Կորոնավիրուսով է վարակվել Գյումրու ծերերի-տուն ինտերնատի 55 տարեց ու 12 աշխատակից. տարեցներից մեկը մահացել է

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել դեռ նախորդ շաբաթ: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հայկական կարմիր խաչի լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը:

Թեստավորվել է 151 խնամյալ և 66 աշխատակից: Կորոնավիրուս է հաստատվել 55 տարեցի ու հաշմանդամություն ունեցողի և 12 աշխատակցի մոտ:

37 տարեց է տեղափոխվել բուժօգնության Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, Երևանի և Սպիտակի բժշկական կենտրոններ: Տուն-ինտերնատի վարակված աշխատակիցներից միայն մեկն է տեղափոխվել բուժօգնության: Մնացած 11-ին տրված է տնային ինքնամեկուսացման ցուցում:

Սպիտակ տեղափոխված տարեցներից մեկը մահացել է: Ըստ Նունե Գրիգորյանի՝ նա 90-ն անց խնամյալ է եղել: Կորոնավիրուսից բացի, ունեցել է քաղցկեղ և ուղեկցող այլ հիվանդություններ:

«Ամբողջ խնդիրն այն է, որ մեր խնամյալները բոլոր մեծ են, կամ հաշմանդամություն ունեցող անձինք են, 80 և անց տարիքի հիմնականում: Տարեցները հատկապես բոլորն էլ ունեն հիվանդություներ: Մենք այս պահին համագործակցում ենք ՀՎԿԱԿ-ի համաճարակաբանների հետ, որպեսզի ճիշտ գործողություններ իրականացնենք»,- ասաց Գրիգորյանը:

Որտեղի՞ց կարող էր խիստ կարանտինային պայմաններում վարակը թափանցել տուն-ինտերնատ: Նունե Գրիգորյանն ասաց՝ պատկերացնել անգամ չի կարող: «Խիստ կարանտին էր սահմանված, հերթափոխ ընդունող անձնակազմը թեստավորվում, նոր էր անցնում աշխատանքի, բայց, ամեն դեպքում, հավանաբար գաղտնի շրջանում է եղել, որը 3-4 օրից կարող է արտահայտվել, և մարդը չիմանար այդ մասին: Ամեն դեպքում, 3 ամիս անց չկարողացանք խուսափել նաև մենք»,- ասաց պատասխանատուն:

Այս պահին Գյումրու ծերերի տուն-ինտերնատում ՀՎԿԱԿ-ի մասնագետների աջակցությամբ մեկուսարաններ են առանձնացվում, որպեսզի այնտեղ մեկուսացվեն հիվանդության անախտանիշ ընթացք ունեցող խնամյալները: Նրանց թիվն այս պահին 18 է:

Նշենք, որ տուն-ինտերնատի լուծարումից հետո Հայկական կարմիր խաչի ընկերությունն է իրականացնում Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների խնամքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3620 դիտում

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան