությունը: Սա նաեւ առիթ է՝ հասկանալու, որ մենք պետք է ուրիշի վրա հույսներս չդնենք. ուրիշ խնդիր է, որ պետք է փորձենք, որովհետեւ նեղ ժամանակ են ընկերներին փորձում, բայց չպետք է հույս կապենք: Ամենակորեւոր կառույցը՝ բանակը այսօր պատրաստ է: Ես միշտ ասել եմ, որ բանակը բուրգաձեւ կառույց է, բուրգի յուրաքանչյուր մասնիկ իր տեղում պետք է լինի: Որեւէ հիվանդ մասնիկ լինելու դեպքում արդեն բուրգը ամուր չի: Եթե առաջ ամենավերեւում խնդիր կար, հիմա փառք Աստծո, մեր բուրգն ամուր է: Բանակը մի մեխանիզմ է, որ մշտական ուշադրություն է ուզում: Առաջին դեմքը պիտի սիրի իր զինվորին, իսկ դա չի կարող իր արտացոլումը չունենալ բանակի վրա: Ժողովուրդ-բանակը կապը իշխանությունների միջով է անցնում: Ես ուզում եմ հավաստիացնել մեր ժողովրդին, որ մեր բանակն ամուր է, քան երբեւէ, մենք էլ պատրաստ ենք ազգովի Սպարապետի կոչն առաջ տանել, չհոգնելով հաղթել մեր պատերազմում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7289 դիտում

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին