ՀՀ հավաքականի 2 բռնցքամարտիկների կարիերան վտանգված է. պետք է բանակ գնան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 2 ներկայացուցիչների մարզական կարիերան վտանգված է, քանի որ զորակոչվելու են պարտադիր ժամկետային զինծառայության: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը նշեց, որ խոսքը 57կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ղազարյանի ու 69կգ քաշային Արսեն Գրիգորյանի մասին է: Դեռեւս այս տարվա հունվարին նրանք նամակով դիմել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, ԿԳՍՆ-ն էլ իր հերթին դիմել է Պաշտպանության նախարարություն, սակայն դեռ պատասխան չկա, իսկ ամառային զորակոչն սկսվել է:

«Մենք ունենք հավաքականում 2 տղա, որոնք երիտասարդների հավաքականից նոր են տեղափոխվել մեծահասակներ եւ Հանրապետության առաջնության հաղթողներն են՝ Արսենն է Գրիգորյան եւ Արթուրը Ղազարյան: Դեռեւս պատասխանը չի եկել: Սպասում ենք, անորոշ վիճակ է, որովհետեւ տղաներին արդեն ծանուցագիրը եկել է: Դեռեւս պատասխան չունենք նախարարությանն ուղղված մեր նամակին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ 10-15 օրառաջ ԿԳՄՍ-ից իրենց ասել են, որ ընթացքի մեջ է:

Մարզիչը նշում է, որ 2019թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության արդյունքներով՝ Ղազարյանը համապատասխանում է տարկետում ստանալու չափանիշներին (5-րդն է եղել), Գրիգորյանը՝ ոչ, սակայն, մարզչի խոսքով, Ղազարյանի հարցում էլ դեռեւս պատասխան չունեն, անորոշություն է: Ադիլխանյանը նաեւ ընդգծում է, որ ամեն դեպքում 2 տղաներն էլ պետք է հավաքականին:

«Եթե հավաքականին պետք է, գլխավոր մարզիչը համարում է, որ նա հավաքականին պիտանի է, կարելի է, որ ՊՆ-ն, մեր կառավարությունը, սպորտի նախարարությունն ինչ-որ կերպ աջակցեն՝ այդ տղաները չգնան բանակ, որովհետեւ, եթե նրանք գնան բանակ, 2 տարին մեծ նշանակություն ունի, կարծում եմ՝ շատ հետ կընկնեն, մանավանդ Գրիգորյան Արսենը, որը շատ խոստումնալից տղա է»,- ասաց նա:

Առաջիկա աշնանը Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնություն կա: Ադիլխանյանը կարծում է, որ Գրիգորյանը կարող է անհրաժեշտ ցուցանիշը գրանցել այնտեղ ու կարիերան անխափան շարունակելու հնարավորություն ստանալ: Հույս ունի, որ գոնե մինչեւ այդ ժամկետը նրան ժամանակ կտան, որ փորձի ուժերը:

«Սեպտեմբերի 21-ին մենք ունեն Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնություն, որտեղ շատ մեծ հույսեր ունենք, որ կարդարացնի մեր սպասելիքները: Այդ Եվրոպայի առաջնությունը նրան հնարավորություն կտա ժամանակավորապես լուծելու նաեւ բանակի խնդիրը: Այստեղ մեր պայքարն է, որ գոնե մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր նրան ժամանակ տան, երկարաձգեն, որ նա կարողանա մասնակցել Եվրոպայի այդ առաջնությանը,- ասաց նա՝ ավելացնելով, - գոնե մասնակցի Եվրոպայի առաջնությանը, եթե չարդարացնի սպասելիքները, խնդիր չկա, մենք չենք խուսափում ծառայությունից, թող գնա ծառայի, միգուցե այնտեղ կարողանա ուժեղանալ»:

Մասնագետը խոսեց նաեւ առաջիկայում սպասվող ֆեդերացիայի նախագահական ընտրություններից: Ներկա նախագահը՝ ԱՄՆ-ում գտնվող Արթուր Գեւորգյանը, որոշել է հեռանալ պաշտոնից, քանի որ Հայաստանում վերջերս նրա նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար մեղադրանք է առաջադրվել, ու նա չի կարողանում նորմալ ղեկավարել ֆեդերացիան: Ադիլխանյանը ցավում է, որ հանգամանքներն այսպես են դասավորվել:

«Մի բան կարող եմ ասել՝ մենք ունեցել ենք ֆեդերացիայի բազմաթիվ նախագահներ: Իմ տեսած մի քանի նախագահներից, երեւի, ամենալավն ու արդյունք տվող ֆեդերացիան եղել է Գեւորգյան Արթուրի ֆեդերացիան: Եթե հետ հայացք գցենք 2013 թվականից մինչեւ այսօր մենք ունեցել ենք բազմաթիվ ոսկե մեդալներ, ունեցել ենք երիտասրադներում աշխարհի չեմպիոն, մեծահասակներում Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզ, ինչը բազմաթիվ տարիներ չէինք ունեցել: Բայց այսօր այս վիճակն է, կարծում ենք, որ կգա մի օր, որ բոլորը կզղջան, որ այսպես ստացվեց»- ասաց նա՝ ավելացնելով, որ չի հետաքրքրվում, թե ովքեր կարող են լինել նախագահի թեկնածուները, ու չգիտի՝ ընտրություններից հետո ինքը կմնա ընտրանու ղեկին, թե ոչ:

Ինչ վերաբերում է հավաքականին, ապա այս շրջանում բռնցքամարտիկները մարզվում են իրենց անձնական մարզիչների մոտ: Վահան Ադիլխանյանը շեշտում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած դժվարություններն իրենց բացասական ազդեցությունն են ունենալու մարզիկների վրա: Կարանտինի ընթացքում բռնցքամարտիկները մարզվել են ու ամեն ինչ արել են ընդհանուր մարզավիճակ պահելու համար, սակայն մի քանի ամիս է, ինչ իրենք հավաքներ ու համատեղ մարզումներ չեն ունեցել: Ըստ մարզչի՝ բացը փորձելու են լրացնել առաջիկա ուսումնամարզական հավաքով, որը նախատեսում են անցկացնել Ծաղկաձորում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3720 դիտում

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը