«70 տարեկան մարդ ենք, լսողությունից՝ վատ, ինչո՞ւ չենք կարող տեղավորվել այդտեղ». Մարտի 1-ի գործով տուժողները դժգոհեցին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստի սկզբում տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը խնդրեց դատարանին տուժողների իրավահաջորդներին թույլատրել գտնվել նիստերի դահլիճի հիմնական հատվածում։ Նշենք, որ նրանք զբաղեցնում են ապակիներից այն կողմ գտնվող հատվածը՝ սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը պահպանելու համար։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հարցրեց տուժողներին, թե որն է պատճառը, որ ցանկանում են տեղափոխվել դահլիճի հիմնական հատված, ինչին պատասխանեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը․ «Մոտ 70 տարեկան մարդ ենք, լսողությունից վատ ենք եւ տեսնում ենք ազատ տեղ, ուր կարող ենք նստել, բոլորը քիպ-քիպ նստած են, իսկ մենք երեք հոգի մարդ ենք, ինչո՞ւ չենք կարող տեղավորվել այդտեղ»,- ասաց նա՝ խնդրելով իրենց տեղափոխել դահլիճի հիմնական հատված։

Տուժողի հայտարարությանը առարկեց ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ ասելով, որ իրենք համաձայն չեն դրան եւ ունեն երկու պատճառ․ «Առաջին պատճառն այն է, որ 1․5 մետր հեռավորությունը հնարավոր չի լինելու ապահովել, երկրորդը՝ այն, որ տուժողի իրավահաջորդներից մեկը բազմաթիվ անգամներ խանգարել է գործի քննության բնականոն ընթացքը, եւ ես գտնում եմ, որ երբ նա տեղ զբաղեցնի մեր կողքին, հնարավորություն չենք ունենալու պատշաճ կերպով աշխատելու»,- ասաց պաշտպանը։

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հարց հղեց դատարանին՝ եթե տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը գա եւ դարձյալ զբաղեցնի դահլիճի հիմնական հատվածում նախատեսված տեղը, հնարավոր լինելո՞ւ է արդյոք ապահովել 1․5 մետր հեռավորությունը․ «Դա մենք չենք որոշել, ՀՀ պարետն է որոշել»,- ասաց նա։

Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ անգամ դատավորի հարցը լսելի չէր տուժողներին, ուստի եթե նրանք խնդիր ունեն մասնակցելու, պետք է հնարավորություն տալ, ապահովել այդ պայմանները։ Բաղդասարյանը նշեց նաեւ, թե, ըստ իրեն, որտեղ կարող են նստել նրանք։

Դատախազի այդ առաջարկին արձագանքեց պաշտպան Ալեքսանյանը՝ ասելով․ «Ես կառաջարկեմ, որ պարոն Բաղդասարյանը գա, այստեղ տեղ զբաղեցնի եւ տեսնի՝ հնարավո՞ր է, թե ոչ․ աթոռները ջարդած են, եկեք փորձեք, միգուցե ձեզ մոտ ստացվի»։ Բաղդասարյանը եւս պատասխանեց Ալեքսնայանին, սակայն լսելի չեղավ, թե ինչ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը կոչ արեց դադարեցնել վիճաբանությունը։

Միաժամանակ դատավորը որոշեց, որ մեկ հոգի կարող է տեղափոխվել դահլիճի հիմնական հատված՝ պահպանելով սոցիալական հեռավորություն․ «Քանի որ պարոն Եգորյանը դեռեւս չի եկել, նրա գալուց հետո դատարանը կորոշի»,- ասաց դատավորը՝ Սարգիս Քլոյանին առաջարկելով տեղափոխվել։

Տուժողի իրավահաջորդներից մեկն էլ դահլիճի մյուս հատվածից ասաց․ «Լավ, այսքան կարելի՞ է մեզ նսեմացնել, ախր, հարգելի՛ դատարան, 30 տարի տառապել ենք, հանցագործի դեմքին չնայե՞մ»,- ասաց նա:

Դատավորը կարգադրիչներին խնդրեց վերցնել խոսափողը նրա ձեռքից եւ հետաքրքրվեց՝ արդյոք տուժողները չեն առարկում իրենց փաստաբանի բացակայությամբ նիստը շարունակելուն։ Առարկություն չհնչեց, եւ նիստը շարունակվեց։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1797 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ