«Դռնփակ դատական նիստի հետ կապված հարցեր եք ինձ ուղղում». դատավորը չխոսեց Ծառուկյանի գործով որոշումից

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի գնահատմամբ՝ ինչպես Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա, այնպես էլ բազմաթիվ այլ դատական որոշումներ ապացույցն են նրա, որ դատական համակարգն այսօր անկախ է:

Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն այսօր մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Կարգապահական վարույթի հարուցումից հետո իրավաբանական համայնքը ֆլեշմոբ էր սկսել սոցիալական ցանցերում՝ իր աջակցությունը հայտնելով Ազարյանին: Սա հիշեցնելով՝ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ այդ ֆլեշմոբը, նաեւ այն, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկմանը ներկա էին գտնվում շատ իրավաբաններ, դատավորներ, որոշակի ազդեցություն ունեցե՞լ է ԲԴԽ-ի վրա, ինչին դատավոր Մխիթար Պապոյանը պատասխանեց. «Երբ ես բացառեմ, որ որեւէ հանրային ֆլեշմոբ կամ քննարկում դատավորի վրա ազդեցություն չի ունենում, կսխալվեմ, բայց մենք՝ դատավորներս, որպես կանոն, փորձում ենք այդ հանրային ճնշումից կամ աջակցությունից զերծ մնալ, ես չեմ կարծում, որ դրա արդյունքն է այս որոշումը»:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ ԲԴԽ որոշման տակ ստորագրել էին Խորհրդի միայն դատավոր անդամները, Մխիթար Պապոյանը չպատասխանեց՝ նշելով, որ ինքը դա չի ֆիքսել եւ չի կարող անմիջապես վերլուծել այդ հանգամանքը: Ինչ վերաբերում է ԲԴԽ որոշմանը, դատավորի խոսքով, դրա մասին կարծիք կարող է հայտնել, երբ ծանոթանա բովանդակությանը:

Հարցին՝ ԲԴԽ-ի աշխատանքն ինչպե՞ս է գնահատում, այն ապահովո՞ւմ է արդյոք դատավորների անկաշկանդ լինելը, Մխիթար Պապոյանը պատասխանեց. «Կարող են լինել սուբյեկտիվ-օբյեկտիվ գնահատականներ, մեկ նախադասությունով գնահատական տալը դժվար է, որոշ դեպքերում կարող եմ համաձայնել, որ անում է ամեն ինչ, ինչ իրենից հասնում է, որոշ դեպքերում էլ կարող եմ գնահատական տալ, որ թերացել է, սակայն այս պահին կոնկրետացնելը շատ բարդ աշխատանք է»:

Նշենք, որ Մխիթար Պապոյանը այն դատավորն է, որը երեկ բեկանեց Գագիկ Ծառուկյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ այն ուղարկելով նոր քննության: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել, սակայն դատավորը դրանց չպատասխանեց. «Դռնփակ դատական նիստի հետ կապված հարցեր եք ինձ ուղղում, որոնց պատասխանելու իրավունքը ես չունեմ, ներողություն եմ խնդրում»,- ասաց նա: Դիտարկմանը՝ Ծառուկյանի պաշտպանները պնդում են, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող հետ ուղարկել եւ պետք է որոշում կայացներ, Պապոյանն ասաց. «Կկրկնեմ պատասխանս. դռնփակ դատական նիստի հետ կապված որեւէ հարցի պատասխան անթույլատրելի է»,- ասաց նա:

Տպել
1154 դիտում

Իրադրությունը Երևանում ժամը 15.30-ի դրությամբ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին