Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

03/07/2020 schedule18:11

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, որը ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերակատարությունը և աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ զարգացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային այդ շրջանակներում ՀՀ դատախազության հետ համատեղ ծրագրերի առաջմղմանը և իրագործմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հարցում ԵԽ երևանյան գրասենյակի ունեցած մեծ ներդրման համար։ ՀՀ-ում առաքելությունն ավարտելու կապակցությամբող Արթուր Դավթյանը տիկին Վուտովային մաղթել է հաջողություններ իր հետագա աշխատանքային գործունեության ընթացքում։

Շնորհակալություն հայտնելով նախընթաց շրջանում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության միջև փոխադարձ վստահության վրա ձևավորված աշխատանքային սերտ և կառուցողական հարաբերությունների համար՝ տիկին Վուտովան համոզմունք է հայտնել, որ այդ ընթացքում նախանշված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն՝ նպաստելով Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի, հանցավորության դեմ համակողմանի և համակարգային պայքարի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական արժեքային միջավայրին Հայաստանի առավել ինտեգրմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտի օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ՀՀ դատախազության համար նախատեսված գործառույթների, այս ինստիտուտի ներդրման նպատակով ՀՀ դատախազությունում իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին։

Տպել
809 դիտում

Անհետ կորած համարվողների թիվը կրճատվել է․ այս պահին նրանք 6-ն են (թարմացված)

Գյումրիում եւս ահազանգ է ստացվել պայթուցիկ նյութի վերաբերյալ

Ազատոճային ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը աշխարհի երիտասարդական առաջնությունում կպայքարի ոսկե մեդալի համար

Ալբանիայի ԱԳՆ-ն ցավակցել է Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

«Սուրմալուի» ողբերգության պատճառով «Nemra» խումբը հետաձգում է օգոստոսի 17-ին նախատեսված համերգը

Հրաշքով հնարավոր է լինի, բայց հույսը մարում է. ԱԻ փոխնախարարը՝ փլատակներից ողջ մարդկանց գտնելու մասին

ՏԿԵ և շրջակա միջավայրի նախարարներ Գնել Սանոսյանը և Հակոբ Սիմիդյանն ընդունել են «LG Sonic» ընկերության ներկայացուցիչներին

Հերթական կեղծ ահազանգը․ «Զվարթնոց» օդանավակայանում և Երեւանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

Երեւանում երեք տղամարդ խեղդամահ է արել 46-ամյա կնոջը

Վաղը երկար ժամանակով ջուր չի լինի Երեւանի մի շարք հասցեներում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և ՊՀԾ գրասենյակի անդամներին

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած․ ԱԻՆ-ը հրապարկել է զոհվածների անունները (թարմացված)

Հայ ժողովրդի կողքին եմ․ Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Կամավորները նույնպես ունենում են հոգեբանական խնդիրներ․ որոնողական աշխատանքներում ընդգրկված է Կարմիր խաչի 50 անդամ

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը․ «Մածուն» և «Պանիր» արտադրատեսակները չեն համատասխանել նորմերին

Տնից վերցրել է որսորդական հրացանը, կրակել 51-ամյա տղամարդու վրա․սպանություն Լոռու մարզում

Պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է, 10 քաղաքացի անհետ կորած է. Կոստանյան

Սերբիայի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը հայտնել է մանդատից հրաժարվելու մասին

«Հենց այսօր էլ հանդիպել է». նախարարը՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ մասին

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժած 7 անձ շարունակում է բուժում ստանալ տարբեր ԲԿ-ներում. ԱՆ (թարմացված)

Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգ է ստացվել

Հրավառությունների՝ ազատ կազմակերպումը պետք է արգելվի. Ավինյանը դիմում է ԱԺ գործընկերներին

Մահացած 16 քաղաքացիներից հայտնի է միայն 6-ի ինքնությունը․ ԱԻՆ (թարմացված)

Իրանում 4,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում որոնվում է 18 անհետ կորած քաղաքացի (թարմացված)

Փրկարարները եւս 9 մարմին են փլատակներից հանել․16 զոհ ունենք, որոնց թվում են մեկ մանկահասակ երեխա եւ հղի կին

Ենթադրյալ անհետ կորած իրանցի 6 քաղաքացիներից 5-ը Վրաստանում են․ Հայկ Կոստանյան

«Սուրմալու»-ի փլատակներից ևս մեկ դի դուրս բերվեց․ զոհերի թիվը դարձավ 8

Աղջկա քայլը լարված մթնոլորտում, անորոշության պահին մարդիկ ընկալեցին, այսպես ասած, «ձեռք առնոցի». հոգեբան

Անհետ կորած համարվողների թիվն ավելացել է․ որոնվողների թվում են նաև Իրանի 6 և ՌԴ մեկ քաղաքացիներ (թարմացված)

Մինչ այս պահը ԱԻՆ երկու ծառայող է վնասվածքներ ստացել, համապատասխան օգնությունից հետո՝ վերադարձել շարք

Մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին շրջանառվող լուրը, ցավոք, կեղծ է․ ԱԻՆ խոսնակ

«Ուղեղը ինչի համար է, Շուշիի հետ համեմատելը կոռեկտ չէ»․ մշակութային գործիչները՝ «Սուրմալուի» աղետի ֆոնին նվագելու մասին

Հայաստանում սգո օր կհայտարարվի

Շիրակում ընթացքի մեջ է Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցումը

Փլատակներից լսվել է ձայն, բայց այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել․ ԱԻՆ խոսնակ

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Պարզվում են «Սուրմալու»-ի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները․ ՔԿ

Ստանիսլավ Զասը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին