Երևան
12 °C
Երեկ Մարդու իրավուքների Եվրոպական դատարանը որոշեց մերժել «Ալվինա Գյուլումյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուների կողմից ներկայացված պահանջը՝ որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու մասին:
Որոշումն, իհարկե, բուռն քննարկումների առիթ է տվել: Կան շրջանակներ, որոնք այն արդեն որպես հաղթանակ եւ ՄԻԵԴ-ի կողմից Սահմանադրական փոփոխությունների գործընթացի լեգիտիմության գնահատական են որակում: Կան նաեւ շրջանակներ, որոնք այս որոշումից հետո հայտարարում են, որ Հրայր Թովմասյանն ուղղակի պետք է հրաժարվի նաեւ ՍԴ անդամի պաշտոնից եւ ընդհանրապես հեռանա այնտեղից: Հակառակ թեւից էլ հնչում են ակնարկներ, որ սա դեռ վերջը չէ եւ պետք է սպասել հիմնական հայցի քննությանը: Մասնավորապես, այսօր հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում Դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը որում ասված է․ «Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։ Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը եւ բարձրացված հարցերի կարեւորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն։ Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա արդեն իսկ հուլիսի 2-ին Կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր։ Դատարանը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, շարունակում է կողմերին տրամադրել դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետներ։ Այդ նպատակով Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է նոր ժամկետ՝ սույն թվականի օգոստոսի 28-ը, ինչը հավելյալ վկայում է գործի կարեւորության նկատմամբ առկա ուշադրության մասին»։
Նրա խոսքով` իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու դիմումատուների խնդրանքը։ «Եվրոպական դատարանի կողմից լուծվում են ոչ թե այս կամ այն երկրում ընթացող օրենսդրական զարգացումներին առնչվող, այլ անձի իրավունքի խախտումներին վերաբերող կոնկրետ հարցեր։ Ուստի Եվրոպական դատարանի առջև բարձրացվել էր դիմումատուների իրավունքների շարունակական խախտումները կանխելուն, ինչպես նաև կայացվելիք վճռի կատարումն ապահովելուն ուղղված միջանկյալ միջոցի կիրառման հարցը»,–գրել է նա։
Ինչին է վերաբերելու «Ալվինա Գյուլումյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» հիմնական հայցը, Թովմասյանն ու մյուսներն արդյոք ունե՞ն ՄԻԵԴ որոշումը բողոքարկելու կամ նոր պահանջ ներկայացնելու հնարավորություն. այս ամենի շուրջ զրուցել ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ:
- Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ որոշումը՝ Գյուլումյանի, Թովմասյանի եւ մյուսների պահանջը մերժելու եւ միջանկյալ միջոց չկիրառելու մասին:
-Դատարանը գտել է, որ դիմումատուների ներկայացրած պահանջը միջանկյալ միջոց կիրառելու շրջանակներից դուրս է՝ outside the scope, դրա համար էլ մերժել է ու չի կիրառել միջանկյալ միջոց՝ նաեւ գտնելով, որ որեւէ անդառնալի հետեւանք չի առաջացրել: Դեռեւս Կառավարության դիրքորոշումը ներկայացնելիս ինձ համար ակնհայտ էր, որ 39-րդ կանոն կիրառելու հիմքեր չկային: Որովհետեւ 39 կանոն կիրառվում է շատ բացառիկ իրավիճակներում, երբ որ դիմումատուի իրավունքների ռեալ անդառնալի հետեւանք կարող է առաջանալ: Հատկապես տարածված է այն իրավիճակներում, երբ խոսքը գնում է անձի առողջության եւ կյանքի մասին: Ակնհայտ է նաեւ, որ այն պահանջը, որ ներկայացվել էր Սահմանադրական փոփոխությունների գործընթացի կասեցման մասով, դա էլ պետք է դուրս լիներ դատարանի իրավասությունից, որովհետեւ դա արդեն երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է հասնում:
- Ըստ ձեզ Եվրոպական դատարանին այդքան լավ ծանոթ տիկին Գյուլումյանը, կամ թեկուզ Հրայր Թովմասյանը այս մասին գլխի չէի՞ն ընկնում: Ինչո՞ւ էին նման պահանջ ներկայացրել:
-Չեմ կարող ասել, ճիշտն ասած: Դա արդեն իրենք գիտեն, ես չեմ ուզում մեկնաբանել: Նաեւ կա ներկայացուցիչ, որ ներկայացնում է իրենց շահերը Եվրոպական դատարանում (Սիրանուշ Սահակյան-խմբ.), ով քաջատեղյակ է Եվրոպական դատարանին, Եվրոպական կոնվենցիային: Վստահ եմ, որ բոլորն էլ տիրապետում էին Եվրոպական դատարանի ե՛ւ դերակատարությանը, ե՛ւ հնարավորություններին, ե՛ւ իրավասության սահմաններին նաեւ:
-Այս որոշումը կարո՞ղ է բողոքարկվել որեւէ կերպ: Նկատի ունեմ Մեծ պալատ…թե՞ սա այդ դեպքը չի:
-Սա այդ դեպքը չի, որոշումը կայացվել է, Մեծ պալատի խնդիր չեմ կարծում առաջանալու է: Ամեն դեպքում այստեղ մենք ունենք նաեւ զուգահեռ ընթացող հիմնական դիմումի քննության ընթացակարգ, որը կամ արդեն ներկայացված պետք է լինի կամ կներկայացնեն շուտով, որովհետեւ Կառավարությունը դրա մասին դեռ չի կոմունիկացվել: Այս փուլում Կառավարությունը ներկայացրեց այն հարցերի պատասխանները, որ Եվրոպական դատարանի կարծիքով անհրաժեշտ էին իրեն՝ հասկանալու համար ինչ որոշում կայացնի: Մենք էլ բավական մանրամասն դիրքորոշում էինք ուղարկել:
-Այսինքն ձեզ համար դեռ պարզ չէ՞՝ կոնկրետ ինչ են բողոքարկել, որն է ՄԻԵԴ բուն դիմումի բովանդակությունը:
-39 կանոնի կիրառման միջնորդության բովանդակությունից կարող եմ ենթադրել, թե որ իրավունքների մասին է խոսք գնալու, որովհետեւ այնտեղ որպես հիմնավորում նշվել էր առնվազն 3 հոդված: Առաջինը՝ դա 8-րդ հոդվածն էր, որը անձնական կյանքի անձեռնմխելիությանն է վերաբերում, նաեւ պրոֆեսիոնալ ազատության մասով պաշտպանության առարկա է համարվում: Մյուսը վկայակոչվում էր արդարացի դատաքննության իրավունքի 6-րդ հոդվածը, ինչպես նաեւ 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, որը սեփականության իրավունքին է առնչվում: Ենթադրում եմ, որ հենց այս 3 խնդիրների շրաջանակներում պետք է դիմումը լինի, բայց ավելի մանրամասն կկարողանանք տեղեկանալ, երբ որ ստանանք հարցերը: Սովորաբար դատարանը դիմումը կոմունիկացնելիս Կառավարությանը հարցեր է տալիս:
-Հաշվի առնելով այդ հիմքերը, որոնք արդեն իսկ վկայակոչվել են միջանկյալ պահանջում, նախնական կարծիք կարո՞ղ եք ասել՝ հիմնական հայցը կստանա՞ բավարարում, թե՞ ոչ:
-Վաղ է դրա մասին խոսել եւ ես չէի ուզենա մինչ դիմումը ներկայացնելը ենթադրություն անել:
-Գիտե՞ք ինչու եմ այդ մասին հարցնում. նկատի ունեմ Սահմանադրական փոփոխությունների այս ամբողջ գործընթացում դուք տեսնո՞ւմ եք որեւէ բացթողում, որը կարող է այսպես ասած բռնվելու տեղ հանդիսանալ եւ դրա հիման վրա Հայաստանի դեմ որոշում կայացվի:
-Ճիշտն ասած, որպես Եվրոպական դատարանում Կառավարության ներկայացուցիչ չէի ուզենա այդ մասով գնահատականներ տալ: Երբ որ ներկայացվեն փաստարկները՝ ըստ դրա կորոշենք: Բնականաբար չեմ բացառում ոչ մի բան, բայց չեմ էլ ուզում ինչ-որ գնահատականներ տալ, որը կարող է Կառավարության անունից պատասխաններ գրելիս ինձ հետագայում սահմանափակել:
-Պարոն Կիրակոսյան, ինչի՞ մասին էին միջանկյալ միջոցի կիրառման պահանջի մասով Կառավարությանն ուղղված հարցերը: ՄԻԵԴ որոշման վերաբերյալ հաղորդագրությունից տպավորություն էր, որ Սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացին ծանոթ են, ձեւակերպումները նույնիսկ նման էին փոփոխությունների հեղինակների ձեւակերպումներին:
-Հարցերը վերաբերում էին վերջին սահմանադրական փոփոխություններին. հիմնական կտորը դա էր: Խոսք էր գնում նաեւ ընթացակարգային հարցերի մասին, թե ինչպես են արվել սահմանադրական փոփոխությունները, ինչ նպատակով են արվել, հարց կար փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած դիրքորոշումներին համահունչ լինելու գաղափարի մասին, խոսք կար նաեւ դատավորների անձեռնմխելիության մասին եւ այդ ամբողջի մասին շատ մանրամասն Կառավարության կողմից վերլուծություն ներկայացվել է: Կարծում եմ այդ ամենը տվեց որոշակի հիմք՝ որոշում կայացնելու համար:
-Իսկ կարո՞ղ են նոր միջանկյալ միջոց պահանջել, թե՞ այդպիսի հնարավորություն այլեւս չունեն:
-Չէ, կա այդ հնարավորությունը, կարող են նորից ներկայացնել: Բնականաբար այս իրավիճակում եւ այդ կոնկրետ խնդրանքի դեպքում դատարանը 39 կանոնի շրջանակներից դուրս համարեց պահանջը, բայց եթե նոր զարգացումներ տեղի ունենան, որոնք իրենց կարծիքով կարող են վտանգել իրենց կյանքն ու առողջությունը, հնարավորությունը միշտ էլ կա: Բայց այդ հնարավորությունը պետք է լինի հիմնավորված եւ 39 կանոնի տրամաբանության շրջանակներում:
-Այս ամբողջ գործընթացը ինչքա՞ն կարող է տեւել, պարոն Կիրակոսյան, այդ թվում բուն հայցի քննությունը:
-Դժվարանում եմ ասել, որովհետեւ կարող է շատ երկար տեւել, կարող է շատ կարճ տեւել, եթե դատարանը առաջնայնություն տա մանդատին: Սովորաբար բավականին երկար է տեւում, որովհետեւ մինչեւ ներկայացվում է, դատարանի ֆիլտրային այդ բոլոր փուլերն անցնում են, հայցը կոմունիկացվում է, սկսվում է գրավոր ընթացակարգը, Կառավարության հետ հարցուպատասխանները…
-Իսկ հնարավո՞ր է ՄԻԵԴ ուղարկված հայցն ընդհանրապես վարույթ չընդունվի, եթե դեռ չի ընդունվել: Կա՞ նման պրակտիկա:
- Իհարկե կա, կարող է եւ չընդունվել: Երբ որ ընդունելության չափանիշներին չի համապատասխանում՝ կարող է եւ չընդունվել: Դրա համար այս պահին չեմ կարող ասել ինչ փուլում է գտնվում գանգատը, որովհետեւ չունեմ տեղեկատվություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT