Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը բացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազներին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին նախագահող Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի կողմից դատարան է ստացվել միջնորդություն՝ դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Գեւորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու մասին։ Ըստ դատավորի՝ Ալսանյանը միաժամանակ խնդրել է իր բացակայությունը համարել հարգելի, քանի որ բժշակական չնախատեսված պատճառներով այսօր չի կարող ներկայանալ դատարան։

Դատավորը նշեց, որ միջնորդությունը չի կարող քննարկվել փաստաբանի բացակայության պայմաններում, ուստի այս պահին դրա քննությունը հետաձգվեց։

Նա հայտնեց նաեւ, որ դատարան են ստացվել միջնորդություններ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի պաշտպանների կողմից՝ ՀՀ ՍԴ դիմելու եւ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին։ Դատավորը հիշեցրեց, որ այդպիսի միջնորդություն ներկայացնելու փորձ նախորդ շաբաթ արեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը․ «Հաշվի առնելով, որ դրանք վերաբերում են նույն հարցին՝ դատարանը նպատակահարմար է գտնում քննարկել համատեղ»։

Այս պահին Կարեն Մեժլումյանը ներկայացնում է իր միջնորդությունը։

Նախորդ դատական նիստին, հիշեցնենք, ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հիշեցրեց, որ դեռեւս 2019 թվականի օգոստոսի 28-ին ինքը ներկայացրել է միջնորդություն՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին, որը, սակայն, չի քննվել, քանի որ եղել է առավել կարեւոր՝ անհապաղ քննության այլ միջնորդություն։ Նա խնդրեց դատարանին իրեն հնարավորություն տալ այն ներկայացնել բանավոր կարգով։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, թույլ չտվեց՝ ասելով, որ այդ միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ, որովհետեւ դատարանը որոշել է քննարկել դատախազների հիշյալ միջնորդությունը: Խոսքը բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում իրավունքի չարաշահում ճանաչելու, դատական նիստի նախապատրաստական ենթափուլը սահմանափակելու եւ դատաքննության անցնելու հնարավորություն տալու միջնորդության մասին էր, որի քննարկումից հետո դատարանն այն մերժեց՝ արձանագրելով, որ պաշտպանների՝ մեղադրողների կողմից հիշատակված վարքագիծը դատարանի կողմից գնահատվել է ոչ իրավաչափ, կիրառվել են սանկցիաներ, սակայն նույնիսկ այդպիսի ոչ իրավաչափ վարքագիծը չի կարող հիմք հանդիսանալ դատական գործի նախապատրաստական ենթափուլն ու միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը սահմանափակելու համար, քանի որ նման կարգավորում առկա չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2003 դիտում

ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին

Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Աբու Դաբիից

Իրան-ԱՄՆ միջուկային հարցի շուրջ բանակցությունները տապալման եզրին են․ փետրվարի 6-ի հանդիպումը չի կայանա

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության նիստը

«ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը կասեցվել է

Արարատ Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել

Միքայել Աջապահյանի՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին

Սրտատրոփ հետևելու ենք․ նախարարը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի պատվիրակ զույգին

Վարչապետացուի բուծարան ունեն. ռուսները ուզում են խցկվել TRIPP-ի մեջ, բայց հալները հալ չէ. Շիրինյան. տեսանյութ

Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտություն կա

Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է․ Փաշինյան

Սերժի ու Քոչարյանի բուֆետի հաշիվը ես էի փակում, հիմա միլիարդատեր են դարձել. Արշակյան. տեսանյութ

Սաստիկ բուք է․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Ներկայացված ԶԼՄ-ներն այս պահի դրությամբ տարածել են բացառապես սուտ հայտարարությունը․ ԱԳՆ

ՄԻՊ-ը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացու նվաստացման դեպքին. ինչ քայլեր են ձեռնարկվել

Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը

Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտությանը, երբ կա քաղաքական կամք

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը․ տեսանյութ

Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի, ինձ համար արժանանալ այս մրցանակին

Աբու Դաբիում շարունակվում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը․ լուսանկարներ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է

Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է․ Ռուբինյան

Քննարկման առանցքում են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու անելիքները

Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել

Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին

Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա

Կոնգրեսից «սրտիկ» ՀՀ վարչապետին. Ստեփան Սարգսյան

Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար

Անդրազգային կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամ հափշտակություն, փողերի լվացում. 1 անձի գործը դատարանում է

Գյուղոլորտի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է. թիրախը գերակատարված է. Մանավազյան

ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան

Վարչապետն ու Աբդելսալամին հույս են հայտնել՝ մրցանակը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին