Զգացինք, մեր ուժերից վեր է, կդիմենք կառավարությանը, արդեն խոսել եմ պարոն Պապիկյանի հետ. Սամվել Բալասանյան

Երեկ Գյումրիում տեղացած կարկուտն ու անձրևն իրենց ինտենսիվությամբ և տևողությամբ աննախադեպ են եղել: Սրանով պայմանավորված էլ քաղաքում անկանխատեսելի իրավիճակ էր ստեղծվել, մեքենաներ էին մնացել ջրի տակ, ամբողջական փողոցներ ծածկվել էին ջրով, կարկուտն ու անձրևաջուրը լցվել էր բազմաբնական և սեփական սեկտորի բնակարաններ և նկուղներ:

«Վերջը ես էլ էս քաղաքում ապրել եմ, էսպիսի բան չէի տեսել, աննախադեպ էր ջրի քանակը»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու ներկայացրեց հիդրոմետ ծառայությունից վերցված տվյալները: Ըստ քաղաքապետի, համաձայն դրանց տեղումների քանակն, իրականում, հուլիսին,  ըստ վիճակագրության, պետք է լիներ 46 մմ, մինչդեռ   մեկ օրվա ընթացքում  գրանցվել է 81 միլիմետր:

Անկախ այս վիճակագրությունից, Գյումրիում մշտապես էլ նման խնդիրներ լինում են, ՀԺ-ի դիտարկմանը, քաղաքապետը պատասխանեց.  «Այո, ճիշտ եք ասում, մենք ունենք նման խնդիր: Հստակ արդեն կարող եմ նշել էն կետերը, որոնք րեկ երևացին՝ Կայարանամերձ հրապարակ, Մայր Հայաստանի տարածքը՝ Ղարսի խճուղու հատվածը, Անի թաղամասում Տրդատ Ճարտարապետ փողոցը, ավտոկայանն ու Գարեգին Նժդեհ հրապարակի կամրջի հատվածը»,-ասաց Բալասանյանը:

 Նշված տարածքներում առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքներ, որոնց ժամանակ էլ կլուծվի ջրահեռացման համակարգի խնդիրը:

Բացի քաղաքի այդ հատվածներից, երեկ առավելապես տուժել է Գյումրու Ավտոկայանի տարածքը, հետո ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, նաև Ջիվանի փողոցի սեփական տները: Ամբողջ քաղաքի անձրևաջուրը եկել, նրանց տնակների ու տների միջով հոսել է  դեպի Գյումրի գետակ:

Ջիվանի փողոցում, ինչպես բնակիչները մեզ պատմեցին, երեկ ոչ թե վախեցել, այլ սարասփել են : Տների պատուհանների բարձրությամբ հոսող ջուրն իր հետ ամենատարբեր առարկաներ ու  անհավանական քանակի աղբ է բերել, լցրել բակերն ու նկուղները: Այսօր պատմեցին, որ բակերի շնիկներին հազիվ են կարողացել  ջրի տակից դուրս բերել, իսկ նկուղային հատվածներում ով հավեր, նապաստակներ եւ ճուտիկներ է  պահել, չի հասցրել ջրից դուրս բերել: Մի մասը խեղդվել են, մյուսներին ջուրը քշել, տարել է:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, քաղաքը բոլորին էլ օգնության ձեռք կմեկնի, բայց միայն վերջնական ուսումնասիրությունների ավարտից և վնասի չափերը ճշտելուց հետո:

Այսօր առավոտյան  են խորհրդակցություն անցկացրել: Նախատեսում են մինչև օրվա ավարտը ամբողջ պատկերն ունենանալ, նոր անցնել գործի:

«Անելու  ենք ամեն ինչ՝ բնակիչներին համար: Հրավիրելու եմ ավագանու արտահերթ նիստ: Օգնությունը կլինի նաև ֆինանսական, բայց կատարենք վերլուծություն, հասկանանք: Հիմա պետք չէ շտապել:  Եթե նույնիսկ հասկանանք, որ մարդը հնարավորություն չունի այդ տուժած տնակում կամ տանն ապրելու, քաղաքապետարանը կմտածի այդ մասին:

Սեփական սեկտորին օգնելու ենք, տնակներին օգնելու ենք, մի խոսքով բոլորին: Եթե մեր ուժերից վեր լինի, անպայման կդիմենք կառավարություն: Ես էսօր պարոն Պապիկյանի հետ խոսել եմ արդեն, դրա համար էլ  արտակարգ իրավիճակի հետ կապված հրավիրել եմ  արտահերթ խորհրդակցություն, որ ամփոփ տվյալներն ու վերլուծությունն ուղարկեմ իրենց: Որ բնակչի կողքին համայնքը հիմա չկանգնի, էլ ե՞րբ պետք է կանգնի»,-ասաց քաղաքապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1094 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ