Արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել. պետությունը մտածում է կանոնները պահպանելու իրավական ռեժիմի մասին

Արտակարգ դրությունը Հայաստանում կարող է երկարաձգվել, դրանից դուրս նաեւ պետությունը մտածում է կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ հարցին ի պատասխան՝ արդյոք տեսնո՞ւմ է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտություն։ Պատասխանը հստակ է՝ այո։

«Հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել, սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման «շռայլություն», երբ արտակարգ դրությունը հանելով եւ այլ իրավական կարգավորումներ չունենալով՝ կունենանք հիվանդության պայթյունաձեւ տարածում դրանից բխող ծանր եւ աղետալի հետեւանքներով»։

Նախարարն ընդգծեց, որ այժմ մտածում են արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին, այսինքն՝ հնարավորություն ունենալու օրենսդրական մակարդակով պարտադրել ազգաբնակչությանը պահպանել կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, տարբեր տնտեսավարող սուբյեկտների մոտ այլ կարգավորումներ եւ դրանից բխող պատասխանատվության միջոցները։

Նախարարն ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ ազգային փոքրամասնություններին։ Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե մեզ մոտ վարակի օջախներից մեկը Արմավիրի մարզի Տանձուտ համայնքն էր, որտեղ վարակվածների մեծամասնությունը եզդիներն էին, նշեց, որ ունենք ազգային փոքրամասնություններ, որ մեզ նման տաք ազգեր են։

«Ազգային փոքրամասնությունների մոտ դեպքերի մեծ թիվը, իմ սուբյեկտիվ եւ շատ կարճ արված եզրակացությունների հիման վրա, նրանց մշակութային առանձնահատուկություններով է պայմանավորված՝ հավաքներ անելու, շատ շփվելու, հյուր շատ գնալու»,- նկատեց Թորոսյանը՝ ավելացնելով՝ շատ չենք տարբերվում, 2 դեպքում էլ կանոնների պահպանման խնդիր կա։

Նախարարի խոսքով՝ միայն ազգային փոքրամասնությամբ պայմանավորված՝ շատ լուրջ բռնկում չենք ունեցել։ Տանձուտի դեպքն առանձին կուսումնասիրվի՝ հասկանալու՝ ինչով է պայմանավորված։

Թորոսյանը առիթն օգտագործեց եւ հորդորեց անկախ մշակութային առանձնահատկություններից, ավանդություններից ապրել կանոններով։ «Հիվանդությունն ազգային պատկանելություն չի հարցնում»։

Նա հույս հայտնեց, որ այս ամենը հետագայում կավարտվի, ու կկարողանանք վերադառնալ սովորական կյանքին։

Տպել
1458 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց