ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ընտրանում կորոնավիրուսի 1 դրական դեպք է գրանցվել. կրկնակի թեստ է հանձնելու, որ սխալմունքը բացառվի

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում կորոնավիրուսի թեստերից մեկը դրական է եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Նա նշեց, որ երեկ՝ հուլիսի 7-ին, մարզիչներն ու մարզիկները՝ 30 հոգի, թեստ են հանձնել, որպեսզի բացառեն վարակվածների մասնակցությունը մեկնարկող երկշաբաթյա ուսումնամարզական հավաքին, նաեւ ավելացրեց, որ տվյալ մարզիկը 2-րդ անգամ է թեստավորվելու, եւ եթե պարզվի, որ ամեն ինչ նորմալ է, նա կարող է միանալ թիմին:

«Երեկ թեստ արեցինք, որպեսզի վարակված մարդ չլինի, քանի որ 14 օր պետք է միասին ապրենք, փակ հավաք է լինելու, կողքից մարդ չի լինելու, համոզված լինենք, որ վարակակիր չունենք թիմում եւ 14-օրյա հավաքն անցկացնենք երկար՝ 4 ամիս ընդմիջումից հետո: 1 հոգի դրական էր ցույց տվել, նրան ասել ենք, որ 2-րդ անգամ հանձնի, տեսնենք՝ ինչ է, որովհետեւ լինում է, չէ՞, որ սխալ է լինում: Եթե նորմալ ցույց կտա, կմիանա այդ մարզիկը, եթե նորից դրական ցույց տա, բնականաբար, չի կարող մարզվել»,- ասաց մասնագետը՝ ավելացնելով, որ այդ ըմբիշն առողջության հետ կապված գանգատներ չի ունեցել:

Ուսումնամարզական հավաքը մեկնարկում է այսօր: Այն անցկացվելու է Ծաղկաձորում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված դադարից՝ մարտից մինչեւ այսօր ըմբիշների ընտրանին համատեղ մարզումներ չի արել: Կուրղինյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ մարզումներ են անելու եւ ինչի վրա են կենտրոնանալու, քանի որ դեռ անհրաժեշտ է պարզել՝ ով ինչ մարզավիճակում է, միեւնույն ժամանակ ընդգծեց, որ այս ընթացքում մարզիկները տեղերում՝ իրենց մարզիչների մոտ մարզվել են: Նաեւ ավելացրեց, որ իրենք կկարողանան ավելի նպատակաուղղված մարզումներ անցկացնել, երբ հայտնի դառնա մրցումների օրացույցը:

Մի քանի օրից ուսումնամարզական հավաքի են մեկնելու նաեւ հունահռոմեականները: Նրանց մարզումները նախատեսված է հուլիսի 15-ից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1994 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները