Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ. նախագահ

ՀՀ նախագահիլրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանն ու Արմեն Մազմանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ողջունել է վարչապետի կողմից մասնագիտական նման հանձնաժողովի ստեղծումը: «Դուք՝ որպես հանձնաժողով, զբաղվելու եք մեր երկրի համար ամենակարևոր խնդիրներից մեկով՝ թիվ մեկ օրենքի բարեփոխմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ նախագահի աշխատակազմը, նախագահական ինստիտուտն ամենայն լրջությամբ են մոտենալու և իրենց մասնակցությունը կբերեն այս գործընթացին:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես խոսել են հանձնաժողովի աշխատանքների, փաստաթղթի մշակման գործընթացի մասին, ներկայացրել իրենց դիտարկումները:

Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է հնչած կարծիքներին ու տեսակետներին՝ նշելով, որ ցանկացած հարց, ընդհուպ մինչև Սահմանադրության հարցը քննարկելիս ուղղակի սխալ կլինի չնկատել, որ աշխարհը փոխվում է։ «Եթե մենք անելու ենք սահմանադրական փոփոխություններ, ապա անպայման պետք է հաշվի առնենք, որ բարեփոխված, զարգացած Սահմանադրությունը պետք է ապրի և գործի Հայաստանում և 21-րդ դարում»,-ասել է նախագահը։

Ինչ վերաբերում է «նախագահական, թե՞ խորհրդարանական համակարգ» քննարկումներին, Հանրապետության նախագահի խոսքով՝ սկզբունքորեն երկուսն էլ կարող են լինել շատ լավ, կարող են նաև լինել շատ վատ: «Այսօր քննարկել՝ նախագահական, թե խորհրդարանական...Սա ճանապարհից շեղման քննարկում է,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Քննարկումը պետք է լինի ըստ էության, և եթե մենք այսօր խորհրդարանական կառավարման համակարգ ունենք, ապա շատ էական է քննարկել, թե ինչպես անենք, որ այդ համակարգը մեր Սահմանադրությամբ և նրանից բխող օրենքներով լինի լավագույններից մեկը և լինի մերը։ Աշխարհի լավագույնը եթե վերցնես և կիրառես ուղիղ ու անփոփոխ, չի ստացվի: Երբ ասում ենք, որ պետք է գտնենք մեր ազգայինը, մերն ինչ-որ վերացական բան չէ, մեզ առանձնահատուկ ազգ կամ պետություն դարձնելու նպատակ չունի, այլ՝ պարզապես մենք պետք է վերցնենք աշխարհի լավագույն փորձը և այն կիրառենք՝ անպայման հաշվի առնելով մեր մշակույթը, պատմությունը, մեր այսօրվա իրականությունը։ Մենք պետք է գտնենք մերը, որը լավագույնն է»։

Այս համատեքստում Հանրապետության նախագահը չափազանց կարևոր է համարել հանրային քննարկումները և հասարակության՝ հնարավորինս լայն մասնակցությունը: «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, նույնիսկ մինչև այդ փաստաթուղթը իրավաբանական լեզվով ձևակերպված լինի,- ասել է նախագահ Սարգսյանը՝ կարևորելով սահմանադրական փոփոխությունների հանրային ուղեցույցի անհրաժեշտությունը, որը պետք է լինի հանրությանը մատչելի ու հասկանալի փաստաթուղթ, որից հետո, հաշվի առնելով նաև հասարակության կարծիքը, այն ստանա իրավական փաստաթղթի տեսք: -Ուղեցույցը պետք է լինի հանրային։ Կան տարբեր ճանապարհներ՝ դուք ունեք հանձնաժողով, և նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին լսելով, ուղեցույցը ձևակերպելուց հետո դրեք այն հանրային քննարկման: Գտեք այն ձևը, որով հանրությունը քննարկի ուղեցույցը։ Չպետք է լինի այնպես, որ Հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածենք հանրային քննարկման մասին։ Ուղեցույցը նախապես պետք է դրվի քննարկման, որպեսզի շատ հարցերի պատասխանները լինեն, որ հասարակ մարդիկ իմանան, թե դուք ինչ եք ուզում փոխել: Բոլորի համար վստահելի փաստաթուղթ ձևավորելու ճանապարհներից մեկը ուղեցույցի հանրային քննարկումն է, և որքան շուտ, այնքան լավ»։

Անդրադառնալով հանձնաժողովի անդամներից մեկի տեսակետին, որը վերաբերել է Հանրապետության նախագահի ուղիղ ընտրությանը, Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ես փորձում եմ լինել այն նախագահը, որը չեզոք է։ Բոլորդ էլ ուզում եք, որ Հանրապետության նախագահը չլինի կուսակցական, աջ կամ ձախ, վերև կամ ներքև, այլ՝ լինի մեկը, որը կկարողանա իր լիազորությունները ճիշտ իրականացնել։ Ճգնաժամային իրավիճակներում կամ անհրաժեշտության դեպքում միջնորդ լինելու համար պետք է ուղիղ մեջտեղում լինես։ Սա իրականում շատ դժվար է, և ուղիղ ընտրությունը կարող է օգնել այդ գործընթացին։ Միջնորդ լինելու համար շատ հստակ պետք է, որ գոնե հանրության մեծ մասը քեզ չնայի որպես աջի կամ ձախի կողմնակցի, այլ քեզ ընկալի այնպիսին, ինչպիսին դու պետք է լինես կամ այսօր կաս, այսինքն՝ վեր բոլոր քաղաքական գործընթացներից և ուղիղ մեջտեղում։

Կա ուղիղ ժողովրդավարություն, որի միջոցով ամեն մարդ իր կարծիքն այսօր հայտնում է, և այդ ձայնը լսելի է։ Այդպիսով՝ քաղաքական գործիչն իր ընտրողների առջև հաշվետու է ոչ թե տարին կամ հինգ տարին մեկ անգամ, այլ՝ այսօր, այս պահին, ամեն օր։

Կա նաև ուղիղ ժողովրդավարության մեկ ուրիշ գործիք՝ հանրաքվեն։ Ես կողմ եմ ժողովրդի կամքի արտահայտությանը։ Այսօրվա պայմաններում հանրաքվեները կարող են լինել շատ գործուն գործիքներ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար։ Սա ուղիղ ժողովրդավարության գործիք է, և չպետք է խուսափել այն կիրառելուց, հակառակը՝ պետք է դրանից օգտվել»։

Խոսելով երկրի Հիմնական օրենքի մասին՝ նախագահն ասել է, որ Սահմանադրությունը նաև մշակույթ է և փիլիսոփայություն: «Սահմանադրությունը, սահմանադրականությունը և պետականությունը միայն թղթի վրա գրված օրենքները չեն,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի այն, որ մեր հանրությունը օրենքը չխախտի, որովհետև իր մշակութի մեջ դա չի լինի»։

Կարևորելով զսպումների և հակակշիռների պարզ մեխանիզմը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ դա հնարավորություն կտա խուսափել այնպիսի խնդիրներից ու իրավիճակներից, որոնց անցած երկու տարվա ընթացքում նախագահական ինստիտուտը բախվել է: Որպես օրինակ՝ Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության խնդրին, նշելով, որ ներկայիս օրենսդրությամբ Հանրապետության նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածություն, իսկ ընտրում է Ազգային ժողովը: Երկու տարիների ընթացքում նախագահի կողմից առաջադրվել են թեկնածուներ, որոնք այս կամ այն պատճառով մերժվել են նախկին և ներկա Ազգային ժողովների կողմից: Հետևաբար, ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն:

Ըստ Հանրապետության նախագահի, որպես հնարավոր լուծման տարբերակ կարող է լինել, օրինակ, այն, որ ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը: «Սա պարզ օրինակ է, կան նաև այլ օրինակներ, թե ինչ քայլեր կարելի է անել, որպեսզի ապագայում և ապագա նախագահներն աշխատեն այնպիսի պայմաններում, որ Սահմանադրությունը յուրաքանչյուր ինստիտուտի հնարավորություն տա լիարժեք կատարելու իր պարտականությունը»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1463 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ