Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի գործով որոշում կայացնելու. այն կհրապարակվի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի գործով որոշում կայացնելու:

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ. «Կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները, դատարանի կողմից բավականին խորը հարցադրումներ առաջադրվեցին երկու կողմերին էլ, եւ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»:

Պաշտպանի խոսքով՝ այն կհրապարակվի վաղը, սակայն դեռեւս հստակ չէ, թե կոնկրետ որ ժամին.

«Մենք հույս ունենք, որ մեր փաստարկները կընդունվեն դատարանի կողմից, մենք բավականին խորը ուսումնասիրություն ենք արել՝ կապված արդար դատաքննության հետ, որովհետեւ մեր դիրքորոշումն այն է, որ դատավորները օրենքով սահմանված կարգով պետք է քննվեն պատահականության կարգով, ոչ թե դատարանի նախագահը պետք է իր ցանկությամբ մակագրություն կատարի, դա արդեն հանգեցնում է արդար դատաքննության խախտման, ներկայացրել ենք խնդիրներ՝ քննչական ենթակայության կանոնների, հիմնավոր կասկածի, արարքի նկարագրության եւ մեղադրանքի որակման տարբերությունների հետ կապված»:

Երեմ Սարգսյանը նշեց, որ եթե իրենց հիմնավորումները դատարանը չընդունի, ըստ անհրաժեշտության՝ արդեն կքննարկեն Վճռաբեկ, ապա նաեւ՝ Եվրոպական դատարան դիմելու հարցը:

Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը) եւ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Հունիսի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքները: Դատարանի որոշումը բողոքարկել են երկու կողմերն էլ. պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել հիմնավոր կասկածի առկայության, դատախազությունը՝ կալանավորման հիմքերի բացակայության դեմ: Բողոքի քննությունը սկսվել էր այսօր՝ ժամը 11:00-ից:

Տպել
3453 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին