Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց դատարանին կասեցնել գործի վարույթը եւ կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Պաշտպանը նշեց, որ խոսքը 300․1-րդ հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալման մասին է, որը 2008 թվականին գործող օրենսդրությամբ որպես առանձին հոդված չի եղել, այլ եղել է 300-րդ հոդվածի՝ իշխանության յուրացման կազմում։ Առաջինը նա պայմանականորեն անվանեց նոր, երկրորդը՝ հին օրենք: Նշենք, որ այս հարցին պաշտպանական կողմը նախկինում էլ բազմիցս անդրադարձել է՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելը որպես առանձին հանցագործություն չի եղել, եւ այժմ դրանով անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել չի կարող, քանի որ այն պարունակում է հին օրենքից բոլորովին տարբեր հանցակազմ, իսկ անձի վիճակը վատթարացնող նորմը հետադարձ ուժ չունի: Դատախազության դիրքորոշմամբ, սակայն, սահմանադրական կարգը տապալելը չի ապաքրեականացվել, պարզապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի մի հոդվածից տեղափոխվել է մեկ այլ հոդված՝ դառնալով առանձին, այլ ոչ թե նոր հանցագործություն:

Այսօրվա նիստին պաշտպան Կարեն Մեժլումյանը դարձյալ հիշեցրեց, որ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ կալանավորվել են, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել այդ պահին գործող օրենսգրքի 225-րդ, ինչպես նաեւ 300-րդ հոդվածով (այն է՝ պետական իշխանությունը յուրացնելը՝ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունները)։ Պաշտպանի խոսքով՝ դեռ այդ ժամանակ Եվրոպայի խորհուրդը ՀՀ-ի վերաբերյալ մի քանի բանաձեւեր էր ընդունել՝ խոսելով 300-րդ հոդվածի հստակ չլինելու մասին եւ պահանջելով հրաժարվել այդ հոդվածով մեղադրանքներից։ Ըստ նրա՝ 2009 թվականին ԱԺ նախագահի հրամանով նաեւ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ այդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համար, եւ խմբի առաջ խնդիր է դրվել հաշվի առնել ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշները եւ օրենքի իրավական որոշակիության սկզբունքի համապատասխանության հարցը։ Պաշտպանը շեշտեց, որ հին օրենքը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, եւ հենց այդ պատճառով նախաձեռնվել է նման գործընթաց․ «Սույն քրեական գործը քննելու եւ այս միջնորդությունը լուծելու համար դատարանը պետք է պատասխանի հետեւյալ հարցին․ հին օրենքը, այսինքն՝ 300-րդ հոդվածը, սույն գործով կիրառելի՞ է, թե ոչ, եթե այո, ապա այն համապատասխանո՞ւմ է իրավական որոշակիության պահանջին, թե՞ ոչ»,- ասաց նա։

Կարեն Մեժլումյանն ընդգծեց նաեւ, որ օրենսդրական փոփոխություններից հետո՝ 2009 թվականին, Մարտի 1-ի գործով այդ ժամանակ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը որոշել է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը 300-րդ հոդվածով դադարեցնել, քանի որ նոր օրենքով սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր, իսկ անձի վիճակը վատթարացնող նորմը հետադարձ ուժ չունի, հետեւաբար նրա նկատմամբ այդ մասով քրեական հետապնդում չէր կարող իրականացվել։ Նա հիշեցրեց նաեւ, որ նոր օրենքը ընդունելուց հետո դատախազությունն է հրաժարվել 7-ի գործով ամբաստանյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Շանթ Հարությունյանի եւ մյուսների նկատմամբ նույն՝ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում իրականացնելուց հանցակազմի բացակայության հիմքով։

Նոր օրենքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար ՍԴ դիմելու որոշում կայացվել էր դեռ նախորդ տարի՝ 2019 թվականի մայիս ամսին, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը: Թեեւ դատարանի այդ որոշումը մեկ ամիս անց բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում: Միայն հուլիսին էր ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ որոշել կասեցնել այն եւ դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու, որոնց կարծիքները ստացվեցին վերջերս՝ հունիս եւ հուլիս ամիսներին: Պաշտպան Կարեն Մեժլումյանն ընդգծեց, որ ինքը եւ պաշտպան Հովհաննես Խուդոյանը բողոքարկել են Վերաքննիչ դատարանի՝ գործի կասեցումը բեկանելու որոշումը, եւ Վճռաբեկ դատարանն իրենց բողոքն ընդունել է վարույթ:

Մեժլումյանի ելույթից հետո նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրին նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1637 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ