Երևան
12 °C
Իտալիայում ուզում են, որ ֆուտբոլի երկրպագուները կարողանան մարզադաշտեր հաճախել մինչեւ ընթացիկ՝ 2019-20, մրցաշրջանի ավարտը: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Առաջնության՝ Ա Սերիայի ղեկավարությունը ժողով է անցակցրել, որի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առանց երկրպագուների տեղի ունեցող խաղերի հարցը:
«Ժողովը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է կյանքի կոչել անվտանգության կանոնները պահպանելով մարզադաշտերը սահմանափակ քանակով հանդիսականների համար բացելու գաղափարը: Այդ առումով մանրամասն կանոնակարգ է մշակվում, եւ այն շուտով կուղարկվի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրելե Գրավինային, ու նա կկարողանա օգտագործել այդ կանոնակարգը կառավարության համապատասխան մարմինների հետ քննարկումների ժամանակ»,- ըստ միջազգային մամուլի՝ հայտարարել է Ա Սերիան:
Ա Սերիայի նպատակն է, որ ակումբներն իրենց դռները երկրպագուների առաջ բացելու հնարավորություն ունենա առաջնության վերջին տուրերի հանդիպումների ընթացքում: Նշվում է, որ հանդսիսականների թույլատրելի քանակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով տվյալ մարզադաշտի տարողունակությունը:
Իտալիան կորոնավիրուսից աշխարհում ամենաշատը տուժած երկրների թվում է: Ա Սերիան կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցվել էր այս տարվա մարտին՝ ֆուտբոլային մյուս խոշոր առաջնությունների հետ միաժամանակ: Վերսկսված թոփ առաջնությունների շարքում, սակայն, վերջինն է ու հետեւաբար վերջինն էլ ավարտվելու է: Մրցաշարի վերջին տուրը նախատեսված է օգոստոսի 2-ին:
Այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկում է 33-րդ տուրը: Դրա շրջանակներում «Ռոման», որի կազմում վարձավճարով հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական հարկի տակ խաղալու է «Վերոնայի» դեմ: Այդ հանդիպումից առաջ «Ռոման» 54 միավորով 5-րդ հորիզոնականում է, իսկ «Վերոնան» 44 միավորով՝ 9-րդ: Մրցաշարային աղյուսակը 72 միավորով գլխավորում է «Յուվենտուսը», որն 8 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Ինտերին»: Լավագույն եռյակը եզրափակում է «Լացիոն», որն ինչպես «Ինտերը», 68 միավոր ունի, սակայն միլանյան թիմին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: Իտալիայի առաջնության ավարտին մնացել է 5 տուր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT