ԱԱԾ հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել. նրանք կալանավորվել են

Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2020 թվականի փետրվարի 16-ին Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցում: Հաջորդ օրը հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով՝ խոշոր չափերով գողություն կատարելու եւ զգալի չափերով վնաս պատճառելով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փաստի առթիվ:

Խաչատրյանի փոխանցմամբ՝ հիշյալ երկու անձանց մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 177-ի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողության համար: Նրանց վերաբերյալ նախաքննությունը հունիս ամսին ավարտվել է, եւ գործն ուղարկվել դատարան:

Գործի մնացած մասով նախաքննությունը Քննչական կոմիտեում շարունակվում է:

Տպել
644 դիտում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակվում է ուժի մեջ մնալ. Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Իջևան-Բերդ ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը․ տուժածներ չկան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները

Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ

Երևանի Աղբյուր Սերոբի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին