Երևան
12 °C
Տավուշի մարզի Գետահովիտ համայնքով անցնող Մ4-Գետահովիտ մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվել է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Գետահովիտ և ուսումնասիրել կատարված աշխատանքները։
Ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչ Կնուտ Մյուլլերը նկատել է‚ որ շինաշխատանքները կատարվել են բարձր որակով։
Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը նշել է‚ որ ճանապարհը կառուցվել է 1980-ական թվականներին‚ որից հետո չէր վերանորոգվել։ Ըստ համայնքապետի՝ ճանապարհի վերականգնումը ոչ միայն կնպաստի համայնքի զարգացմանը‚ բարեկարգմանը‚ այլև զբոսաշրջության խթանմանը։ Հարակից տարածքներում են գտնվում զբոսաշրջային հայտնի վայրեր‚ որտեղ հասնելն առավել կհեշտանա‚ և կավելանան զբոսաշրջային հոսքերը։
Ճանապարհը մեկ տարի շարունակ կգտնվի թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում‚ և այդ ընթացքում ի հայտ եկած թերությունները կվերացվեն կապալառու կազմակերպության կողմից։ Երաշխիքային ժամկետի ավարտից հետո ճանապարհը սպասարկման կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին։
Շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը համայնքի ներկայացուցիչների հետ զրույցներում նշել է‚ որ վերականգնված ճանապարհներին վարորդները պետք է խստագույնս հետևեն երթևեկության կանոններին‚ տեղադրված ճանապարհային նշաններին‚ բարեկարգ ճանապարհով երթևեկելիս չգերազանցեն արագությունը‚ որպեսզի խուսափեն վթարներից։
ՏԿԵ նախարարությունը նշում է, որ Մ4-Գետահովիտ ճանապարհը վերականգնվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը
Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ
Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը
Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային
Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է
Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին
ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը
ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն
ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի
Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել
Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել
Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան
Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է
Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին
Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ
ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել
Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ
Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ
Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե
Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ
Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան
Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ
Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը
Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել
Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից
Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են
ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան
Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է
Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ
Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT