Մարտունիում կհիմնանորոգվեն 4 մանկապարտեզների շենքեր

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի 4 մանկապարտեզների շենքերում կիրականացվեն հիմնանորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման, համայնքապետարանի եւ ենթակա 4 հիմնարկների շենքերի կարիքների համար՝ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներ:

Այս մասին հայտնում է պարզպետարանի լրատվական ծառայությունը:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզների շենքերի նորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 11 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը:

Մարտունու համայնքապետարանի շենքի տանիքին արեւային ֆոտովոլտային կայանի տեղադրման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 651 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 25 միլիոն 123 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 13 միլիոն 527 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի տեղեկացմամբ՝ մանկապարտեզների հիմնանորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքների շինարարական մրցույթի արդյունքներն ամփոփված են, շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերի ընթացքում, իսկ արեւային ֆոտովոլտային կայանի տեղադրման ծրագրի մրցույթն արդեն հայտարարված է:

«Առաջին ծրագրի իրականացման արդյունքում մենք մոտ 90 տոկոսով կավարտենք համայնքի մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիրը, որը սկսել էինք երեք տարի առաջ ու շարունակել մի քանի փուլերով: Մանկապարտեզներում, ներքին հարդարման աշխատանքներից զատ, կտեղադրվեն նաեւ արեւային ջրատաքացուցիչներ, որոնք շենքերը կապահովեն մշտական տաք ջրով:

Նույն ծրագրի շրջանակներում ջրատաքացուցիչ կտեղադրվի նաեւ Մարտունու մարզադպրոցի շենքի տանիքին: Իսկ սուբվենցիոն երկրորդ ծրագրով Մարտունու համայնքապետարանի տանիքին կտեղադրվի 80 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան, որը կսպասարկի համայնքապետարանի, արվեստի դպրոցի, կոմունալ սպասարկման եւ բարեկարգման գրասենյակի, Գ.Նժդեհի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքերի, ինչպես նաեւ քաղաքի լուսավորության ցանցի շուրջ 60 տոկոսի էներգետիկ կարիքները:

Եթե մեր միջոցները բավարարեին՝ ծրագրին ավելի մեծ բյուջեով մասնակցելու համար, ապա կկարողանայինք խնդիրը լուծել համայնքային ենթակայության բոլոր հիմնարկների, ինչպես նաեւ քաղաքի լուսավորության ողջ ցանցի համար: Ամեն դեպքում, մեր քաղաքի համար կենսական նշանակության խնդիրների ենք լուծում տալիս»,-նշել է համայնքի ղեկավարը:

Տպել
1171 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով